ՇՈՒԿԱՅԻ ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակային սեգմենտի ընտրության ռազմավարությունը լինում է 4 տեսակի.
1. մեկ սեգմենտի ընտրություն
2. ընտրում ենք մեկ ապրանքատեսակ և արտադրում բոլոր սեգմենտների համար, այսինքն՝ որոշում ենք ընդունում բավարարելու մեկ պահանջմունքի տեսակ (օրինակ՝ դեղորայք),
3. գրավել տարբեր սեգմենտներ, որոնք մեկը մյուսի հետ կապված չեն
4. ամբողջ շուկայի գրավում, այսինքն՝ արտադրում ենք բոլոր ապրանքատեսակները բոլոր սեգմենտերի համար:

Read More »

Նախագիծ-գովազդի պատրաստում.

Նախապատրաստական աշխատանքներ:
Թիրախային խումբ:
Շրջանավարտներ(15-ից բարձր),շրջանավարտների ծնողներ,մեծահասակներ, ովքեր ցանկանում են ստանալ մասնագիտական կրթություն:
Գովազդի տեքստ
Եթե դու 15-18 տարեկան ես և դեռ րես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում մենք կօգնենք քեզ:
Արի գիտելիքի քոլեջ,գինու և խաղողի,երաժշտության և պարի քոլեջ,արվեստի քոլեջ, ճանապարհորդության քոլեջ,սպորտի քոլեջ ուրախության քոլեջ,ազատության քոլեջ, ընկերության քոլեջ,,կանաչ քոլեջ,ջերմության և սիրո քոլեջ, քոլեջ,հանդուրժողականության քոլեջ,,:
Համեցեք “Մխիթար Սեբստացի կրթահամալիրի” Քոլեջ:

Շուկայի Սեգմենտավորում

Շուկայի սեգմենտավորումը, որը ձևավորում է ֆիրմայի ռազմավարությունը, հանդիսանում է մարքեթինգային պրոցեսի կենտրոնական օղակը: Արտադրողները հնարավորություն չունեն միանգամից բարձր մակարդակով բավարարել բոլոր սպառողական պահանջմունքները: Հետևաբար նրանք ընտրում են մեկ կամ մի քանի սեգմենտ և մարդկանց պահանջմունքը բավարարում բարձր մակարդակով:
Սեգմենտավորման մեջ կարևոր է տարբերել՝
1. սեգմենտավորման հատկանիշները,
2. սեգմենտավորման չափանիշները: Սեգմենտավորման հատկանիշն այն ցուցանիշն է, որով շուկան տրոհվում է առանձին սեգմենտների:
Այդ հատկանիշները հինգն են՝
1. աշխարհագրական
2. դեմոգրաֆիական
3. հոգեբանական
4. վարքագծային
5. սոցիալ – տնտեսական Աշխարհագրականի մեջ ներառվում են հետևյալ ցուցանիշները՝ աշխարհամասերի, երկրների, շրջանների կլիմայական գոտիները, բնակչության խտությունը, ռասաները, կրոնական պատկանելությունը և այլն: Ըստ աշխարհագրական հատկանիշների՝ շուկաները լինում են.  արտաքին և ներքին,  հյուսիսային և հարավային,  քաղաքային և գյուղական,  արևմտյան և արևելյան: Դեմոգրաֆիկ սեգմենտավորումն իր մեջ ներառում է հետևյալ ցուցանիշները՝ տարիքը, սեռը, եկամուտները, զբաղմունքը, կրթությունը, ընտանիքի տարիքը և կազմը, ամուսնական վիճակը, երեխաների թիվը, ազգությունը, կրոնական պատկանելությունը և այլն: Հոգեբանականի մեջ մտնում են մարդու ապրելաոճը, անհատական նկարագիրը. ինչպիսի անձնավորություն է նա և ինչպիսի բնութագրեր ունի: Վարքագծայինն ունի հետևյալ սկզբունքը՝ գնման հաճախականությունը, գնման շարժառիթը, գնման առաջնահերթությունը, վերաբերմունքը արտադրողի կամ ապրանքի նկատմամբ: Սոցիալ-տնտեսական. կրթական մակարդակ, սոցիալական և մասնագիտական ուղղվածություն, դավանանք, եկամուտների չափ և այլն: Ըստ սոցիալ-տնտեսական հատկանիշների՝ սպառողներին կարելի է դասել ըստ հետևյալ խմբերի`  էլիտար խավ,  բարձր խավ,  միջին խավ,  ցածր խավ: Ձեռնարկությունների մեծ մասը սովորաբար ձգտում է գրավել բարձր եկամուտներ ունեցող խավերին: Սեգմենտավորման չափանիշն այն ցուցանիշն է, որը թույլ է տալիս գնահատել ընտրված սեգմենտի ճշտությունը: Սեգմենտավորման չափանիշներն են՝
1. Սեգմենտի չափը. Այսինքն՝ որքանով է տվյալ սեգմենտը մեծ և սեգմենտավորման հետ կապված ծախսերն արդյոք կփողհատուցվեն, թե ոչ: 2. Սեգմենտի կայունությունը և աճի հեռանկարը
3. Սեգմենտի մատչելիությունը. տվյալ ֆիրման պետք է կարողանա դուրս գալ այդ սեգմենտի վրա և սպասարկել այն:
4. Սեգմենտի չափելիությունը. ֆիրման պետք է հնարավորություն ունենա գնահատել այդ սեգմենտը և ունենա որոշակի ցուցանիշներ այդ սեգմենտի մասին:
5. Սեգմենտի պաշտպանվածությունը. որքանով է տվյալ սեգմենտը հագեցված մրցակիցներով:

