Երևանը 110 տարի առաջ

Безымянный

Վերջերս մի շատ հետաքրքիր գիրք հայտնվեց մեր սեղանին։ Զբոսաշրջային ուղեցույց Կովկաս այցելողների համար, որը լույս էր տեսել 1906 թվականին, Օդեսայում։

Григорiй Москвичъ “Иллястрированный  практический путеводитель по Кавказу”

Զբոսաշրջային այս ուղեցույցում տեղեկություններ կային նաև Հայաստանի մասին. Դիլիջանի, Սևանի, Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի։

Որոշեցինք մեր՝ «Աբովյան-Աստաֆյան փոոցի պատմությունը» նախագծի շրջանակում թարգմանել Երևանի, մասնավորապես Աստաֆյան փողոցի մասին հատվածը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

 

ԷՐԻՎԱՆ

Էրիվանը (այժմ՝ Երևան) հնագույն քաղաք է Զանգու գետի ափին, ունի ավելի քան  երեսուն հազար բնակիչ: Երկաթուղային կայարանը գտնվում է քաղաքից  երեք մղոն հեռավորության վրա՝ ընդարձակ հարթավայրում: Երկաթուղին, որը միացնում է Երևանը Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Կարսի և Թիֆլիսի (այժմ՝ Թբիլիսի) հետ, քաղաքի առևտրային կյանքում մեծ աշխուժություն չմտցրեց: Ավելի լավ արդյունքներ է սպասվում այժմ կառուցվող Երևանյան երկաթուղուց: Այն սկիզբ է առնում Անդրկովկասյան երկաթուղու Կարսի հատվածի Ալեքսանդրապոլ կայարանից վեց մղոն հեռավորության վրա և ավարտվում է առայժմ  Ուլուխանլու (այժմ՝ Մասիս) բնակավայրի մոտ, Երևանից տասներկու մղոնի վրա: Այստեղից երկաթուղին գնում է դեպի Պարսկաստանի սահման՝ Ջուլֆա, մի ճյուղն էլ՝ Նախիջևան: Այս երկաթուղին հսկայական նշանակություն ունի Պարսկաստանի հետ մեր առևտրի համար քանի որ Ջուլֆայից սկսվում է հրաշալի ճանապարհ դեպի Թավրիզ և Թեհրան, հյուսիսային Պարսկաստանի գլխավոր շուկան:

Քաղաքի լավագույն հյուրանոցը Օրիանտն է, որը գտնվում է Աստաֆյան փողոցում (Ըստ որորշ աղբյուրների՝ «Օրիանտ հյուրանոցը գտնվել է այժմյան Շահումյան հրապարակին հարակից հատվածում)։ համարների արժեքը սկսվում է օրական մեկ ռուբլուց , բարվոք վիճակում է և վատ չեն կահավոված, հյուրանոցին կից  գտնվում է քաղաքի լավագույն ռեստորանը:

Քաղաքի բարեկարգումը շատ ցածր մակարդակի վրա է, քաղաքում գրեթե չկան սալարկված փողոցներ, իսկ  այնպիսի շքեղությունների մասին, ինչպիսիք են կոյուղին, փողոցների լուսավորումը, տրամվայ, երևանցիներն առայժմ միայն երազում են: Դրա փոխարեն Երևանի հակասանիտարական պայմաններն աչք են ծակում:

Լավագույն խանութները, բոլորը՝ հայկական, գտնվում են Աստաֆյան փողոցում, Օրիանտ հյուրանոցին մոտ:
Դեպի Երևան երկաթուղու կառուցուման արդյունքում աշխուժացել է  շինարարությունը վրա և այսօր հազվադեպ չեն երկաթե տանիքներով և բոլոր հարմարություններով եվրոպական շենքերը: Քաղաքը զարդարում են հատկապես մի քանի նորակառույց պետական շենքերը. Պետական բանկի բաժանմունքը, նահանգական հարկատունը (Казенная палата) և այլն։

Երևանի բնակչությունը. առավելապես հայեր են, իսկ ռուսները գլխավորապես պաշտոնյաներ և զինվորականներ են, որոնք էլ կենդանի շունչ են  հաղորդում քաղաքի քնած կյանքին:

Երևանի խանութներում կարելի է գտնել ամեն ինչ, այդ թվում նաև պերճանքի առարկաներ:

 

Քաղաքի գլխավոր փողոցը Աստաֆյան է, որն ամենաերկար, միևնույն ժամանակ ամենաբարեկարգ փողոցն է: Այն ձգվում է քաղաքով մեկ մոտ երկու մղոն, և ավարտվում է Զանգու գետի քարե կամրջի մոտ՝ այդ կամրջով միանալով Էջմիածնի մայրուղուն։ Բոլոր լավագույն  խանութներն ու կրպակները, հյուրանոցներն ու գրասենյակները գտվում են Աստաֆյան փողոցում: Փողոցի երկարության կեսով մեկ ձգվում է չորս ծառուղիներով զբոսայգին, որի մի կողմում հյուրանոցն է մյուս կողմում նահանգապետի տունը: Զբոսայգին տեղացիների սիրելի զբոսավայրն է: Զբոսայգու և քարե պարսպով պատված Անգլիական այգու միջև փողոցը հատվում է լայն  հրապարակով  որտեղ վեր է խոյանում ռուս-բյուզանդական ճարտարապետական ոճով կառուցված հինգ գմբեթանի եկեղեցին:

Նոր տաճարի դիմաց, Աստաֆյան փողոցից աջ գտնվում է «Բազարնայա» փողոցը, որը տանում է դեպի «Բազարնայա» հրապարակ, որը քաղաքի գլխավոր շուկան է:

Երևանում, բուն քաղաքում և շրջակայքում բավականին զարգացած է այգեգործությունը և բանջարաբուծությունը:Երևանյան պտուղները և մրգերը հատկապես խաղողը, հայտի է ամբողջ Կովկասում, բացի դրանից շրջակայքում շատ են բրնձի դաշտերը:Հատկապես պետք է նշել Երևանի սարդարի այգին, որը գրավում է մոտավորապես տասներկու դեսյատին մակերես(մոտ 13 հեկտար):Այգին լայն գիտական գործունեություն է ծավալում դառնալով օրինակ և տնկարան մյուս այգեգործների համար:
Թարգմանությունը՝

Միլենա Շամոյանի,Անուշիկ Սերգեյանի, Անժելա Շամոյանի
Խմբագիր՝ Գայանե Թերզյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s