Last week we went on an educational trip to Arates for three days. It wasn’t our first visit to Arates. We have been there many times, but this time Arates was more beautiful and more picturesque. Arates greeted us with a heavy snowfall. It was like a winter fairy tale. All the mountains, fields and trees were in white untouched snow.
As you know, Arates is in Vayots Dzor province. We have already spoken about the village and everything related to Arates. “Mkhitar Sebastatsi” Educational Complex has opened a school in nature here. Our students of different age groups with their teachers come here to spend three days full of joy. I especially like to come here in summer and in winter. In summer we swim in the mountainous river, go on hiking, and in winter we go skiing and sledging on the snowy slopes. I should admit that sledging down the slopes is a real fun. Last weekend we did it both in the afternoon and even in the evening because the slopes there were illuminated.
Ես Անժելա Շամոյանն եմ։ Սեբաստացու տոների առթիվ ուզում եմ ներկայացնել իմ սիրելի դասախոսի՝ Յուրա Գանջալյանի տոհմածառը։
Յուրա Գանջալյան
Տիար Յուրան Գանջալյանների տոհմի սեբաստացիական նահապետն է։ 1989թ ի սեպտեմբերին նրա մուտքը կրթահամալիր համընկավ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ծննդյան տարեդարձին։ Կարելի է ասել, որ Յուրա Գանջալյանի համար այս տարեդարձը կրկնակի խորհուրդ ունի։ Տիար Յուրան պատմում է, որ կրթահամալիրում իր մանկավարժական գործունեությունը սկսել է գիմնազիայից. անգլերեն էր դասավանդում այն ժամանակվա 9-րդ, 10-րդ դասարաններում։ Տիար Յուրայի կոլեգաները փաստում են, որ գիմնազիայի աշակերտները առանձնահատուկ սիրով էին վերաբերվում նրան և շատ բարձր էին գնահատում նրա մասնագիտական կարողությունները։ Գիմնազիայից հետո նա տարիներ շարունակ աշխատել է Ավագ դպրոցում և սովորողների հետ իրականացրել ամենատարբեր հետաքրքիր նախագծեր։ Այսօր տիար Յուրան աշխատում է մեր Քոլեջում և դասավանդում է մեզ՝ բոլոր զբոսաշրջիկներիս։ Ասեմ, որ մենք այսօր էլ միասին իրականացնում ենք տարբեր նախագծեր, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը։ Մենք միասին մի ամբողջ նախագիծ ենք ստեղծել, թե ինչպես պետք է զբոսավարները դիմավորեն Հայաստան եկած հյուրերին, հյուրանոցային ծառայություններից մինչև տեսարժան վայրեր։ Արդեն ունենք ավարտուն մի նախագիծ՝ նվիրված Հայաստանի հոգևոր կենտրոնին՝ Էջմիածնին։
Երբ 2016թ. Հռոմի պապը այցելել էր Հայաստան, իր ելույթներից մեկում մի հետաքրքիր միտք էր բարձրաձայնել. ամեն մարդ իրենից հետո ապագա սերունդներին իր հետքը պիտի թողնի։ Որդեգրելով Հռոմի պապի այս միտքը՝ տիար Յուրան որոշեց տարբեր տարիներին “Դպիր” էլեկտրոնային ամսագրում և իր բլոգում հրատարակած անգլերենի դասավանդման մեթոդական բոլոր մշակումները, այլոց փորձի ուսումնասիրությունները, կրթահամալիրիր հեղինակային մանկավարժության տարածմանն ուղղված բոլոր հոդվածները հավաքել մի վերնագրի տակ և հրատարակել “Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը” վերնագրով, (որը շարունակվում է մինչև)։ Սա իսկական մանկավարժի մանկավարժական գործունեության մի յուրահատուկ ամփոփում է։ Տիար Յուրան կարծում է, որ մանկավարժի թողած հետքը անտեսանելի է ժամանակի մեջ, բայց ես՝ Անժելա Շամոյանս, համաձայն չեմ այդ մտքին, քանի որ մենք այսօր էլ ականատես ենք լինում տիար Յուրայի և կրթահամալիրի նախկին շրջանավարտների ջերմ հանդիպումններին։
Դավիթ և Աննա Գանջալյաններ
Յուրա Գանջալյանի որդին՝ Դավիթը, և դուստրը՝ Աննան, կրթահամալիրի Ավագ դպրոցի շրջանավարտներ են։ Այսօր Դավիթն ապրում է Գերմանիայում և Հայաստան այցելելիս առիթը բաց չի թողնում լինելու կրթահամալիրում։
Աննան ոչ միայն ավարտել է կրթահամալիրը, այլև ընտրելով հոր մասնագիտությունը՝ անգլերենի ուսուցիչ,2011 թ-ից դասավանդում է կրթահամալիրի Արևմտյան և Հարավային դպրոցներում։ Այս պահին Աննան ֆիզարձակուրդում է և մեծացնում է իր երրորդ որդուն՝ Գանջալյան-Մելքոնյան ապագա սեբաստացուն։
Գանջալյան-Մելքոնյան թոռներ
Նարե և Հովհաննես Մելքոնյան-Գանջալյանները սեբաստացիներ են նախակրթարանից։ Նարեն այժմ սովորում է 9-րդ դասարանում, իսկ Հովհաննեսը՝ միջին դպրոցի 6-րդ դասարանում։
Ինձ համար պարտավորեցնող ու սիրելի աշխատանք է գրի առնել իմ սիրելի ուսուցչի՝ Յուրա Գանջալյանի սեբաստացիական տոհմածառը։
Տեքստը փաստաթղթի գլխավոր տվյալն է, որը ներկայացնելու հա-
մար այն կազմվում և ձևակերպվում է: Փաստաթղթի կազմման ժամա-
նակ առաջնորդվում են հետևյալ կանոններով: Նախ ճշտում են փաստա-
թղթի նպատակահարմարությունը, նպատակը և լուծման ենթակա հար-
ցերի շրջանակը:
Ներանձնային կոնֆլիկտ, կոնֆլիկտի տեսակներից, որն ընթանում է հենց ներհոգեկան ոլորտում, հետևաբար դրա կառուցվածքային, ուժաբանական ու գործառութային դրսևորումներն ունի բացառապես հոգեկան, հոգեբանական բնույթ: Արտաքին կոնֆլիկտի ժամանակ մարդը գործ ունի արտաքին աշխարհի խոչընդոտող հանգամանքների հետ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը խոչընդոտում է իրականացնել սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ ներանձնային կոնֆլիկտի ժամանակ հակամարտությունը գնում է ոչ թե մարդու և արտաքին աշխարհի միջև, այլ մարդու ներքինում։ Միջանձնային կամ միջխմբային կոնֆլիկտը կարելի է սահմանել կոնֆլիկտող կողմերի նպատակների և վարքի (գործողությունների) համատեղելիության տարբեր վարիացիաների միջոցով։Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ են լուծելիությանց տեսանկյունից, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն:
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։