Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»

Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ և Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում: Այն գտնվում է Երևանից 127 կմ հեռավորության վրա։ Գյումրին իր երեքհազարամյա պատմությամբ Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկն է։

Պատմական Գյումրին պատմական անցյալով և քաղաքային կյանքին բնորոշ ավանդույթներով հարուստ քաղաք է։  Ցավոք, 1988 թվականի երկրաշարժից  հետո Գյումրու  շատ շինություններ, նաև պատմական արժեք ներկայացնող, ավիրվեցին կամ խիստ խարխլվեցին։ Այսօր պատմական Գյումրին ընդգրկված է Համաշխարհային ժառանգության վտանգված հուշարձանների ցանկում և մեկն է աշխարհի 100 առավել վտանգված հուշարձաններից։

Քաղաքի պատմական հատվածով շրջելիս հնարավոր է վերապրել 19-րդ դարի Գյումրիի քաղաքային միջավայրը, որը տեղական, հայկական, ժողովրդական և եվրոպական (միջնորդված ռուսական ազդեցությամբ) ճարտարապետական մշակույթների յուրահատուկ միաձուլման շնորհիվ իր տեսակի մեջ եզակի  է Արևելյան Հայաստանում։ Այսպիսի շենքեր ու շինություններ կարելի է տեսնել Երևանի Աբովյան փողոցում։

Կումայրի-Ալեքսադրապոլ-Լենինական-Գյումրի

Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է:

Ի սկզբանե հիմնադրվել է որպես Կումայրի, ապա 1837-ից 1924 թվականներին ռուսական կայսրության տիրապետության շրջանում կոչվել  է Ալեքսանդրապոլ:

Սովետական իշխանության ժամանակաշրջանում կոչվել է Լենինական՝ Լենինի անունով։

Իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ.-ից  նորից վերանվանվել է Գյումրի:

Յուրաքանչյուր անունն իր հետ բերել է պատմության նոր շրջան, նոր քաղաքակրթություն եւ նոր մարդիկ:

Գյումրի. Մշակույթային մայրաքաղաք

Գյումրին միշտ էլ եղել է մշակույթի և նորարարության քաղաք: Այն հնում համարվել է արվեստի և արհեստի կենտրոն:  Այն տաղանդավոր արվեստագետների, գրողների և արհեստավորների օրրան է:

1912թ.-ին Ալեքսանդրապոլում է ցուցադրվել առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը»:

1988 թվականի երկրաշարժը ավերեց հարյուրավոր արվեստների դպրոցներ և մշակութային կենտրոններ:

Երկրաշարժից հետո գյումրեցիները մեծ ջանքերով փորձում էին վերականգնել մշակութային և նորարարական ավանդույթները վերածնվող քաղաքում:

Վերջիվերջո, 2013 թվականին Գյումրին վերականգնեց իր մշակութային մայրաքաղաքի տիտղոսը և ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s