Աղբյուրը՝ ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի կայքից
Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 1950թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 50 մլն, 2000թ.՝ 674 մլն, իսկ 2017թ.՝ 1326 մլն մարդ, ինչն ըստ կանխատեսումների՝ 2030թ. կհասնի 1,8 միլիարդի:
Աղյուսակ 1. Զբոսաշրջիկների թիվն աշխարհում, 1995-2017թթ. (մլն մարդ)

2017թ. զբոսաշրջային ճանապարհորդությունների 57%-ը եղել է օդային հաղորդակցմամբ, 37%-ը՝ ավտոճանապարհային, 4%-ը՝ ջրային, 2%-ը՝ երկաթուղային: