Դիպլոմային նախագիծ

ԵՐԵՎԱՆԻ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ  ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտությունը՝

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

Թեման՝

«Վայոց ձորի մարզի զբոսաշրջային փաթեթ»

Ուսանող՝  Անժելա Շամոյան

Ղեկավար՝  Բելլա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ 2020

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 – Վայոց ձորի ընդհանուր նկարագիրը

1.1 – Վայոց ձորի մարզի պատմությունը, մարզը հնում

1.2 – Վայոց ձորի մարզի աշխարհագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը

1.3 – Վայոց ձորի մարզի քաղաքներն ու գյուղերը

1.4 – Վայոց ձորի մարզի տնտեսությունը

Գլուխ 2 – Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ռեսուրսները

2.1 – Վայոց ձորի մարզի պատմամշակութային վայրերը

2.2 – Գինեգործությունը Վայոց ձորի մարզում

2.3 – Ակտիվ տուրիզմը Վայոց ձորի մարզում

2.4 – Առողջարանային տուրիզմը Վայոց ձորի մարզում ՝ Ջերմուկ

Գլուխ 3 – Արատեսի դպրական կենտրոնը

3.1 – Արատեսի դպրական կենտրոնի ստեղծման պատմությունը

3.2 – Արատեսը որպես զբոսաշրջային կենտրոն

Գործնական մաս

Վայոց ձորի զբոսաշրջային եռօրյա տուր-փաթեթ

Վերջաբան

Գրականության ցանկ

Ներածություն

Այս դիպլոմային աշխատանքի թեման «Վայոց ձորի մարզի զբոսաշրջային փաթեթ»-ն է։

Վայոց ձորի Հայաստանի Հանրապետության տասը մարզերից մեկն է, գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ զբաղեցնելով 2300 կմ2, մարզկենտրոնն է Եղեգնաձորը։

Թեման բավականին արդիական է, քանի որ Հայաստանը վերջին տարիներ ակտիվ զբաղվում է ներգնա զբոսաշրջության զարգացմամբ, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ զբոսաշրջային ռեսուրսներ ունի Հայաստանը, ինչով կարող է այն հետաքրքրել զբոսաշրջիկին՝ թե՛ օտարերկրացի, թե՛ ներքին։

Աշխատանքում փորձելու եմ ներկայացնել Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հարստությունը, հասկանալ՝ տուրիզմի որ ուղղություններն են զրագացած այստեղ, ինչպիսի տուրիստական փաթեթ կարելի է կազմել՝ օգտագործելով մարզի զբոսաշրջային հնարավորությունները։

Այսպիսով աշխատանքի տեսական մասը բաղկացած է երեք գլխից։

Առաջին գլխում կներկայացնենք Վայոց ձորի ընդհանուր նկարագիրը՝ Վայոց ձորի պատմությունը, մարզի աշխարհագրությունը, կենդանական, բուսական աշխարհը, քաղաքներն ու գյուղերը և մարզի տնտեսությունը։

Այս տեղեկատվությունը նույնպես կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պատկերացում կազմել մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին՝ հյուրանցային, սննդային օբյեկտներ, ճիշտ կազմել փաթեթը՝ հաշվի առնելով եղանակային, կլիմայական և աշխարհագրական գործոնները։

Երկրորդ գլխում ներկայացված է Վայոց ձորի զբոսաշրջային ռեսուրսները։ Նախ կհասկանանք, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է տեսնել Վայոց ձորի մարզում, ինչ արժեք ունեն դրանք մշակույթի, պատմության, ճարտարապետության տեսանկյունից։ Հետո կներկայացնենք մարզի այլ զբոսաշրջային հնարարվորությունները, որպեսզի փաթեթը ավելի հագցած և բազմակողմանի լինի։

Իսկ երրորդ գլխում անրադարձել ենք մի յուրօինակ վայրի՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրական կենտոնին, որը գտնվում է Վայոց ձորի սրտում՝ Արատես գյուղի մոտակայքում, հայոց լեռների գրկում։ Ճիշտ է, այն ծառայում է, որպես դպրական, ծիսական կենտրոն, բայց մեծ հնարավորություն ունի դառնալու նաև զբոսաշրջային կենտրոն։

Աշխատանքի գործնական մասում կներկայացնենք մեր կազմած Վայոց ձորի մարզի եռօրյա զբոսաշրջային փաթեթը՝ տուրի երթուղով, տեսարժան վայրերի նկարագրություններով, նկարներով և այլ մանրամասներով։

