Ֆրանսիայում գործարար էթիկետը հիմնականում պահանջում է ընդունված վարվելակերպի պահպանում։ Ողջույնի նախընտրելի ձևը թեթև ձեռքսեղմումն է: Հանդիպումներ կազմակերպելու մասին հարկ է պայմանավորվել նախապես։ Ճշտապահությունը դիտվում է որպես քաղաքավարության դրսևորում:
Այնուամենայնիվ, ընդհանուր կանոնն այսպիսին է. Որքան բարձր է հյուրի կարգավիճակը, նա այնքան ավելի շատ կարող է ուշանալ: Ֆրանսիացիների համար հսկայական նշանակություն ունեն կրթությունը, գիտելիքների ընդհանուր մակարդակը։ Նրանք իրավամբ հպարտանում են իրենց մշակույթով: Պատմության, փիլիսոփայության և արվեստի լավ իմացությունը բարձր է գնահատվում: Համապատասխանաբար, լավ են ընկալվում այն նվերները որոնք բավարարում են նրանց մտավոր և գեղագիտական պահանջներ (օրինակ ՝ գրքեր կամ արվեստին վերաբերող ալբոմներ): Այնուամենայնիվ, գործարար միջավայրում նվերներ փոխանակելը առանձնապես ընդունված չէ:
Ֆրանսիացիների համար չափազանց կարևոր է անհատականության, ինքնատիպության դրսևորումը: Նրանք աշխատանքային հանդիպումները, բանակցությունները նախընտրում են անցկացնել ֆրանսերեն, անգամ եթե տիրապետում են այլ լեզուների։ Մեծ նշանակություն է տրվում հռետորաբանությանը, միտքը տրամաբանորեն ճիշտ շարադրելու ունակությանը՝ հետևյալ հաջորդականությամբ Թեզ, հակաթեզ և սինթեզ: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում մանրունքներին, դրանց ճշգրտությանը: Բանակցություներ վարելի մարտավարական հնարքները կարող են լինել բազմազան: Հյուրերին տուն հրավիրելը նշանակում է հատուկ վերաբերմունք ձեր նկատմամբ։ Ընդունելի են մեկ տուփ կոնֆետը և ծաղկեփունջը տանտիրուհու համար։ Խոհարարությունը ֆրանսիացիների հատուկ հպարտություն է: Նրանք գնահատում են նրբահամ խորտիկները և լավ գինին: Սակայն խնջույքը անպայման պետք է ուղեկցվի հետաքրքիր զրույցով։