Диалог администратора гостиницы с клиентом на русском

Администратор: Добро пожаловать в гостиницу «Континенталь». Чем я могу Вам помочь?
Клиенты: Мы бы хотели заселиться. У нас с дочерью забронирован номер.
Регистратор: Как Вас зовут?
Клиенты: Анна Иванова и Наталья Иванова.
Администратор: Да, госпожа Иванова. Для Вас забронирован двухместный номер на 2 ночи, верно?
Клиент: Да, все верно.
Регистратор: Пожалуйста, заполните регистрационную форму. Спасибо. Также нам необходимо увидеть документы, удостоверяющие Вашу личность и личность Вашей дочери.
Клиент: Да, конечно.
Регистратор: Спасибо. Ваш номер 234. Вот ваш ключ. Приятного пребывания в гостинице «Контененталь». Вам нужна помощь с багажом?
Клиент: Нет, спасибо, у нас только один чемодан. Мы справимся сами.

Вариант 2 диалога на русском между администратором и клиентом гостиницы

Администратор: Здравствуйте! Рады видеть Вас в отеле «Айсберг»! Чем могу Вам помочь?
Клиент: Здравствуйте! У меня забронирован номер на фамилию Иванов.
Администратор: Прекрасно. Могу я взглянуть на Ваше удостоверение личности, господин Иванов?
Клиент: Конечно. Одну минуту, я достану его из бумажника.
Администратор: Спасибо. На Ваше имя был забронирован номер экономического класса на 4 ночи с 11 марта. Всё верно?
Клиент: Да.
Администратор: Вы предпочитаете произвести расчет наличными или кредитной картой?
Клиент: Я бы хотел заплатить кредитной картой.
Администратор: Отлично, Спасибо. Ваш номер 12, первый этаж, большая двуспальная кровать. Подойдет?
Клиент: Да, всё прекрасно.
Администратор: Очень хорошо. Вот ключ от вашего номера. Если вам что-нибудь понадобится, наберите 0.

Advertisements

Մոլոկաններ

Ռուսական կրոնական շարժում է (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը: «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին:
Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ: Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները: Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավեի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Անկախությունից հետո սկսվեց մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասեց

Continue reading

1. Ճանապարհորդության տեսակ է՝
• մարդկանց հանգիստը,
• մարդկանց տեղաշարժը,
զբոսաշրջությունը:

2. Զբոսաշրջության առաջին շրջանը համարվում է՝
• ճանաչողական զբոսաշրջություն,
էլիտար զբոսաշրջություն, (19֊րդ դար)
• սիրողական զբոսաշրջություն:

Continue reading

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենք

Գ Լ ՈՒ Խ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:

Continue reading

ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ

Պարոն

Հայոց մեջ առաջին անգամ պարոնը գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Նշանակել է «իշխան, մեծավոր»: Առաջացել է ֆրանսերեն բարոն «իշխանավոր» բառից, որը գալիս է գերմաներեն բարո «ազատ մարդ» նշանակությունից:

Արևմտահայերը հետագայում գրել են պարոն, որ կարդան բարոն: Մենք հիմա պարոն գրում, պարոն արտասանում ենք: Հարց է առաջանում՝ ինչու՞, երբ մենք ունենք մի քանի հիանալի բառ: Դրանցից առաջինը տիար բառն է:

Տիար, տեր, տիկին

Տի+այր, տի+կին

Տիար բառը ծագում է տիայր կամ տէայր ձևից, որը կազմված է տէ – մեծ և այր – մարդ բառերից: Այսինքն՝ «մեծ մարդ»: Հետագայում տիայր-ի յ-ն ընկել է, և ստացվել է տիար հիանալի դիմելաձևը, որը թե՛ հնչողությամբ, թե՛ ստուգաբանորեն խիստ հայեցի է և հանձնարարելի:
Ընդ որում, այս բառը ժամանակին հաստատել է տերմինաբանական կոմիտեն, հետագայում՝ նաև լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը:
Տիայր-ի հնչյունափոխված մեկ այլ ձևն է տէր-ը:
Այստեղ միանգամից ասենք նաև տիկին բառի մասին, որը, նախորդի նմանությամբ, նշանակում է «մեծ կին»:
Այժմ տեր-ը դարձել է միայն հոգևոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձև:

Ընկեր

Ընդ+կեր

Մյուս հիանալի դիմելաձևը ընկեր բառն է, որը հիմա, ցավոք, կիրառվում է միայն մի շերտի կողմից: Ըստ Հր. Աճառյանի՝ առաջացել է ընդ կեր «միասին ուտող, հացակից, ճաշակից» ձևից: Ինչպես ընտիր-ը՝ «ընդ դիր» ձևից և այլն: Կա նաև «միասին գործող, գործակից» մեկնաբանությունը: Ինչ էլ լինի՝ ընկեր բառը

մնում է հիանալի դիմելաձև:

Եղբայր

Հաջորդ դիմելաձևը, որն այժմ բավականին տարածում է գտնում և շատ խրախուսելի է, եղբայր ձևն է: Դուք, իհարկե, հիշում եք եղբայր բառի ծագումնաբանությունը: Հիշում եք, թե ինչպես ռուսերեն բրատ, հայերեն եղբայր բառերը ծագել են նախալեզվի բհրատեր բառից:
Եղբայր-ից ստացվել է աղբայր – աղբեր – աղբար – ախբեր – ախպեր: Ահա թե որտեղից է ախպար-ը: Իսկ ախպեր-ից՝ ապեր, ապե և ապ: Այսինքն՝ ապ-ը նույն եղբայր բառի կրճատված ձևն է:

հորեղբայր

Հաջորդը հորեղբայր-ն է, որն իր երկարության պատճառով կարծեք թե չի դառնում հաճախ գործածվող դիմելաձև: Փոխարենը մեր լեզու մուտք է գործում հոպարը, որը հորեղբայր-ի հնչյունափոխված ձևն է: Թող մուտք գործի, ինչ կա որ: Ձյաձյա-ից, ձաձա-ից, դյադյա-ից, դյադ-ից հաստատ որ լավն է:

քեռի

Եթե խոսք բացվեց ձյաձյա-ի մասին, նշենք նաև քեռի դիմելաձևը: Կարծիք կա, որ առաջացել է քույր բառի սեռական հոլովից՝ քեռ: Ինչպես, օրինակ, քեռայրը, որը նշանակում է «քրոջ մարդ, ամուսին»: Քեռի-ն, որպես դիմելաձև, հայերենին խորթ պատճենում է, ռուսերենից եկող, այդ պատճառով էլ չի մտնում մեր լեզվի շատ գործածական շերտի մեջ:

հարգելի
Որոշ շրջաններում կիրառում են հարգելի դիմելաձևը: Հարգելի-ն առաջացել է արգ պարզ արմատից, որ նշանակում է «պատվական»:

մեծարգո

Ունենք մեծարգո, այսինքն՝ «մեծապատիվ», անարգ՝ «նվաստ, ստորին»: 

Մի քանի խոսք էլ կանանց դիմելաձևերի մասին:

Տիկին բառի մասին արդեն խոսեցինք: Այսօր, ցավալիորեն, մեր լեզվում տիկին բառի փոխարեն արմատացել է մի ժարգոնային անճոռնի բառ՝ տյոտյա, (տոտա, ծյոծյա), որը, ինչպես ասացինք նախորդ զրույցներում, նշանակում է

«տատիկ»:

օրիորդ

Ունենք օրիորդ գեղեցիկ բառը՝ «կույս աղջիկ» նշանակությամբ, կամ, ավելի լայն իմաստով՝ «ընդհանրապես կին»: Կարծիք կա, որ առաջացել է շումերերեն օար «էգ» բառից, կամ ուրարտերեն «տեր» նշանակությունից:

Մորաքույր դիմելաձևը նույնպես դուրս չմղեց օտար ծյոծյա-ին: Երկար է, կարճացնում են, դառնում է մորքուր կամ մոքիր, որոնք արդեն ծաղրական իմաստ են ձեռք բերել:

Մայրիկ բառը մնում է անգերազանցելի ծեր կանանց դիմելու համար, ինչպես որ հայրիկը՝ տարիքով տղամարդկանց:

Մյուս դիմելաձևը աղջիկ-ն է: Աղջիկ բառը առաջացել է աղիջ կամ աղիճ բառից, նշանակում է «կույս, մանկամարդ կին, դուստր, դիցուհի»: Հետաքրքիր է, որ կոչական ձևը՝ աղջի, ախչի, լայն տարածում ունի, բայց համարվում է ոչ հանձնարարելի: Դա, ամենայն հավանականությամբ, երկրորդ նշանակությունից է գալիս, որ է՝ «անբարո»:
Այդպես է նաև վրացերենում, թուրքերենում, ֆրանսերենում, երբ աղջիկ բառի երկրորդ իմաստն «անբարո կին»-ն է: Ժողովրդական ստուգաբանությամբ՝ Ադամը կենդանիների մեջ երբ չգտավ կին, գոչեց. «Ա՛հ, չիք», ասել կուզեր՝ աղջիկ: Եվ աստված ստեղծեց Եվային:
Իհարկե, կան նաև բարբառային դիմելաձևեր՝

նան, նանի, անա, որոնք գալիս են շատ հին լեզվաշերտից:
Վերջում ավելացնենք մի քանի բարբառային դիմելաձևեր, որոնք կրճատվել են գոյականներից:

Ծո՝ արական կոչական ձայնարկություն: Վրացերեն ծուլի՝ «տղա» բառից: Նույնն են՝ ձո, ձա:
Ատա, ադա կամ արա՝ կրճատված է այ տղա ձևից. այ տղա – այ տա – ատա: Իսկ տ-ն ր հաճախ է դառնում: Չնայած կարծիք կա, որ արա դիմելաձևը գալիս է Արա աստծու պաշտամունքից: 
ՎԱՍ

Նորաբանություն

Լեզվի մեջ նոր գործածվել սկսած՝ նոր երևան եկած բառ՝ բառակապակցություն կամ արտահայտություն: Տարբերակում են՝ բառային նորաբանություններ, որոնք իրենց հնչյունական կազմով և իմաստով բոլորովին նոր բառեր են և առաջին անգամ են գործածվում լեզվում, իմաստային նորաբանություններ, որոնք լեզվում արդեն եղած բառերն են՝ նոր իմաստներով։ Նոր բառը լեզվում լայն տարածում ստանալուց հետո դադարում է նորաբանություն լինելուց Լեզվի մեջ նոր գործածվել սկսած՝ նոր երևան եկած բառ՝ բառակապակցություն կամ արտահայտություն:

Continue reading

Սյունիքի մարզ

Տաթևի վանք

Տաթևի միջնադարյան վանքը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։
848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։Սյունիքի թագավորության (987-1170) անկումից հետո Տաթևի վանքը որոշ ժամանակով ամայացել է, իսկ հոգևորականները տեղափոխվել են Նորավանք։ Կարճ ժամանակ անց Վրաց թագավորության զորքերի գլուխ անցած՝ Զաքարե ամիրսպասալար և Իվանե աթաբեկ Զաքարյանները ազատագրում են հյուսիսարևելյան Հայաստանը։1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Տաթևի Մեծ անապատ
Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։ 17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի (մահացած 1669թ.) գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

Վահանավանք
Վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը` X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա): Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է և կառուցված է սրբատաշ բազալտից: Գավիթ – Կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը: Սյունասրահ -Հարավից կից է գավթին: Կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են: Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի – Գտնվում է վանական համալիրից դեպի հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է: Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի պանթեոն:Վահանավանքին կից գործել է վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին: 1966 թվականից վանքի տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ (ղեկ. Գ. Գրիգորյան): Վանքի տարածքում խորհրդային տարիներին և ապա 2006-2009 թթ. իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը: Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել: Ս. Աստվածածին եկեղեցին վերականգնվել է դեռևս խորհրդային տարիներին:

Զորաց քարեր (Քարահունջ)
Քարահունջի ( Զորաց քարեր) նմանօրինակ հանրահայտ հուշարձան է Սթոունհենջը: Թեև այսօր չկա հստակ տեղեկություն ճարտարապետական համալիրի կառուցման ճշգրիտ տարեթվի մասին, սակայն հայտնի է, որ Քարահունջը կառուցվել է Սթոունհենջից շուտ(2000 տարի ավելի շուտ)։ Այն բաղկացած է բազմաթիվ առանձին քարերից. Որոշ նրանց կարելի է տեսնել կլոր անցքեր. Գոյություն ունեն մի քանի վարկածներ այն մասին, թե ինչ նշանակություն է ունեցել հուշարձանը: Ամենայն հավանականությամբ հին ժամանակներում Քարահունջը ծառայել է որպես աստղադիտարան, քանի որ այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն: Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին: Խորհրդավոր տեղը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը:Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Քարահունջ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Քարահունջի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա: Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Քարահունջ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՄԱՍԻՆ. Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա մանրամասն ուսումնասիրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում գտնվում է ավերակների մի կույտ (7×5) մ² չափով, որը հավանաբար եղել է կրոնական տաճար։ Հետաքրքիր է, որ նույն համաչափություններն ունի Գառնու տաճարը։
Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։ Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտներում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն
Բղենո Նորավանք

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:
Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին:
Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ: Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին:
936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056-66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի:
Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով: Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:
Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից է, պսակված քանդակազարդ համապատկերով: Կապտագույն քարատախտակների վրա պատկերված են եղել Քրիստոսի կյանքը ներկայացնող բարձրաքանդակներ:
Բղենո Նորավանքը հիմնովին վերանորոգվել է 1957-1962թթ.:

Վերիշեն
Վերիշենը Սյունիքի հնագույն բնակավայրերից է:
Հայաստանի Գորիսի տարածաշրջանը հարուստ է պատմական, մշակութային ժառանգություններով, որոնցից է նաև Վերիշեն համայնքում գտնվող Հին Գորիսի քարանձավային բնակավայրը` 130-140 ժայռափոր քարանձավներով, որտեղ անհիշելի ժամանակներից մինչև 1930-40 ական թվականները ապրել են մարդիկ և , որը մինչև 1930-ականթվականները եղել է լիարժեք բնակավայր, և կոչվել է Հին Գորիս, հետագայում Վերիշեն : Քարանձավայինբնակավայրը գտնվում է Գորիս քաղաքից հյուսիս-արևմուտք /4կմ / , Վերիշեն համայնքի վարչական տարածքում :Ներկայումս Վերիշենում բնակվող 70 տարեկանից բարձր տարեց մարդիկ ծնվել և մանկություն են անցկացրել այդ քարանձավային բնակավայրերում, որոնցից կարելի է լսել շատ հետաքրքիր կենդանի պատմություններ :
Քարանձավային բնակավայրերը պատմական, մշակութային , հնագիտական , բարոյական չափազանց կարևոր նշանակություն ունեն Գորիսի, Վերիշենի բնակչության համար : Հին Գորիսի քարանձավային կոմպոզիցիան հանդիսանում է կարևոր հնագիտական ժառանգություն, որի առկայությունը այդ տարածաշրջանում բնակություն հաստատած մարդկանց հարուստ պատմության և մշակույթի ապացույցն է : Ժայռափոր քարանձավայինբնակավայրի վերջին բնակիչը այն լքել է 1940-ականներին: Քարանձավային բնակավայրի հարևանությամբ գործում էԳորիս-Խոզնավար-Վաղատուր միջհամայնքային ռազմավարական կարևոր նշանակության ավտոճանապարհը:
Քարանձավային բնակավայրում է գտնվում նաև 17-րդ դարի սբ. Նորակնունք ներկայումս գործող եկեղեցին: Ժայռափոր քարանձավները իրենցից ներկայացնում են փոխկապակցված բնակատեղիներ, որը փոքր ինչուսումնասիրելուց հետո հստակ պատկերվում է հնագույն բնակավայրը` իր կենցաղով, կարևոր ու հարուստմշակութային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային արժեքներով :

Գյուղի տարածքում կան հնագույն դամբարաններ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), 4-5-րդ դարերի եկեղեցի, 10-20-րդ դարերի քարայր կացարաններ, 1509թ. խաչքար, 17-18-րդ դարերի եկեղեցի:
Վերիշենի նշանավոր հուշարձաններից է 4-5-րդ դարերում կառուցված սբ Հռիփսիմե եկեղեցին: Միանավ, բազիլիկ, խիստ ձգված համաչափություններով, դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշերով, կիսաշրջանաձև խորանով եկեղեցին այս տիպի հուշարձաններից ամենախոշորն է: Եկեղեցու երկարությունը 23.3 մ է: 1621թ. եկեղեցին հիմնովին վերակառուցվել է: Պահպանվել է այդ մասին պատմող արձանագրությունը: Վերիշենի նորակնունք եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում:

Անգեղակոթ
Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը:
Դրանից հատկապես նշանավոր են “Վարդան Զորավար” սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:
Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:
Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:
http://syunik.mtad.am/u_files/file/syunik/%D4%B1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A9.pdf

Աղիտուի մահարձան

ԱՂԻՏՈՒԻ ՄԱՀԱՐՁԱՆ


7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում: Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին: Այն եռահարկ կառույց է: Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները: Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել: Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին: 10-11-րդ դդարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից: Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով:

Թանահատի վանք
• Պատմիչները հիշատակում են Թանահատի (Թանադեհի վանքը) 8-րդ դ.-ից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ: Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ` ուղղանկյուն: Հարավային պատին քանդակված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ։ Հուշարձանին հյուսիսից կից է Սբ. Նշան միանավ եկեղեցին` կառուցված 13-րդ դ.։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970 թ. վանքի հարավարևմտյան կողմում պեղումներով բացվել են զույգ ավանդատներով միանավ եկեղեցի, աշխարհիկ շենքեր և 13-14-րդ դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմտյան կողմում` քառակուսի հատակագծով գավիթ։
• Հետաքրքիր փաստեր Թանահատի վանքի մասին․
Գիտնականների մի մասի կարծիքով` այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը` միջնադար-յան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը, հիմնադրված 1282 թ., որտեղ ուսումնասիրել են բնագիտություն, մաթեմատիկա, աստվածաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, մանրանկարչություն և այլ առարկաներ: Համաձայն Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկությունների, դեռևս 8-րդ դարում` 735թ., վանքին մոտիկ Մոզան ավանում սպանվում է իր ժամանակի նշանավոր մտավորական Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսը, որին թաղում են Թանահատի վանքում:Հեթանոսական շրջանում այն մեհյան է եղել, իսկ վաղ քրիստոնեական շրջանում վեր է ածվել խստակրոն հոգևորական մենաստանի:

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:
Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին:
Շրջապատված է պարիսպներով: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Ամրոցի հարավարևմտյան անկյունը ուժեղացված է շրջանաձև հատակագիծ ունեցող բուրգով: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Եկեղեցին գավիթ չունի: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:

Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:
Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:
Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու արևելյան բակը ընդարձակվել է:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ
• 1Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։

Այստեղ ժամանակին ամրացած է լինում Դավիթ Բեկը։ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել։ Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը:

Բաղաբերդ

Բաղաբերդ, ամրոց պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։
Հայաստանի հնագույն բերդերից մեկը, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։
Բաղաբերդի նշանակությունն ավելի մեծացավ հատկապես Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։
1103-ին, Կապան քաղաքի ավերումից հետո, Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ 1170թվականին սելջուկները, գրավելով Բաղաբերդը, այստեղ ամբարված հսկայական հարստությունները ենթարկում են ավարի, իսկ ավելի քան 10 հազար ձեռագրերը ոչնչացնում։ Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։
Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։
Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ՝ իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։ Տեղացիների մոտ մինչ օր պահպանվել են Բաղաբերդի հետ կապված մի քանի ավանդություններ

Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին:
Կառուցվել է 6-րդ դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: 7-րդ դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի վանական թեոդորոսի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է տվել իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:
Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր ներքուստ քառաբսիդ կառույց է: Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային է, թմբուկը ներսից ութանիստ, չորս լուսամուտներով: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Ի տարբերություն Ավան-Հռիփսիմե տիպի տաճարների, գմբեթահարկ տարածությունն այստեղ ճիշտ քառակուսի է, աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական լուսամուտ: Եկեղեցու չորս անկյուններում տեղավորված են քառակուսի սենյակներ: Մուտքերը երկուսն են հարավից և արևմուտքից: Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի տասներկու սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով: Կառույցի բոլոր դեկորատիվ տարրեը համահունչ են 7-րդ դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին հիմնովին վերականգվել է 1959-61թթ.:

Մեղրիի բերդ

Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրիի բերդը: Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա: Մեղրիի բերդը բաղկացած է 6 աշտարակներից: Իրենց հատակագծերով բերդի 6 աշտարակները երկու տեսակի են՝ ուղղանկյուն և կլոր: Ուղղանկյուն հատակագիծ ունեն երկու, իսկ կլոր հատակագիծ՝ չորս աշտարակները: Կլոր հատակագծով աշտարակներից երեքը տեղադրված են արևմտյան, մեկը՝ արևելյան լեռնաշղթայի վրա: Դրանց հատակագծերը կանոնավոր շրջանագծեր են՝ 5,5 մ արտաքին տրամագծով, և պատերի նույն հաստությամբ՝ 1 մետր: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատների բացվածքները ունեն ճառագայթաձև դասավորություն: Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակները գտնվում են մեկական լեռնաշղթաների վրա: Դրանց երկարությունները գրեթե նույնն են՝ 10,20 մ և 10,60 մ, լայնությունները տարբեր՝ 2,70 մ և 3,90 մ: Պատերի հաստությունը 1 մ է: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատները դասավորված են շախմատաձև՝ աշտարակների ամբողջ պարագծով: Թե´ կլոր, թե´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են և կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարից: Պատերի մեջ, աշտարակների ողջ պարագծով, որպես սեյսմակայուն գոտիներ, մի քանի շարքով օգտագործվել են կաղնու փայտե հեծաններ: Աշտարակների կայունությունն առավել ուժեղացնելով՝ պատերը դեպի վերև, դրսի կողմից նեղանում են, իսկ ներսի կողմից ուղղաձիգ են: Աշտարակների հրակնատները ունեն միևնույն կառուցվածքը. ուղղանկյուն բացվածքներով են, տարբեր բարձրությունների վրա և աշտարակների ամբողջ շրջագծով: Պաշտպանական եզակի առանձնահատկությունների, հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:
Ամրոցն ամբողջովին վերականգնվել է 18-րդ դարում:

Մեղրու Սբ. Սարգիս եկեղեցի
Մեղրու նշանավոր հուշարձաններից են վանքն ու եկեղեցիները: Վանքը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան եզրին: Այն կառուցվել է 17-րդ դարում: Գլխավոր կառույցը սբ Հովհաննես եկեղեցին է: Աղյուսաշեն գմբեթը հենված է քառակուսի մույթերի վրա և աղոթասրահի մեջտեղից դուրս է գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ: Եկեղեցու ներսի պատերը զարդանախշված են եղել:
Մեղրու մեծ թաղի կենտրոնական մասում գտնվում է սբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար): Սա քառամույթ գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, նեղ կողային նավերով: Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու գմբեթը, ինչպես և սբ Հովհաննես եկեղեցունըª աղյուսաշեն է, ութանիստ թմբոււկով:
Եկեղեցու բեմի պատը, մույթերն ու ավանդատները զարդված են 19-րդ դարի որմնանկարներով: Մեղրու փոքր թաղի սբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Տանիքի վրա բարձրացող ռոտոնդան կառուցված է աղյուսից, իսկ եկեղեցին բազալտից: Հարավային կողմի պատի մեջ, մուտքի աջ ու ձախ կողմերում, տեղադրված են խաչքարեր: Մեղրու սբ Աստվածածին ու սբ Սարգիս եկեղեցիները հիմնովին վերանորոգված են:

Որոտնաբերդ

Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։ Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները)։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով։ Ուշագրավ են բերդի հարավարևմտյան մասում գտնվող գույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2մ բարձրությամբ)։
Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.)

Հին Խնձորեսկ

Խնձորեսկ պատմական գյուղը, որը գտնվում է կիրճի զառիվեր լանջին, բաղկացած է ինչպես բնական, այնպես էլ մարդկանց կողմից կառուցված քարանձավներից: Այս քարանձավային բնակավայրերը բնակեցված էին մինչև վերջերս՝ 1960-ական թվականները: Համաձայն պատմության, դա այն ժամանակ էր, երբ խորհրդային պաշտոնյաները համարեցին, որ քարանձավները ոչ պիտանի են բնակության համար և ստիպեցին մնացած գյուղացիներին հեռանալ: Տեղական պատմությունները պատմում են, որ հին քարանձավային գյուղերի՝ գագաթնակետին հասնելու ժամանակահատվածում բնակչությունը հասնում էր 15.000-ի:
Գյուղը ուներ երկու քարե եկեղեցիներ և երեք դպրոց: Եկեղեցիները և մոտ 2.000 քարանձավ պահպանվել են, մի քանիսը՝ բնօրինակ անձեռնմխելի կահավորանքով: Քանի որ բնակելի կացարաններից շատերը փորագրված էին մեկը մյուսի վրա կամ միմյանց շուրջ, մարդկանցից պահանջվում էր պարանների և աստիճանների մի բարդ սխեմա՝ համայնքի շատ հատվածներ հասնելու համար:
Հին գյուղը լքվելուց հետո հիմնականում ծառայում էր՝ որպես անասունների արածեցման վայր և կայուն համալիր: Հին գյուղի վերակենդանացման և պահպանման համար քարանձավներում ծնված մի տեղացի գործարար նախաձեռնեց Խնձորեսկի վերականգնման հիմնադրամը: Հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է ճոճվող կամուրջը և մի դիտակետ, ինչպես նաև վերանորոգվել են որոշ քարանձավներ՝ ծառայելու որպես սրճարան և թանգարան, սույնով այցելուներին ներկայացնելու քարանձավի բնակիչների ապրելակերպը:
Այսօր գյուղը հիմնադրամի կողմից պահպանվում է՝ որպես զբոսաշրջային վայր: Հիմնադրամը այժմ տեղում առաջարկում է գիդի ուղեկցությամբ արշավներ և այլ փորձառություններ: Խնձորեսկը գտնվում է Սյունիքի հարավային շրջանում՝ Գորիս քաղաքից մոտ 20 րոպե հեռավորության վրա:

Ճի՞շտ, թե՞ սխալ. Ինքը

Ինքը

Ինքը բառը անձնական դերանուն է։
Օր.՝ Սխալ է։ ինքը գեղեցիկ վերնաշապիկ է։
Ճիշտ է։ Դա ոճային է կամ այս վերնաշապիկը ոճային է։

Անձնական դերանունները ունեն երեք դեմք՝

Առաջին դեմք֊ ես, ինքս, մենք, ինքներս

Երկրորդ դեմք֊ դու, ինքդ, դուք, ինքներդ

Երրորդ դեմք֊ նա, ինքը, նրանք, իրենք

Եզակի կամ հոգնակի թիվ