Սեբաստացիական տոհմածառ. Գանջալյան գերդաստան

Ես Անժելա Շամոյանն եմ։ Սեբաստացու տոների առթիվ ուզում եմ ներկայացնել իմ սիրելի դասախոսի՝ Յուրա Գանջալյանի տոհմածառը։

Յուրա Գանջալյան

Տիար Յուրան Գանջալյանների տոհմի սեբաստացիական նահապետն է։ 1989թ ի սեպտեմբերին նրա մուտքը կրթահամալիր համընկավ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ծննդյան տարեդարձին։ Կարելի է ասել, որ Յուրա Գանջալյանի համար այս տարեդարձը կրկնակի խորհուրդ ունի։ Տիար Յուրան պատմում է, որ կրթահամալիրում իր մանկավարժական գործունեությունը սկսել է գիմնազիայից. անգլերեն էր դասավանդում այն ժամանակվա 9-րդ, 10-րդ դասարաններում։ Տիար Յուրայի կոլեգաները փաստում են, որ գիմնազիայի աշակերտները առանձնահատուկ սիրով էին վերաբերվում նրան և շատ բարձր էին գնահատում նրա մասնագիտական կարողությունները։ Գիմնազիայից հետո նա տարիներ շարունակ աշխատել է Ավագ դպրոցում և սովորողների հետ իրականացրել ամենատարբեր հետաքրքիր նախագծեր։ Այսօր տիար Յուրան աշխատում է մեր Քոլեջում և դասավանդում է մեզ՝ բոլոր զբոսաշրջիկներիս։ Ասեմ, որ մենք այսօր էլ միասին իրականացնում ենք տարբեր նախագծեր, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը։ Մենք միասին մի ամբողջ նախագիծ ենք ստեղծել, թե ինչպես պետք է զբոսավարները դիմավորեն Հայաստան եկած հյուրերին, հյուրանոցային ծառայություններից մինչև տեսարժան վայրեր։ Արդեն ունենք ավարտուն մի նախագիծ՝ նվիրված Հայաստանի հոգևոր կենտրոնին՝ Էջմիածնին։

Երբ 2016թ. Հռոմի պապը այցելել էր Հայաստան, իր ելույթներից մեկում մի հետաքրքիր միտք էր բարձրաձայնել. ամեն մարդ իրենից հետո ապագա սերունդներին իր հետքը պիտի թողնի։ Որդեգրելով Հռոմի պապի այս միտքը՝ տիար Յուրան որոշեց տարբեր տարիներին “Դպիր” էլեկտրոնային ամսագրում և իր բլոգում հրատարակած անգլերենի դասավանդման մեթոդական բոլոր մշակումները, այլոց փորձի ուսումնասիրությունները, կրթահամալիրիր հեղինակային մանկավարժության տարածմանն ուղղված բոլոր հոդվածները հավաքել մի վերնագրի տակ և հրատարակել “Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը” վերնագրով, (որը շարունակվում է մինչև)։ Սա իսկական մանկավարժի մանկավարժական գործունեության մի յուրահատուկ ամփոփում է։ Տիար Յուրան կարծում է, որ մանկավարժի թողած հետքը անտեսանելի է ժամանակի մեջ, բայց ես՝ Անժելա Շամոյանս, համաձայն չեմ այդ մտքին, քանի որ մենք այսօր էլ ականատես ենք լինում տիար Յուրայի և կրթահամալիրի նախկին շրջանավարտների ջերմ հանդիպումններին։

Դավիթ և Աննա Գանջալյաններ

Յուրա Գանջալյանի որդին՝ Դավիթը, և դուստրը՝ Աննան, կրթահամալիրի Ավագ դպրոցի շրջանավարտներ են։ Այսօր Դավիթն ապրում է Գերմանիայում և Հայաստան այցելելիս առիթը բաց չի թողնում լինելու կրթահամալիրում։


Աննան ոչ միայն ավարտել է կրթահամալիրը, այլև ընտրելով հոր մասնագիտությունը՝ անգլերենի ուսուցիչ,2011 թ-ից դասավանդում է կրթահամալիրի Արևմտյան և Հարավային դպրոցներում։ Այս պահին Աննան ֆիզարձակուրդում է և մեծացնում է իր երրորդ որդուն՝ Գանջալյան-Մելքոնյան ապագա սեբաստացուն։

Գանջալյան-Մելքոնյան թոռներ

Նարե և Հովհաննես Մելքոնյան-Գանջալյանները սեբաստացիներ են նախակրթարանից։ Նարեն այժմ սովորում է 9-րդ դասարանում, իսկ Հովհաննեսը՝ միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Ինձ համար պարտավորեցնող ու սիրելի աշխատանք է գրի առնել իմ սիրելի ուսուցչի՝ Յուրա Գանջալյանի սեբաստացիական տոհմածառը։

Անժելա Շամոյան, Քոլեջ, 4-րդ կուրս

One thought on “Սեբաստացիական տոհմածառ. Գանջալյան գերդաստան

Leave a comment