Աբովյան 8

download

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին:Read More »

Աբովյան Փողոց

Աբովյան 3/1

7237490
Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին կանգնած Աբովյան 3/1 երկհարկանի անկյունային շենքը արդեն իսկ ուշագրավ է նրանով, որ նրա նախագծման և շինարարության աշխատանքներին իրենց համատեղ մասնակցությունն են ունեցել 20-րդ դարասկզբի Երևանի դիմագիծը կերտողները՝ ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը:Read More »

Աբովյան Փողոց

Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը․

6696349
Աբովյանի և Հին Երևանցու փողոցների (նախկինում՝ Աստաֆյան և Լալայանց) անկյունում է գտնվում ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության շենքը, իսկ մինչև 1923 թվականը այստեղ է տեղակայված եղել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:Read More »