Հոդված 1. | Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենքի կարգավորման ոլորտը |
Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, ներառյալ` մշակութային արժեքների ապօրինի արտահանման կամ ներմուծման կանխումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները:
Read More »