ԳԼՈՒԽ 1

Վայոց ձորի մարզի ընդհանուր նկարագիրը
1.1. Մարզի պատմությունը

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ Ունի 2308 կմ² մակերես՝ զբաղեցնելով Հայաստանի տարածքի 7.8 %-ը, մարզկենտրոնը՝ Եղեգնաձոր։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` ԼՂՀ-ին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբերող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Վայոց ձորով են անցել Դվին–Պարտավ և Դվին–Շաղատ միջնադարյան ճանապարհները։ Սուլեմա, Քոչբեկի և այլ լեռնանցքներով կապվել է հարևան շրջանների հետ։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում։ Մ․թ․ա․ VI դ․ մտել է Երվանդունիների, մ․թ․ա․ 189 թվականին՝ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության մեջ։ Մեծ Հայքի թագավորության ըստ ,աշխարհներիե վարչական բաժանումից հետո (Iդ․) մտել է Սյունիքի մեջ, դարձել Սյունիների իշխանական տան ժառանգական տիրույթը։Մեծ Հայքի թագավորոթյան անկումից հետո եղել է Հայկական մարզպանության կազմում։ 451 թվականին Ավարայրի պատերազմի մասին խոսելիս հարկ է նշել նաև Վայոց ձորի տարածքում տեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներ Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում։ 571 թվականին Սյունիքի հետ միացվել է Փայտակարան նահանգին։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Վայոց ձորը մտել է Արմինիայի կազմի մեջ։987 թվականին Վայոց ձորը մտել է նորաստեղծ Սյունիքի թագավորության մեջ։ 990-991 թվականին Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին Վայոց ձորը միացրել է Անիի թագավորությանը։ 1045 թվականին Վայոց ձորը եղել է Շադդադյանների գերիշխանության ներքո։ XII դարի վերջին և XIII դարի սկզբին ազատագրել են հայ–վրացական զորքերը և մտցրել Զաքարյանների իշխանապետու թյան մեջ: Օրբելյանների ավատական տունը ձևավորվել է 13-րդ դ. Զաքարյանների ինքնավար իշխանության տարածքում: Օրբելյան իշխանների օրոք այս տարածաշրջանը կտրուկ զարգացում է ապրել։ Լիպարիտ առաջին Օրբելյանը պայքարելով երկրամասի ամբողջականության պահպանման համար, շինարարական մեծ աշխատանքներ է կատարել: Դրանցից ամենակարևորը 1223 թվականին Նորավանքում Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումն է, որով հիմք դրվեց Սյունիքի հոգևոր նոր կենտրոնին: Լիպարիտ Օրբելյանի հայրենանվեր գործը շարունակում են իր որդիներ Էլիկումը, Սմբատը, Տարսայիճը: Էլիկումը իշխանության օրորք Հայաստան են ներխուժում մոնղոլ-թաթարները: Լինելով իր հոր՝ Լիպարիտի անմիջական փոխարինողն ու արժանի ժառանգորդը, Էլիկումը Սյունյաց աշխարհի անվտանգության համար դիմում է մի շարք դիվանագիտական քայլերի: Նա ամրանում է Հրաշկաբերդում, երբ Ասլան զորովարն իր զորքով հարձակվում է բերդի վրա: Չհանձնելով անառիկ բերդը, Էլիկումը, հանուն իր ժողովրդի փրկության, մեծ ընծաներով ընդառաջ է գնում Ասլանին և ասում. ,Թրով նվաճածը և ոսկով գնածը մարդու համար միատեսակ սեփականություն են: Արդ այն գավառները, որ ես թրով նվաճեցի, թող լինեն քո և քո տոհմի սեփականությունըե: Էլիկումն ընկնում է մարտադաշտում: Նրա աճյունը բերվում է Վայոց ձոր և մեծ շուքով ամփոփվում իր հոր կառուցած Սուր Նախավկայի գավթում՝ 1263 թվականին: Օրբելյանները հայ մշակույթի հովանավորներ էին: Նրանք իրենց իշխանապետության սահմաններում համալսարաններ ու բարձրագույն դպրոցներ բացեցին, ամրոցներ, կամուրջներ, ապարանքներ ու եկեղեցիներ կառուցեցին: Իսկ Օրբելյանների մշակութային մեծագույն ձեռքբերումը, ինչ խոսք, Նորավանքի վանական համալիրն է, որտեղ գործել են անվանի ճարտարապետներ Սիրանեսն ու Մոմիկը: Սմբատ Օրբելյանը, փոխարինելով ավագ եղբորը, դառնում է իշխանաց իշխան: Տաղանդավոր դիվանագետը, երկու անգամ լինելով մոնղոլ-թաթարական պետության մայրաքաղաքում, անձամբ բանակցություններ է վարում Մանգու խանի հետ (1251-1256 թթ): Արդյունքը լինում է այն, որ արժանանում է մեծամեծ պատիվների և վերստին հաստատվում իր տիրույթներում, ոչ միայն վերադարձնում է նվաճված տարածքները, այլև երկրի վարչական տիրույթները համալրում նորերով: Սմբատին հաջողվում է երկրում հաստատել խաղաղություն: Զարկ է տրվում շինարարական ընկրկուն աշխատանքներին, իսկ եկեղեցիները, ի շնորհիվ նրա գործադրած ջանքերի, ազատվում են հարկերից: Սմբատը վախճանվում է Դավրիժում՝ 1273 թվականին, նրա մարմինը մեծահանդես ծիսակատարությամբ տեղափոխվում է Վայոց ձոր և ամփոփվում Նորավանքի տոհմային դամբարանում: XIII դ․ վերջին և XIV դ․ առաջին տասնամյակներին մեծ հռչակ է ստացել Գլաձորի համալսարանը XIV դարից մինչև XV դ․ 1-ին կեսը արդյունավետ է գործել Հերմոնի վանքի դպրոցը։ Երևան են եկել Ցախաց քար, Քարկոփի կամ Խոտակերաց, Գնդեվանք, Վերին Նորավանք, Արատեսի, Թանահատ և այլ վանական հաստատությունները, որոնք եղել են նաև կրթության և գրչության կենտրոններ։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել ,Մետաքսի մեծ ճանապարհըե, որով այսօր անցնում է Մարտունի- Եղեգնաձոր խճուղին։ Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ քարավանատներից է։ Դրանք դեպի Եվրոպա և Արևելք գնացող բեռնված քարավանների համար ծառայել են որպես գիշերային օթևաններ։ Շատերի պատկերացմամբ Մետաքսի ճանապարհը մեկ հստակ երթուղի է, մինչդեռ, իրականում, գոյություն են ունեցել Արևելքն ու Արևմուտքը իրար կապող բազմաթիվ ճանապարհներ` հիմնականում ցամաքային և մասամբ էլ ծովային։ Այդ ճանապարհները կամրջել են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։ Նախընտրելի են համարվել գետերի և լճերի հովիտներով անցնող ճանապարհները։ Քարավանատները Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղեցույցներն էին, ուր հիմնականում իջևանում էին քարավաններին ուղեկցող մարդիկ և պատսպարվում կենդանիները։ Սելիմի լեռնանցքում կառուցված քարավանատունը Հայաստանի նմանօրինակ կառույցների արժեքավոր օրինակներից է։ XIV–XV դարերի հայկական ավատատիրական տների թուլացման պայմաններում, օգտվելով թուրքմենական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի գերիշխանության հաստատումից, ինչպես նաև Լենկթեմուրի արշավանքներից, Վայոց ձոր մուտք են գործել քրդական ցեղեր, որոնք հետագայում դարձել են թրքախոս։ 1555 թվականի Ամասիայի պայմանագրով Վայոց ձորը անցել է Սեֆյան Իրանին, 1590 թվականին՝ Օսմանյան սուլթանությանը։ 1603 թվականին Հայաստան ներխուժած իրանական զորքերը Վայոց ձորի հայ բնակչության զգալի մասին քշել են Իրան։ Թուրք–իրանական 1639 թվականի պայմանագրով Վայոց ձորը անցել է վերջինիս։ Վարչական առումով Վայոց ձորը Նախիջևանի օլքայի կազմում ենթարկվել է Թավրիզի, իսկ XVII դ․ վերջին՝ Չուխուր–Սաադի վիլայեթին։ XVIII դ․ կեսին մտել է նոր կազմված Նախիջևանի խանության մեջ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսական կայսրությանը։ 1828–40 թվականներին մտել է Հայկական մարզի, 1840–46 թվականներին՝ Վրացա–Իմերեթական, 1846–49 թվականներին՝ Թիֆլիսի, 1849– 1917 թվականներին՝ Երևանի նահանգի կազմի մեջ․ նախապես մտել է Նախիջևանի գավառի մեջ, ապա Շարուրի հետ կազմել Շարուր–Դարալագյազի գավառը։ 1918–1920 թվականներին մտել է Հայաստանի Բուրժուական Հանրապետության մեջ։ 1920 թվականից Հայկական ՍԱՀ կազմում է եղել։ Խորհրդային իշխանության վարչական բաժանման ժամանակ 1929-1930թթ-ից մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Եղեգնաձորի և Ազիզբեկովի (այժմ Վայք) շրջանների միջև, 1991թ. մտել է Հայաստանի անկախ Հանրապետության կազմի մեջ` ենթարկվելով 1995թ. վերջին վարչատարածքային բաժանմանը, որից հետո վերը նշված շրջանները միավորվեցին Վայոց ձորի մարզի մեջ։

