Նորավանք

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ տեսել է Նորավանքը՝ Վայոց Ձորի կիրճում, կվկայի նրա անկրկնելի վառ ճարտարապետության մասին։ Վանքը նախագծել և կառուցել է ճարտարապետ Մոմիկը։  Անգամ  այսօր  խաչքարերի և  մանրանկարների  խաղաղությունը և մաքրությունը հիացնում է այցելուներին, քանի որ այն ամենին, ինչին դիպել է մեծն Մոմիկի ձեռքը վերածվել է հրաշքի։ 

Դեռ 700 տարի առաջ հայտնի էր կարմիր ժայռերի մեջ ոլորապտույտ կիրճերի պռնկին կառուցված հոյակերտ վանքը։ Եթե միայն ժայռերը կարողանային խոսել, բազմաթիվ հրաշալի պատմություններ կպատմեին բարիք գործած, բայց ճանաչում չստացած մարդու մասին։ 

Վարպետ Մոմիկը սիրահարվում է   Սյունիքի իշխան  Օրբելյանի  գեղեցկուհի դստերը։ Աղջիկը, գերված նրա տաղանդով, պատասխանում է նրա սիրուն։ 

Աղջկա հայրը, իմանալով նրանց սիրո մասին, կանչում է  Մոմիկին և ասում․ 

«Ես իմ դստեր ձեռքը կտամ մի պայմանով, եթե երեք տարում  անհավանական գեղեցկության  և անգերազանցելի մի տաճար կառուցես»։ Մոմիկն ոգևորությամբ անմիջապես սկսում  է աշխատել։ Եվ ահա աշխատանքը մոտենում է ավարտին։ Երբ նա  ուրախությամբ և սիրելիին շուտով  հանդիպելու հույսով բարձրանում է տաճարի գմբեթ՝ վերջին զարդաքանդակններն անելու, հանկարծ վերևում հայտնվում է  մի տղամարդ և հրումն նրան։ Տղամարդը Սյունիքի իշխանի պատվերն էր կատարում։ Մոմիկը փորձում է բռնվել գմբեթի վերջին  քարից, բայց ընկնում է․․․ և  քարը դառնում է  իր շիրմաքարը։
Հետագա 7 դարերի ընթացքում Նորավանքի գեղեցկությունը չի մարել այլ ավելի է պայծառ է դարձել։ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s