- Ինչու՞ Տրդատն ու Վաղարշը պնդեցին, որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռենդեայում:
Ներոն կայսրը, ձգտելով փրկել Հռոմի հեղինակությունը, 63թ-ին Վաղարշ 1-ին հայտնում է, որ եթե Տրդատն անձամբ մեկնի Հռոմ և թագը ստանա իրենից, ապա ինքը կճանաչի նրան Հայաստանի թագավոր: 64թ-ին Հայաստան է գալիս Կորբուլոնը և բանակցություններ վարում Տրդատի ուՎաղարշի հետ: Նրանք ընդունում են Ներոնի առաջարկը՝ պահանջելով որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռենդեայում՝ հռոմեացիների պարտության վայրում: - Որտե՞ղ և ե՞րբ թագադրվեց Տրդատը:Ներկայացրեք նրա գահակալման շրջանը:
65թ-ին Հռոմում:
Նրա գահակալության ընթացքում միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը կայունանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը ամրացնում է հինավուրց Գառնին՝ կառուցելով հզոր ամրոց և Արեգ-Միհրի տաճարը: - Բնութագրեք Սանատրուկ արքային։ Սանատրուկ արքան, ո՞ր քաղաքը ընտրեց, որպես գահանիստ և ինչու՞
Բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
Մծուրք քաղաքը, որովհոտև այդտեղով անցնում էր Տիգրանակերտից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհը: - Ի՞նչ են իրենցից ներկայացնում առասպելները և հայկական ժողովրդագրական վիպերգերը:
Առասպելներն ու վիպագրերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը , պատկերացումները բնության և հասարակության մասին, դրանք հնագույն գրականության ուշագրավ տեսակներից են: - Ներկայացրեք հայոց հին դիցարանը:
Հայոց հնագույն աստվածը Հայկն էր՝ նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝ հանուն ազատության և անկախության:
Հայերի Տորք աստծու պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում: Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով և կարևոր տեղ էր զբաղեցնում Դիցարանում:
Արան հայերի հնագույն աստվածներից է: Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության, ցանքի և գարնան աճոզ բուսականության հետ:
Հայոց դիցարանի աստվածներից են նաև՝ Արամազդը, Անահիտը, Միհրը, Տիրև և ուրիշներ: - Ի՞նչ է հելլենիզմը։ Ե՞րբ է սկզբնավորվել հելլենիզմը։ Ի՞նչ փուլերի է բաժանվում հայկական հելլենիզմը։
Հելենիզմը հունականության դարաշրջան է:
Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով:
Հայկական Հելլենիզմը բաժանվում է երկու փուլերի՝ <<Բուն հելլենիստական>> և <<Ուշ հելլենիզմ>>: - Ի՞նչ է հելլենիզմը։ Ե՞րբ է սկզբնավորվել հելլենիզմը։ Ի՞նչ փուլերի է բաժանվում հայկական հելլենիզմը։
Հելլենիզմը հունականությունն է։ Այն սկզբնավորվել է Ալեքսանդր մակեդոնացու արշավանքներով։ Հելլենիզմը բաժանվում է երկու փուլի՝ բուն հելլենիստական և ուշ հելլենիզմի։
8․ Հայաստանում հելլենիստական շրջանում ի՞նչ քաղաքներ կային։ Որտե՞ղ է կառուցվել Արտաշատը։ Տիգրան Մեծն ինչու՞ նոր մայրաքաղաքը կառուցեց իր թագադրման վայրում։ Հելլենիստական շրջանում կային Երվանդաշատ, Բագարան, Երվանդակերտ քաղաքները։ Արտաշատը հիմնադրվեց Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում։
9․ Ուշ հելլենիստական շրջանի ճարտարապետական ի՞նչ կառույց է պահպանվել։
Գառնու տաճարը։
10․ Ներկայացրեք Հին Հայաստանի քաղաքակրթական նվաճումները։
Հելլենիստական դարաշրջանում հայ մշակույթին շարունակում են բնորոշ լինել երկու գլխավոր գծերը՝ սեփական արժեքների պահպանումը և արտաքին աշխարհից դրականի ու ուսանելիի ներմուծումը։