1.2. Մարզի աշխարհագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը

Վայոց Ձորի մարզն ձորերի երկիր է: Լեռնալանջերն ամենուրեք կտրատված են խոր կիրճերով ու ձորերով: Մարզը հարևանների հետ կապող գլխավոր ճանապարհները անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով: Գեղարքունիքի մարզի հետ նա կապվում է Սուլեյմայի լեռնանցքով, որը ամենաբարձրն է`2410մ: Վայոց ձորի կլիման աչքի է ընկնում չորությամբ ու ցամաքայնությամբ: Կլիմայի առանձնահատկությունը արևոտությունն է. տարվա 365 օրերից միայն 30-40 օրն է անարև: Իսկ արևափայլքի տևողությույունն այստեղ ամենաերկարն է Հայստանում: Տեղումների միջին տարեկան քանակը 390- 780 մմ: Միջին ջերմաստիճանը ամռան ամենատաք ամիսներին` +15- ից + 26 (կախված բարձրություններից), իսկ ձմռան ամենացուրտ ամիսներին` -3-ից մինչև -8 աստիճան ըստ ցելսիուսի: Օդի հարաբերական խոնավությունն առավելագույնը դիտվում է հունվարին` 67-75%, իսկ նվազագույնը` օգոստոսին` 39-62%: Ձյունածածկույթի բարձրությունը նախալեռներում լինում է 10-76 սմ, իսկ բարձր լեռներում` մինչև 2 մ: Այժմ սահմանակից է Հայաստանի մարզերից Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, Արցախին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։Վայոց ձորը՝ որպես գոգավոր տարածք, շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով՝ այն դարձնելով աշխարհագրական մի ամբողջություն։ Վայոց ձորին բնորոշ են ռելիեֆի սնամեջ ձևերը` քարանձավները: Հատկապես հայտնի է Մագիլի քարանձավը: Վայոց Ձորի համար բնորոշ են երկրակեղևի սաստիկ ցնցումները: Վայոց Ձորի հիմնական ջրային զարկերակը Արփա գետն է: Նրա վերին հոսանքի բարձունքների վրա առաջացել են Ջերմուկի (ավելի քան 60մ բարձրության) և Հերհերի փրփրաբաշ ջրվեժները: Արփա գետի վրա, Ջերմուկ քաղաքի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջուրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Շատ են նաև հանքային աղբյուրները, դրանց թվում` հռչակավոր Ջերմուկը:

Բուսական աշխարհ

Վայոց ձորը առանձնահատուկ է բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ: Ընդամենը 2.3 հազար քառ կմ տարածքի վրա աճում են 1650 տեսակ բարձրակարգ բույսեր` Հայաստանում եղած բույսերի տեսակների կեսը: Առկա են ցածրակարգ սպորավոր բույսեր: Տեղական բուսատեսակների մեջ մեծ թիվ են կազմում դեղաբույսերը: Մեծ տեսակային բազմազանությունը պայմանավորված է ոչ միայն բնակլիմայական պայմաններով, այլև բարդ երկրաբանական կառուցվածքով: Բուսատեսակների մյուս տիպերը ընդգրկում են չորասեր (քսերոֆիլ), տափաստանային, անտառային, ալպիական և ջրային տեսակներ: Շատ արժեքավոր են Վայքի գիհուտները: Ընդհանրապես մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6%-ը, ընդամենը 3700 հա): Սակայն դրանք կազմող 155 տեսակի ծառերի ու թփերի մեծամասնությունը էնդեմիկ և հազվագյուտ տեսակներ են: Վայոց ձորի բույսերի շատ արժեքավոր տեսակներ գրանցված են Կարմիր գրքում և խիստ պահպանության կարիք ունեն: Նորավանքի կիրճի բուսականությունը բավականին հետաքրքիր է, իսկ նրա պահպանությունը` կարևոր, քանի որ այստեղ, բացի հազվագյուտ բույսերից, աճում են նաև մի շարք էնդեմիկ տեսակներ և կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցներ։

Կենդանական աշխարհ 

Բնական պայմանների բազմազանությունը պայմանավորել է նաև հարուստ կենդանական աշխարհի առկայությունը: Հայաստանում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը բնակվում են այստեղ: Դրանցից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ շատերն էլ հանդիպում են միայն այստեղ: Բեզոարյան այծ, հայկական վայրի ոչխար կամ մուֆլոն, քարակաքավ, լոր, վայրի հնդկահավ, ճնճղուկազգիների շատ տեսակներ, գիշատիչ թռչուններից արծիվներ ու անգղեր, ձկների հազվագյուտ տեսակներ` կարմրախայտ, բեղլու, կողակ, հազվագյուտ օձեր ու մողեսներ, վայրի խոզ, գորշ արջ, աղվես, գայլ, նապաստակ, հովազ, լուսան … Սա Վայոց ձորի “փոքր բնակիչների” ոչ լրիվ ցանկն է: Կենդանիների գոյության համար Վայոց ձորում պայմանները համեմատաբար բարենպաստ են, քանի որ այստեղ բացակայում են մթնոլորտն աղտոտող արդյունաբերական եռնարկություններ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև այս տարածքում օդի, ջրերի և սնունդի էկոլոգիական մաքրության բարձր աստիճանը: Մագելի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ։ Քարանձավը բնակեցված է եղել էնեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի գտածոները վերաբերվում են մ.թ. 10-14-րդ դարերին։ Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր։ Չղջիկները կաթնասուններից միակն են, որոնց կարելի է իսկապես թռչող կենդանիներ համարել։ Դրանք կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն։ Հայաստանի չղջիկները Չղջիկների ամենամեծ պոպուլյացիան Հայաստանի հարավում է, թեև երկրի անհաշիվ անձավներում կան միլիոնավոր բներ։ Հայաստանում հայտնաբերվել և քարտեզագրվել է չղջիկներով բնակեցված ավելի քան 800 քարանձավ՝ ներառելով քարանձավաբնակ չղջիկների առավել խորն ուսումնասիրությունը։ Մագելի անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, որտեղ բնակվում են եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Նրանց գաղութները հասնում են տասնյակ հազարավորների ու թեև մարդկանց հաճախակի այցելություններին, չղջիկները սկսում են ներգաղթել գյուղական տարածքներ, որտեղ պատսպարվում են տանիքներում։

Գետեր և լճեր 

Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետերով, գետակներով և հովիտներով, որոնք այստեղի բնաշխարհը դարձնում են անկրկնելի գեղեցիկ ու բազմազան: Հիմնական ջրային զարկերակն Արփա գետն է, որը մարզի տարածքում ունի 92 կմ երկարություն և 2080 քառ.մ ջրահավաք ավազան: Արփան Հայաստանի ջրառատ և արագահոս գետերից մեկն է: Այն սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս արևմուտքից` 3200 մ բարձությունից, և թափվում Արաքս գետը` Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Արփա գետն ունի բազմաթիվ վտակներ, որոնք տեղ–տեղ առաջացնում են սքանչելի ջրվեժներ` Ջերմուկ, Հերհեր: Ամենամեծ վտակը Եղեգիսն է: Եղեգիսի ձորակը յուրահատուկ է իր ինքնատիպ բնապատկերներով, բուսական և կենդանական աշխարհով: Այն հանդիսանում է Վայոց ձորի 4 հատուկ պահպանվող տարածքներից մեկը: Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48.3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից: Արփա գետի ավազանը հարուստ է նաև բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնց շրջակայքը հանգստի հանգրվան կարող է դառնալ էկո և արկածային տուրիստների համար: Շատ գեղեցիկ է նաև Հերհերի ջրամբարը` շրջապատված լեռներով, որոնց վրա փռված են գիհու նոսրանտառներ: Վայոց ձորի տարածքում կան ևս 20-30 փոքր բնական լճակներ, որոնցից մի քանիսն իրենց յուրահատուկ դիրքով և գեղեցկությամբ համարվում են բնության հուշարձաններ:

Քաղաքներն ու գյուղերը

Վայոց ձորի մազի բնակավայրերի ընդհանուր թիվը 55 է, որից քաղաքային 3՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, գյուղական՝ 52 համայնք։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր քաղաքներ են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200 մարդ է (2009թ.)։ Քաղաքը գտնվում է Երևան–Ստեփանակերտ–Իրան միջպետական ճամապարհի վրա։ Քաղաքի հարավով հոսում է Արփա գետը, հյուսիսում քաղաքին են ձուլվում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։ Քաղաքում աստիճանաբար ակտիվանում է մշակույթային կյանքը զարգանում է կրթական ոլորտը։ Վայք ևՋերմուկ քաղաքները ունեն մինչև 6000 բնակիչ (2009թ.): Վերջինս  առողջարանային քաղաք է։ Այստեղ էլ կատարվում է, Ջերմուկ հանքային ջրի շշալցումն ու առաքումը։ Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 28%, կանանց թվականակը գերազանցում է տղամարդկանց թվականակին։ Վայոցձորցիները սիրում են նշել ազգային, ավանդական և հոգևոր տոները` Զատիկ, Տեառնընդառաջ, Վարդավառ։ Վայոցձորցիների ամենասիրելի և յուրահատուկ տոնը Բերքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկորդ կիրակի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում։ Յուրաքանչյուր գյուղ տոնական շքերթի է դուրս գալիս իրեն բնորոշ բարիքներով, տեղական հատապտուղներով և բույսերով զարդարված մեքենաներով։ Գյուղացիները նաև ցուցադրում են թատերական պատկերներ գյուղի կենցաղից և ազգային խոհանոցից։ Ավանդական է դարձել նաև Գինու տոնը, որը նշվում է դարձյալ հոկտեմբերին, Արենի գյուղում։ Վայոցձորցին ունի ավանդական խոհանոց` ընդհանուր հայկական խոհանոցի դիմագծի վրա։ Գյուղերում թխվում են ավանդական լավաշը, թոնրի գաթան։ Հարգի են ,բանջարներըե, որոնք բուժական նշանակության վայրի խոտաբույսեր են։ Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը։ Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին։ Նրա աճը նկատելի դարձավ 1931 թվականից հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն։

Տնտեսությունը

Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես ,Արենիե տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է ,Արենիե գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։ Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան` Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։ Վայոց Ձորի մարզը ՀՀ երկրագործական շրջաններից է: Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 64.5 %-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի` ,Ջերմուկե հանքային ջրերի և խաղողի գինու արտադրությունները: Զարգանում է հանքարդյունաբերությունը` Վայոց ձորի մարզում օգտակար հանածոների արդյունահանում իրականացվում է 1 մետաղական և 6 ոչ մետաղական հանքերից, ընթացքի մեջ են 2 մետաղական հանքերի շահագործման աշխատանքները: Մարզում առկա է էլեկտրաէներգիայի բաշխման զարգացած ցանց, որը միացված է նաև ԻԻՀ-ը և Արցախին: Մարզում առկա պատմամշակութային հուշարձանները հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար: Լայնորեն ճանաչված է ,Ջերմուկե բանեոլոգիական առողջարանը: Այստեղ գործում են բազմաթիվ ժամանցի վայրեր, հիսունից ավելի առողջարաններ և հյուրանեցներ, 32 մշտական և 47 սեզոնային սննդի օբյեկտներ, 81 տնային հյուրանոցներ, 6 գինու համտեսի սրահներ: Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվության մակարդակը ամենաբարձրն է հանրապետությունում՝ գերազանցելով անգամ մայրաքաղաքին և Սյունիքին: Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 75.7%, որը ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 16,9% է:

Գլուխ 2

Վայոց ձորի զբոսաշրջային ռեսուրսները

2.1. Մարզի պատմամշակութային վայրերը

Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին 
 
Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից` ով նաև Նորավանքի պատվիրատուն է։ Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է։ 1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող<<Պատերազմի Ավետարան>> (առանձնանում են <<Համբարձում>> և <<Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց>> մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր` ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր: Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով: Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված <<Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկի>> հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները: Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են: 

Արկազի Ս.Խաչ վանք 
 
Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.-ին: Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Ըստ ավանդության` երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու վրա: Այնուհետև բաց թողնել և հետևել նրան, որտեղ կենդանին կանգ առնի և քնի, այնտեղ էլ կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղը, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

Գլաձորի համալսարան 
 
Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմ` Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): Որպես համալսարան՝ ձեռագրերում հիշատակվում է 1291թ.-ից։ Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223-84թթ.) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գլաձորի համալսարանի հիմնարկումը սկսվել է Ս.Ստեփանոս տաճարի կառուցմամբ (1273-79թթ.), որը հիշատակվում է նաև Աղբերց վանք, Գլիձոր կամ Գայլիձոր անուններով: Գոյատևել է մինչև 1340-ական թվականները: Վերաճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտրոնից, որ գլխավորում էր Ներսես Մշեցին։ Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331թ.-ը) եղել է Եսայի Նչեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը։ Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն։ Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի։ Ունեցել է երեք լսարան` ուսումնարան ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի՝ մատենագիտության և մանրանկարչության, խազագիտության ու երաժշտության։ Դասավանդվել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտություն, երկրաչափություն։ Գլաձորի համալսարանում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վարդապետներ։ Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից։ Հայկական ուսումնամշակութային կենտրոնների համար Գլաձորի համալսարանը պատրաստել է 350 ուսուցիչ-վարդապետներ։ Ուսումնառության տևողությունը եղել է 7-8 տարի (չհաշված <<քահանայական կրթության>> երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար): Շրջանավարտները ստանում էին <<Մարդապետական հրաման>> կամ <<Վարդապետական գավազան>>, որը նրանց տալիս էր <<Դասասաց>> լինելու իրավունք։ Աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գալիս ավարտաճառերով: Գլաձորի համալսարանը քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել Կաթոլիկ Եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում: Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը: 

Գնդեվանք 
 
Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին՝ Գնդեվազ գյուղից ներքև: X դ.-ում այն հիմնադրել Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից  խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. ,Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ՝ դրեցի վրանե: 999-թ.-ին վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին, վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել: 1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է: Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է, նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով: Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը: 

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցի 
 
Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին: Ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է հայկական խորշերով: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։ Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից` ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ պատարագի սեղանի առկայությամբ՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար: 

Թանադեի (Թանահատի) վանք 
 
Թանադե վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից: Վանքի գլխավոր՝ Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ: Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Ս.Նշան միանավ մատուռը (XIIIդ.): Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970թ.-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIVդդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ։ Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս.Նշան եկեղեցիներին։ Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը: Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

Մոզրովի քարանձավ 
 
Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում: Քարանձավը բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր:

Նորավանք  
9-ից 14-րդ դարերի ընթացքում կառուցված վանահամալիրը տեղակայված է գեղեցիկ կիրճում և շրջապատված է կարմիր ժայռերով։ Նորավանքը շատ մոտ է գտնվում Արենի-1 քարանձավին։ Այն բաղկացած է մի քանի եկեղեցիներից, որոնցից են՝ Սբ․ Աստվածածին, Սբ․ Ստեփանոս եկեղեցիները, Սբ․ Գրիգոր դամբարան-մատուռը և այլ վանական շինություններ։ Համալիրի տարածքում թաղված են Օրբելյան դինաստիայի շատ հայտնի ազնվականներ, որոնց տապանաքարերը կտեսնեք դամբարան-մատուռում։ Ուշադրություն դարձրեք հատկապես այն տապանաքարին, որի վրա իշխանը պատկերված է դեմքով դեպի Ձեզ շրջված առյուծի կերպարանքով: Եկեղեցին և իր յուրահատուկ քանդակները հայտնի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքներից են, ում մասին պատմում են, որ մինչև Սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտը (1339 թ․) կուրացել է։ Մոմիկը նաև քանդակներ է արել կից Սբ․ կարապետ եկեղեցում։ Արևմտյան շինության մուտքի վերևում գտնվող քանդակն արտացոլում է Հայր Աստծո օրհնությունն (աջ ձեռքով) ու Ադամի գլուխը (բռնած ձախ ձեռքում)։ Մինչև այս քանդակի ստեղծումը, հայկական արվեստում Աստծուն երբեք չեն պատկերել մարդու կերպարով, այլ միայն սիմվոլների միջոցով։ Նորավանքի այցելությունն ավելի հաճելի է դառնում հատկապես մայրամուտից առաջ, երբ վանքի պատերը դառնում են ոսկեփայլ վարդագույն՝ արտացոլելով շրջակա ժայռերի վրա ընկած արևի ճառագայթները։ Եթե հաջողակ եք, հնարավոր է, որ տեսնեք նաև բեզոարյան այծերի։ 

Շատիվանք   
Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ: Հին շրջանին են պատկանել համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն: Վանքի գոյության հնագույն շրջանից պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ: Նոր շրջանի կառույցներից գլխավորը` ներկայումս կանգուն բազիլիկ եկեղեցին է, (1654-56թթ.) որին քիչ ավելի ուշ կցակառուցվել են արևմտյան սրահգավիթը և հարավային մուտքի նախասենյակը: 

Սելիմի Օրբելյանների քարավանատուն 
 
Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ): Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին: XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ: Հատկապես դա վերաբերվում է   գլխավոր դահլիճի հատակագծին: Դա 13×26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով: Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավիրված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որոնք միանում են կամարներով: Շենքի այդ հատվածը հավանաբար նախասենյակն է, որի մուտքն ունի հարուստ հարդարանք: Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում: Այդ տարիներին ակտիվանում է արևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքը հայտնվում է արևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես թե կետագծում էին միջազգային արևտրային ուղիները: Նման ապաստարաններից մեկը և հանդիսանում էր Սելիմի քարավանատունը:

Սմբատաբերդ 
 
Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: Համալիրն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով): Սմբատաբերդը պաշտպանված է Արտաբույնքի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը ջրմուղով բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից:

Սպիտակավոր վանք

Սպիտակավոր Ս.Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս:Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին: Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է, որի ճակատակալ քարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի նշանավոր նմուշներից է։ Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանդակներով, ուշագրավ են Եաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտորական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ-Պետերբուրգ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան): Պատկերաքանդակներ են եղել նաև եկեղեցու ներսում (,Դեիսուսե կոմպոզիցիան և գմբեթի ներսում ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Քրիստոսի կիսաքանդակը): Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Պահպանվել են նաև ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը: Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: 

Ցաղաց Քար 
 
Ցաղաց Քար (Ցախացքարի վանք) միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից` երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարանները։ Հարավային մասում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, կառուցվել է X դարում, Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989թ.: Այս կառույցներից արևելք համալիրի արևելյան խմբի շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դրանք կառուցվել են 1041թ.-ին, Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս.Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Առանձնակի շեշտված է միակ` հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը` ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր:

  2.2 Գինեգործությունը Վայոց ձորի մարզում

Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` “խմեց և արբեցե”: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը: Դեռևս հեթանոսական ժամանակներից հայոց մեջ մի ավանդույթ կար` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մ.թ.1-ին դարում Տրդատ թագավորի կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբանների վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը: Լեգենդները լեգենդ են մնում,սակայն գիտականորեն ապացուցված տվյալները, հնագետների կողմից հայտնաբերված հին հայկական գինեգործական հնձանները, գինու անոթներն ու կարասները, խաղողի ածխացած կորիզները,բազմաթիվ սեպագիր արձանագրությունները, քանդակները և այլ վավերագրեր վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի, և Հայաստանը եղել է խաղողագործության և գինեգործության հնագույն բնօրրանը: Որոշ ազգագրագետներ, հնագետներ,հետազոտելով գինու պատմամշակութային կենսագրությունը, ասում են, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ,դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող “Թռչունների քարայրում” հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ: Նույնիսկ Նորավանքի կիրճից այն կողմ դեռ կան միջնադարյան խաղողի այգիների հետքեր: Թվում է, թե վայրի թփեր են դրանք, բայց իրականում խաղողի տեսակներ են: Դրա վառ ապացույցն է 2011թվականին Հայաստանում` Արենի համալիրում,պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է: Խաղողագործության և գինեգործության մեթոդներն ու տեխնոլոգիաները հազարավոր տարիներ առաջ Հայաստանից տարածվել են հարևան երկրներ, իսկ արաբների, թուրք-սելջուկների ասպատակությունների, նրանց տիրապետության ժամանակ ոչնչացվել են գինեբեր խաղողի շատ այգիներ: Խաղողի տարբեր սորտերի կորիզների հնագույն գտածոների ուսումնասիրությունները և համեմատությունները փաստում են, որ այս բարձր լեռնային երկրում այսօր աճում են խաղողի այնպիսի եզակի տեսակներ, որոնք ունեն հազարամյակների ծագումնաբանություն: Աշխարհում եղած 6-7000 խաղողի սորտերից մոտ 2000-ը գտնվել են Հայաստանում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մսխալին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, մուսկատային բույրով մի քանի սորտեր, որոնք այսօր էլ մշակվում են Արարատյան դաշտում, նրա նախալեռնային և հյուսիսարևելյան, Վայքի ու Զանգեզուրի գոտիներում: Այս և այլ փաստեր գիտնականներին հիմք են տվել հայտարարելու խաղողի հայկական ծագման մասին: Եվ իզուր չէ, որ ֆրանսիացիներն ասում են` գինին ստեղծեցին հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները` արվեստ:

