Ապակառուցողական հնարներ բանակցությունների ժամանակ

Բանակցությունների ընթացքում գործընկերները երբեմն կիրառում են ապակառուցողական հնարներ։ Այդ հնարները բազմաթիվ են։ Դիտարկենք դրանդից մի քանիսը։
1. Չափազանց մեծ պահանջների առաջադրում։ Կողմերից մեկը ձգտում է համառորեն պնդել իր պահանջները, որոնք շատ են։ Պահանջների մեջ մտնում են նաև այնպիսի կետեր, որոնք անկասկած ընդունելի չեն մյուս կողմի համար։ Դա յուրահատուկ մարտավարություն է և կատարվում է այն նպատակով, որ առաջարկող կողմը առանց լուրջ վնասներ կրելու հանի որոշ պահանջներ և այդ քայլը որակի որպես զի-ջում։ Այնուհետև իր կատարած զիջման դիմաց մյուս կողմից պատասխան զիջում պահանջի։Այս հնարը հաճախ բացասական հետևանքներ է ունենում, քանի որ այն կիրառող կողմը գործընկերոջ մոտ կորցնում է իր վստահությունը։

Read More »