Ամառային ճամբար։ Տուրիզմ

Սկիզբը ՝ մայիսի 25

Տևողությունը ՝ 2 շաբաթ

Քանի որ բավականին ուսանողներ կան զբոսաշրջության բաժնում մտածել ենք հետաքրքիր նախագիծ, որը կօգնի բարելավել մասնագիտական հմտությունները։ Նախագիծը կարելի է ասել հիմնականում զբոսաշրջային ռեսուրսներին է վերաբերվում։ Այսպիսով՝ մեր խնդիրն է ուսումնասիրել տարբեր երկրների տեսարժան վայրերը, որից հետո կպատրաստենք սլայդ տվյալ երկրի տեսարժան վայրերով։ Արդյունքում ավելի շատ տեղեկություն կունենանք երկրների մշակութի, տեսարժան վայրերի ինչպես նաև հնարավորություն կունենանք թարգմանություններ անել անգլերենից կամ ռուսերենից ՝ բարելավելով նաև մեր օտար լեզուների իմացությունը։

Մայիսի 25_ից կունենանք նաև տեսադասեր, որպեսզի քննարկենք մեր անելիքները։

Համակարգումը՝ Անժելա Շամոյան, Միլենա Շամոյան, Անուշիկ Սերգեյան։
Խորհրդատու ուսուցիչ՝ Բելլա Աբրահամյան։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր Էլ․ հասցեներին՝

anjela.shamoyan@mskh.am
anushik.sergeyan@mskh.am
milena.shamoyan@mskh.am

Մասնակիցներ՝
Անահիտ Աբգարյան 1.1 կուրս
Անժելա Շամոյան 4-կուրս
Մարիաննա Սուլյան 4-րդ կուրս
Միլենա Շամոյան 3-կուրս


Քոլեջի իմ կյանքը

25 օգոստոս 2017թ․ ։ Սովորական մի օր, որը դարձավ շրջադարձային ինձ համար։ Երկար որոնումներից հետո, պատահաբար համացանցում գտնելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի հայտարարությունը։ Նոր մասնագիտություն էր բացվել՝ մեր մասնագիտությունը,որոշեցինք ես և քույրս գալ և ծանոթանալ։ Մեզ միացավ նաև քրոջս ընկերուհին։ Եթե անկեղծ, ես տրամադրված չէի սովորելու,բայց ունեի խոստում՝ փորձել մի գուցե ցանկանամ սովորել։ Այո, ես չէի ուզում սովորել, իմ մեջ և՛ վախ կար, որ չեմ կարող հարմարվել լրիվ անծանոթ միջավայրի, և՛ հիասթափություն սովորելուց։ Եթե իմ այս տողերը ընթերցեն իմ այն դասախոսները, ովքեր այս տարի են դասավանդում, կամ այն ընկերերը, ովքեր այս տարի են ճանաչում, չեն հավատա, որ այս տողերը գրել է Անժելան։
Հիշում եմ, թե ոնց՜ էի զարմացած լսում Տիկին Թերզյանին, երբ ներկայացնում էր քոլեջի կարգ ու կանոնին՝ դասավանդման մեթոդները, ճամփորդությունները,որ սկզբում անհնար էր թվում, թե ինձ կթողնեն մասնակցել գիշերակացով ճամփորդություններին․․․․բայց անհնարին ոչինչ չկա,երբ ունես սրտացավ,հոգատար,ընկերական դասախոսներ։ Ինձ համար անիրական էին, չէի պատկերացնում,որ այդ միջավայրում սովորելու եմ, բայց քոլեջ մտնելու պես, մտքիցս հանեցի չսովորելը։ Մի քանի օր անց, քոլեջի եռօրյա ճամբարն էր․․․ եկանք, մասնակցեցինք, ռադիոնյութ ունեցանք, արդեն քոլեջի լիիրավ անդամ էի ինձ զգում, արդեն սկսել էի ափսոսալ ամեն մի րոպեն, որ անցնում էր քոլեջի տարիներիցս։ Ոգևորվածությանս չափ չկար։ Սեպտեմբերի 1 էր։ Առաջին անգամ էր, որ այդ օրվան սպասում էի։ Արդեն ծանոթ էի թե՛ դասախոսներին, թե՛ ընկերներիս։ Ասես մի ուրիշ աշխարհ լիներ կրթահամալիրը։ Դասախոսները երգում,պարում,ասմունքում էին ուսանողների հետ հավասար։ Հիմա հիշելիս միայն մի բանի համար եմ ափսոսում՝ այդ ժամանակ քոլեջը առանց ընկեր Տաթև էր, հետևաբար առանց համ ու հոտի։ Բարեբախտաբար երկար չմնացինք առանց Ընկեր Տաթև։ Գարնան հետ գարուն ընկեր Տաթև եկավ ու կոտրեց տնօրենների մասին ունեցած բոլոր կարծրատիպերը։ Քոլեջը կյանքով լցվեց,ծաղկեց ու դարձավ էլ ավելի հաճելի միջավայր։ Ուրախ եմ, որ հայտնվեցի հենց այս քոլեջում։ Այս երեք անմոռանալի տարիների ընթացքում ունեցա բազում ձեռքբերումներ թե՛ մարդկանց տեսքով, թե՛ արժեքների, առանց որոնց ապրել չեմ պատկերացնում։ Հիմա դժվար է պատկերացնել, որ ավարտում եմ՝ չզգալով ինչպես անցավ երեք տարի։ Շնորհակալ եմ, իմ՜ սիրելի քոլեջ, այս երեք անհոգ, գեղեցիկ տարիների համար, այն մարդկանց համար, որ նվիրեցիր ինձ։ Ես քոլեջից իրենց եմ տանում, ու քոլեջում եմ թողնում այն հիանալի օրերը, որ փորգրված են այդ պատերի վրա։

