Արտաշատի Պայմանագիրը

Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և արքա Տիգրան Մեծի միջև։ Քա 66թ սեպտեմբերին Պոմպեոսի զորքը մոտեցավ Արտաշատին։ Անմիջապես սկսվեց հայ֊հռոմեական բանակցությունները։

Նախապես կայացրած պայմանավորվածության համաձայն՝ Տիգրան Երկրորդը ժամանեց Պոմպեոսի ճամբար, որտեղ արժանացավ պատշաճ ու հարգալից ընդունելության, ինչպես գրում է Պլուտարքոսը «Հռոմեացիները նրան ողջունեցին արքայավայել»։ Ըստ հաշտության պայմանագրի՝

  1. Հօգուտ Հռոմի Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի առափնյա երկրներից,
  2. Հայկական պետությունը պահպանում էր իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում,
  3. Հայաստանից անջատվում էին Ծոփքն ու Կորդուքը, այստեղ թագավոր էր հաստատվելու Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Երկրորդի մահից հետո դրանք միավորվելու էին Մեծ Հայքի հետ որպես մեկ պետություն՝ Տիգրան Կրտսերի գահակալությամբ,
  4. Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր մեծ ռազմատուգանք,
  5. Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»

Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարանից, որն իրավականորեն արդեն պատկանում էր Տիգրան Կրտսերին։ Կնքված պայմանագիրը դիվանագիտական հաջողություն էր Հայաստանի համար։ Ամենակարևորը՝ Հայաստանը պահպանում էր տարածքային ամբողջականությունը, պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s