Վայոց Ձորի լանդշաֆտն ինքնին բարենպաստ է խաղողագործության համար։ Լինելով սեյսմիկ ակտիվության գոտի, հրաբխային ծագման բազալտով, տուֆով և օբսիդիանով հարուստ հողը բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական խաղողագործության համար։ Կտրուկ ձորերից սկիզբ են առնում արագահոս գետեր, որոնք էլ ոռոգում են հողը։ Խաղողի մի քանի տեսակներ, ներառյալ Արենին և Ոսկեհատը, հազարամյակներ շարունակ աճել են այս տարածքի բարձրադիր լեռներում։ Գինու՝ հազարամյակներ ձգվող պատմությունն այս տարածաշրջանում պատահական չէ, քանի որ կոշտ կլիման և բարձր տատանումները Վայոց ձորի գինիներին յուրահատուկ նրբերանգ են տալիս։ Հնագույն Մետաքսի ճանապարհի սրտից հայկական գինիներն ավելի ու ավելի էին տարածվում, ոգեշնչելով որոշ հին թագավորությունների այս տարածաշրջանը կոչել ,խաղողի այգիե: Գինու արտադրությունն այստեղ դարեր շարունակ օտարերկրյա ներխուժումների է ենթարկվել, սակայն Խորհրդային շրջանում էր, որ ավանդական գինեգործությունը բախվեց գոյություն պահպանելու խնդրին։ 20-րդ դարի պլանային տնտեսության շրջանում հայ գինեգործները հայկական սեղանի գինիների փոխարեն ստիպված էին արտադրել հարստացված գինիներ և կոնյակ: Ներկայացվել են խաղողի նոր սորտեր, իսկ հայկական գինու որակը չէր վերահսկվում: Շատ խաղողի այգիներ այս տարիների ընթացքում անպիտան դարձան: Այնուամենայնիվ, վերջին տարիներին գինեգործների նոր սերունդը վերաբացում է Վայոց ձորի քարանձավներում անէացած խաղողի հնագույն տեսակները: Արենի-1 քարանձավի հայտնագործությունները արթնացրել են Հայաստանի գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը, և Վայոց ձորի ողջ տարածքում, մի շարք երիտասարդ գինեգործներ Հայաստանում գինու արտադրության նոր բարձր չափանիշներ են սահմանել: Այս գինեգործները հպարտ են, որ արտադրում են “Պատմական աշխարհ” գինիների մի քանի լավագույն օրինակները և նպաստում Հայկական գինեգործության “Վերածննդին”: Այսօր Երևանի ճոխ գինետներում և զբաղված ռեստորաններում դուք կգտնեք հայկական գինիներ՝ շշով և բաժակով: Այնուամենայնիվ, իրականում հայկական գինուն ծանոթանալու համար չկա ավելի լավ տարբերակ, քան Վայոց ձորի և գինեգործական այլ տարածաշրջանների ուսումնասիրությունը: Այստեղ ճանապարհամերձ գոտիներում կարելի է գտնել թե՛ պլաստիկ շշերով տնական, թե՛ գործարանային արտադրության գինի։ Գինու ուղիով շարժվելիս այցելեք այն գործարանները, որոնք ունեն համտեսի սրահ, գինով ներշնչված հյուրատներ և տարեկան մեկ անգամ տոնվող Արենիի գինու փառատոնին՝ Հայաստանի հազարամյա գինուն նվիրված աշխույժ տոնակատարությանը:

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում է ստանում գինու տուրիզմը: Գինու տուրիզմի նպատակը կայանում է նրանում, որ գինին համտեսեն միայն նրանց արտադրության վայրում, որպեսզի իրենց հիշողության ու երևակայության մեջ այդ ըմպելիքի փունջը և համը ամուր կապեն բնության մեջ նրա խորհրդավոր ծագման, տեղանքի պատմության և ոգու հետ: Հայաստանը այս առումով դառնում է ավելի մրցունակ երկիր, քանի որ ինչպես նշում է Հայաստանի գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանը, համաշխարհային շուկան հոգնել կամ հագեցել է “էկզոտիկ” գինիներից, և աշխարհը սկսել է փնտրել խաղողի ու գինու ստեղծման ակունքները: Այս ոլորտի համար գերիշխող են դարձել “աբորիգենիզմի” գաղափարախոսությունը, և փնտրտուքը այն տարածաշրջանների, որտեղ մարդն առաջին անգամ մշակել է խաղող և պատրաստել գինի: Գինեսեր աշխարհի հայացքն ուղղվում է մեր տարածաշրջան, որովհետև բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ իսկապես` խաղողն առաջին անգամ մշակութականացվել է հայկական լեռնաշխարհում, և գինին առաջին անգամ պատրաստվել է այստեղ: Իսկ որտեղ խաղող կա, այնտեղ կամա-ակամա գինի է պատրաստվելու: Բայց խնդիրը նույնիսկ գինի պատրաստելու մեջ չէ: Խնդիրն այն է, թե որ էթնոսն է առաջինը փիլիսոփայական միտք հաղորդել գինու պատրաստմանը, ծիսականացրել գործընթացը: Մարդկանց հետաքրքիր է, թե որ ազգի դիցաբանության մեջ գինին սկսեց հիմնարար դեր կատարել։ Վայոց ձորի գինու ուղով կանոնավոր շրջայցեր և համտես են առաջարկում տեղի շատ գինեգործարաններ, որոնցից են Արենին, Գետնատունը, Հին Արենին, Հին Կամուրջը և Տրինիտի կանյոն այգիները։

2.3  Ակտիվ տուրիզմը Վայոց ձորում   

Ունենալով բարձրադիր լեռներ և խորունկ կիրճեր՝ Վայոց ձորը բարենպաստ պայմաններ է առաջարկում նաև ակտիվ տուրիզմի սիրահարներին։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լեռներ, որոնք հարմար են այդ տեսակի զբոսաշրջության սիրահարների համար։

Շիշ լեռը

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Քարագլուխ գյուղից 3 կմ դեպի հյուսիս արևմուտք: Լեռը գտնվում է Վարդենիսի լեռների ճյուղավորումներից մեկի վրա: Բարձրությունը 2411 մետր է:

Շրեշտասար Շրեշտասար, Շերեշտ, Շրեշսար, Շրեշտ, Շրեշտսար, լեռնագագաթ Հայաստանի  Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Ելփին գետի ձախափնյակում, Ելփին գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը՝ 2098 մ։ Ջրառատ է, ունի փարթամ արոտավայրեր։ Ավանդազրույցի համաձայն Շրեշտասարի մեջ գանձեր էին պահված, որոնք ձգտում էին գտնել շատ ճանապարհորդներ ու իշխաններ, սակայն իրական գանձը Շրեշտի բնությունն է, որը մենք հաստատ կգտնեք։