Քոլեջի հրավեր

Nunca dejes de aprender porque la vida nunca deja de enseñar

Ողջույն՜, սիրելի ապագա “Սեբաստացիներ”,եթե ընթերցեցիք այս նախադասությունը և մտածեցիք անգլերեն է ու չստացվեց թարգմանել, ահա այս իսպաներեն նախադասության թարգմանությունը․
“Երբեք մի՛ դադարիր սովորել, քանի որ կյանքը երբեք չի դադարում սովորեցնել։”
Այս նախադասությունը պատահական չեմ գրել, գտեք մի քանի րոպե ընթերցելու համար նյութս և կհասկանաք։
Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջի “Զբոսաշրջություն” բաժնում։ Արդեն 4-րդ կուրսում եմ, և ցավոք այս տարի ավարտում եմ։ Ես և ընկերուհիս այս բաժնի առաջին շրջանավարտներն ենք, չեմ կարող նկարագրել այն տպավորությունները, որ ապրել եմ այս երեք տարում։ Կարող եք վստահ լինել, ամեն տարի ավելի ու ավելի է կատարելագործվում թե՛ մեր Քոլեջը թե՛ մեր բաժինը․ Այնպես որ կարող եք վստահ դիմել։ Ասեմ նաև, որ մեզ մոտ շատ են ճամփորդությունները թե՛ քաղաքում, թե՛, քաղաքից դուրս և թե՛, երկրից դուրս։

Ինչու՞ դիմել հենց մեր քոլեջ։ Ահա մի քանի պատճառ։

  1. Թերևս ամենակարևորը՝ Մեզ մոտ չկա բռնատիրական միջավայր։ Ուսուցիչները չեն վերաբերվում մեզ ինչպես “բանտարկյալի”, ինչպես ցավոք այլ հաստատություններում դեռ կա այդ ամենը։
  2. Սովորողները ազատ են ընտրելու իրենց դասավանդման միջոցները։
  3. Ունենք լրացուցիչ կրթության հնարավորություն՝ կախված մեր նախասիրություններից։
  4. Օտար լեզուներ սովորելու հիանալի հնարավորություն (ասեմ որ դրա ապացույցն էր մեջբերված իսպաներեն նախադասությունը) Իսպաներենը,իտալերենը,ֆրանսերենը,վրացերենը և այլ օտար լեզուներ հարազատ են դառնում Սեբաստացու համար անգլերենի և ռուսերենի նման։
  5. Մեզ մոտ կրթությունը իրականցվում է էլեկտրոնային սարքերով։

Իսկ մնացացծին կարող եք ծանոթանալ՝ տեղում այցելելով մեզ, ինչպես նաև մեր կայքում։
Մեր հասցեն է՝ Անդրանիկի 92/1
Գիտեմ, որ այն ինչ ներկայացրել եմ, անիրական է թվում, բայց հավատացեք ես սա ասում եմ երեք տարի ապրելով նման միջավայրում։ Սիրով կսպասեմ ձեզ և եթե առիթ լինի ինքս կշարունակեմ ծանոթացնել քոլեջի դրական կողմերին։

Ով՞ է իմ թոռնիկը

“Secret Santa” սիրված խաղն անվանափոխեցինք, մի նոր կանոն ավելացրինք ու փետրվարի 19-ին կխաղանք «Գաղտնի Թումանյան»։ Թղթերի վրա գրեցինք ուսուցիչների և սովորողների անունները, ու վիճակահանության միջոցով ով ում անունն ընտրեց՝ նրան գիրք կնվիրի։

