Ձմեռային Արատես

Հունվարի 25-27-ը քոլեջից մի խումբ ուսանողներ մեր սիրելի և արդեն ընտանիք դարձած դասավանդողների հետ միասին կրկին Արատեսում էինք։ Թեպետ դեռ նոր էինք հասել Արատես արդեն մտածում էի թե ոնց եմ թողնելու վերադառնալու։ Տեղավորվելուց և մի փոքր հանգստանալուց հետո ամբողջ խմբով համախմբվեցինք որ ձնից հրեշտակ պատրաստենք, բայց քանի որ ձյունը փխրուն էր չստացվեց։ Մենք էլ սկսեցինք ձնագնդի խաղալ այնքան մինչև ամբողջովին թացացել էինք, և քանի որ մեզ ճանապարհելուց Տիար Բլեյանը ասել էր մեռնել չկա, փոխեցինք մեր հագուստը, թեյ խմեցինք նոր գնացինք սահելու։

Իսկ արդեն երեկոյան հավաքվեցինք մեր սենյակում և ընկեր Լիլիթը մեզ համար հեքիաթ ընթերցեց։ Ավելի ուշ մեզ միացան նաև տղաները և մենք մինչ ուշ գիշեր տարբեր խաղեր խաղացինք՝ չզգալով թե ոնց ենք բոլորս մի տեղ քնել։ Առավոտյան մեր օրը սկսեցինք ընկեր Լիլիթի հետ մարմնամարզությամբ։ Իսկ նախաճաշելուց հետո նորից գնացինք սահելու և իհարկե նկարվելու

Իսկ երրորդ օրը արդեն արթնացանք և սկսեցինք մեր իրերը դասավորել, չնայած նրան որ չէինք ուզում գալ։ Իհարկե սա վերջին անգամը չէր, որ ես Արատեսում եմ․Որպես դիպլոմային աշխատանք այս ուղղությունն եմ վերցրել, որ հաճույքով անեմ աշխատանքս։ Դե ինչ Արատես ջա՜ն, կհանդիպենք։

3 thoughts on “Ձմեռային Արատես

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s