Երեկ մեր օրը սկսեց շատ վաղ։ Վաղ առավոտյան հավաքվեցինք երկաթուղային կայարանում՝ այնտեղից Գյումրի մեկնելու։ Թեպետ դեռ մթնշաղ էր, բայց բոլորս բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք։ Որքան մոտենում էինք Գյումրիին, այնքան ավելի շատ էինք զգում ձմռան շունչը։ Ամբողջովին ձյունածածկ էր։ Առաջինը եղանք Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։