«Վիճակահանությամբ ընտրեցինք՝ ում Թումանյանն ենք մենք, ովքեր են մեր «թոռնիկները», եւ շատ հիշարժան միջոցառում կանցկացնենք,վստահ եմ։
Այս խաղը կարելի է խաղալ ընտանիքում, դպրոցում, գրադարանում։ Օրինակ, գրադարանները հաճախ են դժգոհում, որ չունեն թարմ գրականություն։ Եթե նրանք մասնակցեն խաղին, ապա ընթերցողները կարող են գիրք նվիրել գրադարանին կամ գրադարանի աշխատակիցներին։
2008 թվականից փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Փետրվարի 19-ին, սովորաբար, միջոցառումներ են կազմակերպվում, մրցույթներ անցկացվում, գրախանութներում զեղչեր են լինում։
«Խաղը նաեւ նպաստում է հարաբերությունների զարգացմանը թե՛ աշխատավայրում, թե՛ ուսուցչի ու աշակերտի, թե՛ տնօրենի եւ ենթակաների միջեւ, որովհետեւ սկսում ես մտածել՝ ինչ գիրք նվիրել «թոռնիկիդ»՝ հաշվի առնելով նրա բնավորությունը, հետաքրքրությունները։ Սա նաեւ մոտիվացնում է, որ կարդան։ Եթե գիրքը նվիրել է քեզ սիրելի մարդ, դու անպայման կկարդաս։ Ինչո՞ւ Թումանյանը չդառանա մեր Սանտան, ինչո՞ւ բոլորս չլինենք Թում անյան»։

Նախաձեռնողներ՝ “Տիգրան Հայրապետյան” գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան Քոլեջի ուսանողներ՝ Անժելա Շամոյան, Անի Պետրոսյան։

Մասնակիցներ՝ քոլեջի տարատարիք ուսանողներ և դասավանդողներ։

Վայրը՝ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր քոլեջի Վերնատուն

Տեղի կունենա քննարկում,ինչպես նաև երաժշտություն և իհարկե ջերմ մթնոլորտ։ Սիրով կսպասենք բոլորիդ։

Հասցե՝ Անդրանիկի 92/1

Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր

Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք փետրվարի 19- ը՝ , գիրք նվիրելու տոն է։ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և Քոլեջի նախաձեռնությամբ այն այս տարի կանցկացվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նորաբաց Վերնատանը։ Մինչ այդ՝ մասնակիցները ներկա կլինեն վիճակահանության՝ պարզելու, թե ով ում է գիրք նվիրելու։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու տոնին փ՝ետրվարի 19֊ին ժամը 14։00-ին։ Անակնկալներով լի օր է սպասվում։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Նախագիծ «Երևան»

Այսօր մեր դասավանդողների՝ ընկեր Մարիամի և Տիար Յուրայի հետ շարունակեցինք Երևան նախագիծը։ Այս անգամ մեր թափառումները Վերնիսաժում և Ազգային պատկերասրահում էր։ Ինչպես միշտ կազմեցինք մեր նախագիծը և իրականացրինք։ Առավոտյան հավաքվեցինք քոլեջում և ճանապարհ ընկանք։ Առաջինը եղանք Վերնիսաժում։

Շատ բարենպաստ եղանակ էր և մենք քայլելով հասանք Հանրապետության հրապարակ, որտեղ էլ գտնվում էր Ազգային պատկերասրահը։ Մենք բարձրացանք յոթերորդ հարկ շրջեցինք։ Ծանոթացանք Հայկական, Ռուսական, Եվրոպական ինչպես նաև Հայկական ժամանակակից ցուցանմուշներին։ Ինչպես միշտ մեր ճամփորդությունը հագեցած էր և բոլորս գոհ վերադարձանք տուն։

Արատես, Նախագիծ․ Հոկտեմբերի 3-5

Ճամփորդության ժամանակահատվածը ` Հոկտեմբեր 3-5

Մասնակիցներ՝  Քոլեջի Զբոսաշրջության բաժնի ուսանողներ, դասավանդողներ.

Նպատակը՝

Իրականացնել հայրենագիտական (պատմա-մշակութային )շրջայցեր և մեկնաբանություններ՝ Եղեգիս խոշորացված համայնքի պատմա-մշակությաին հուշարձանների վերաբերյալ ճանաչելի դարձնել Արատեսը և նրա շրջակայքը, ուսանողների համար այն դարձնել առավել հասանելի

Read More »

《Հաղթանակ》 զբոսայգի

Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։

Read More »

Սիրահարների այգի

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում, որը գտնվում է ԵրևանիԱրաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի«Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։

Read More »

Մանկական երկաթուղի

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Այն գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ: Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։

Read More »