ԳՈՐԾԱՐԱՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործարար բանակցություն վարելու կարողությունը գործարար շփումներում հաջողության հասնելու հիմնական պայմաններից է։ Գործարար բանակցություններին նախապատրաստվելիս հարկ է հաշվի առնել որոշակի հանգամանքներ։ Նախ և առաջ պետք է ճշտել բանակցությունների ժամանակ քննարկվելիք խնդրի էությունը, «ստուգել» գործընկերոջ հուսալիությունը, տեղեկանալ նրա գործարար գործունեության մասին։ Ցանկալի է հատուկ ուշադրության արժանացնել բանակցող կողմի պատվիրակության ղեկավարի աշխատանքային ինքնակենսագրությունը, իմանալ նրա նախասիրությունների մասին։ Այս ամենի մասին նախնական տեղեկությունները ձեզ կօգնեն հաջողությունների հասնել բանակցությունների ժամանակ։

Read More »