ՇՈՒԿԱՅԻ ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Սահմանել շուկայի սեգմենտավորման սահմանումը. Շուկայի սեգմենտավորումը սպառողների բաժանումն է առանձին խմբերի` ելնելով մեկ կամ մի քանի ընդհանուր հատկանիշներից:
  2. Ներկայացնել նպատակային մարքեթինգի երեք փուլերը. 1.շուկայի սեգմենտավորում 2.նպատակային սեգմենտավորում 3.շուկայում ապրանքների դիրքավորում
  3. Ինչ մակարդակներով է իրականանում մարքեթինգային սեգմենտավորումը. 1.ձեռնարկությունները կարող են շուկան ընդհանրապես չսեգմենտավորել (զանգվածային մարքեթինգ), 2. իրականացնել լրիվ սեգմենտավորում (միկրոմարքետինգ), 3. շուկան սեգմենտավորել որոշակի միջանկյալ մակարդակով:

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Մարքեթինգ եզրույթը ծագել է «market» բառից, որն անգլերեն նշանակում է շուկա, իսկ մարքեթինգ նշանակում է գործել շուկայում: Մարքեթինգն ունի համեմատաբար մեծ պատմություն: Այն երեւան եկավ 19-20-րդ դդ: Վերջինիս  ի հայտ գալը պայմանավորված էր  շուկայական  հարաբերությունների ձեւավորման եւ մրցակցության մեծացման հետ:Մարքեթինգը շոշափում է բոլորիս շահերը, ամեն օր: Մենք արթնանում ենք, լվացվում <<Ա>> ապրանքնանիշի օճառով, հագնում <<Բ>> ապրանքանիշի ջինսերը, գնում <<Գ>> ապրանքանիշի մեքենայով աշխատանքի, և այպես շարունակ: Այս ամենը հնարավոր է դարձել մարքեթինգային համակարգի շնորհիվ, ի դեպ, մեր կողմից նվազագույն ջանքերով: Մարքեթինգը մարդկային գործունեության տեսակ է՝  ուղղված պահանջմունքների ու կարիքների բավարարմանը` փոխանակության միջոցով: