Այցելություն կենտրոնական բանկ

Այսօր քոլեջի մի խումբ ուսանողների և ընկեր Նելլիի հետ եղանք կենտրոնական բանկում։ Մեզ ուղեկցում էր Աստղիկը ով էլ սկզբից մինչև վերջ մեզ ներկայացրեց կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի բոլոր բաժինները։ Սկսած նրանից թե ինչպես է դրամը առաջացել վերջացրած ինչպես տարբերել կեղծ դրամը իսկականից։ Շատ հետաքրքիր էր նորից լսել այդ ամենը ավելի գիտակ ժամանակ։ Իսկ այցի մասին ընկեր Նելլին ֆիլմ է սարքել։ Ահա այն։

Մեր հերթական ճամփորդությունը. Դեպի Էջմիածին

Մեր այս տարվա վերջին՝ ամփոփիչ ճանապարհորդությունը տեղի ունեցավ այսօր, և այս անգամ ուղղությունը Էջմիածինն էր։Թե՛, եղանակը թե՛, մասնակիցների քանակը մեզ չխանգարեցին իրականացնելու մեր նախագիծը։ Թեպետ սկզբում թվում էր, թե անհետաքրքիր կլինի, քանի որ բազմիցս եղել եմ այնտեղ,բայց թվում էր….

Իմ՜ Արատես

43737388_244402522919803_6213314894024933376_n.jpg

Հոկտեմբերի 7֊ին՝ առավոտյան, քոլեջի «Զբոսաշրջության» բաժնի մի խումբ ուսանողներս և մեր ուսուցիչների հետ միասին տեղի ունեցավ մե հերթական ճամփորդությունը՝ այս անգամ մեր ուղությունն էր Վայոց Ձորի Արատես գյուղը։ Մեր առաջին կանգառը եղավ Երասխը։

Read More »

Ուսումնական ճամփորդություն դեպի Ապարան

Այսօր մեր հերթական ճամփորդությունը իրականացրինք, այս անգամ դեպի Ապարան։ Թեպետ եղանակը այնքան էլ բարենպաստ չէր, բայց չխանգարեց իրականացնել մեր նախագիծը։ Սկզբում գնացինք Ապարանի ավագ դպրոց, որտեղ տեղի ունեցավ կլոր սեղան՝ « Բաշ֊Ապարանի ճակատամարտի » մասին։Read More »

Սբ. Նշան Եկեղեցի

Սբ. Նշան Եկեղեցի

Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864թթ.: Եկեղեցին անվանվել է Սբ. Նշան 1870թ-ին: Այս մասին է ասում եկեղեցու հարավային և հյուսիսային մուտքերի վերնամասում փորագրված գրությունը: Սա հայկական ավանդական եկեղեցի է՝ կենտրոնցված գմբեթով և զանգակատնով:

Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել և ծառայել է սկզբում որպես պահեստ, իսկ հետո՝ թատրոն:Read More »

Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»

Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ և Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում: Այն գտնվում է Երևանից 127 կմ հեռավորության վրա։ Գյումրին իր երեքհազարամյա պատմությամբ Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկն է։Read More »

Ուսումնական Ճամփորդություն Դեպի Գյումրի

27048453_1930167447200506_1137264922_o.jpg

Երեկ մեր օրը սկսեց շատ վաղ։ Վաղ առավոտյան հավաքվեցինք երկաթուղային կայարանում՝ այնտեղից Գյումրի մեկնելու։ Թեպետ դեռ մթնշաղ էր, բայց բոլորս բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք։ Որքան մոտենում էինք Գյումրիին, այնքան ավելի շատ էինք զգում ձմռան շունչը։ Ամբողջովին ձյունածածկ էր։ Առաջինը եղանք Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։

Read More »