Վայոցասար

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք և մոտ 125մ խորությամբ խառնարան:

2.4 Առողջարանային տուրիզմը Վայոց ձորի մարզում ՝ Ջերմուկ

Առողջարանային ռեսուրսներով հարուստ Ջերմուկ քաղաքը առողջարանային և բուժական զբոսաշրջության զարգացման համար ունի մեծ ներուժ: Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից: Սակայն չնայած պատմական հարուստ անցյալին, այս օրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի շինարարության ավարտով: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերել հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ: Ջերմուկի հիմնական զբոսաշրջային գրավչությունը հանքային տաք աղբյուրներն են, որոնք իրենց բաղադրությամբ ու բուժիչ հատկություններով չափազանց մոտ են հայտնի կառլովիվարյան հանքային աղբյուրներին, որտեղ 2008 թվականի վիճակագրական տվյալներով ամսական միջինը 10000 զբոսաշրջիկ է այցելում: Մինչև 64 աստիճանի հասնող այդ տաք ու բուժիչ աղբյուրների թիվը քաղաքի տարածքում հասնում է մի քանի տասնյակի: Իր բնակլիմայական պայմաններով, ազգային առանձնահատկություններով ու ավանդույթներով և արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով, քաղաքը լուրջ հեռանկար ունի համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջավայրերին այլընտրանքային առողջարանային ու ձմեռային զբոսաշրջային կենտրոն դառնալու և համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերն ունենալու համար:

Հիմա Ջերմուկում գործում են մի շարք հյուրանոց-առողջարաններ, որոնք բավականին բարձր միջազգային մակարդակ ունեն և հյուրեր են ընդունում աշխարհի բոլոր անկյուններից։

Գլուխ 3
Արատեսի դպրական կենտոնը

Արատեսի դպրական կենտրոնը, որպես դպրոց բնության գրկում, “Երևանի Մխիթար Սեբաստեցի” կրթահամալիրե ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ: Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով Արատեսի դպրական կենտրոնի շուրջտարին գործող տնակային ավանում շուրջ տարին կազմակերպվում են հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական-ազգագրական բաց ճամբարներ, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքներ, որոնք հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից, Իտալիայից։ Ռազմամարզական գոտին ապահովում է շուրջտարյա մարզական գործունեության պայմաններ Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվող ճամբարների, հավաքների մասնակիցների համար՝ մեկօրյա քայլարշավների, արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտությունների յուրացման հնարավորություն։ Ուսումնաարտադրական տնտեսությունը՝ պտղատու այգի, խաղողի այգի, բանջարանոց, մառան, գոմ, ախոռ, արհեստանոցներ, կսպասարկի դպրական կենտրոնին, և դպրական կենտրոնի սովորողները, աշխատողները գործուն մասնակցություն կունենան տնտեսության աշխատանքներում՝ որպես ուսումնական գործունեություն։ Ծիսական հարթակում՝ Արատեսի կիսավեր վանքի տարածքում կազմակերպվում են կրթահամալիրի, Արատեսի դպրական կենտրոնի ուսումնական օրացույցներով որոշված ծեսերը, այդ թվում՝ հարսանյաց, տոները։ Պանդոկը նախատեսված է Արատես այցելող զբոսաշրջիկներին, Արատեսի վանքի ուխտավորներին ընդունելու, կրթահամալիրի սովորողների և աշխատողների ընտանեկան նախագծերի համար։

Կենտրոնը ստեղծվել է 1989թ., երբ Վայոց ձորի Եղեգիսի կիրճի՝ անճամփա-անմարդաբնակ, նախկին ադրբեջանաբնակ լքված Կզլգյուլը (Ոսկի վարդ) կառավարությունը հանձնեց “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար։ 1990-1992թթ. ՀԽՍՀ ՄԽ N462 որոշմամբ սահմանված կարգով կառուցվել են Հերմոն-Արատես նոր ավտոճանապարհը, դպրական կենտրոնի կառուցապատման տարածքը շրջանցող ճանապարհներ, ճարտարապետական նախագծի համաձայն կատարվեցին իրացման աշխատանքներ, գցվել են առաջին շինությունների հիմքերը։ Զուգահեռ՝ մշակույթի նախարարության պատվերով ստեղծվել է Արատեսի վանքի վերականգնման նախագիծ։ Տարիներ շարունակ Արատեսը իրական դպրոց է եղել բնության գրկում՝ կրթահամալիրի սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների համար, հատուկ ուսումնական միջավայր։ Արատեսում տարվա բոլոր եղանակներին կազմակերպվել են տարատարիք սովորողների ճամբարներ՝ հայրենագիտական-բնապահպանական արշավներով, լողով, պլեներներ, ստեղծագործական հավաքներ, մանկավարժական ամառային ճամբարներ։ Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի № 636-Ն որոշմամբ դադարեցվել է կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման և դպրական կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ հողերը։ Նույն որոշումով կառավարությունը պարտավորեցրել է Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին Արատեսում հողերի օտարման պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ, զբոսաշրջային արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում։

Արատեսի դպրական կենտրոնն այսօր ունի ութ շինություն։ Կարևորելով միջավայրային կոլորիտը և դպրական կենտրոնի նշանակությունը՝ 2018թ. օգոստոսին սկսվեցին շինբարեկարգման աշխատանքներ։ Եղած շինությունների տանիքներն ազատվեցին ազբոշիֆերից և փոխարինվեցին գունեղ թիթեղյա ծածկերով։ Առկա շինությունները Հյուսիսի տնակը՝ դեպի արևմուտք բացվող պատուհան-վիտրաժով, որտեղից տարվա բոլոր եղանակներին և ժամերին դիտելու, վայելելու նյութ կա։ Տնակն ունի երկու ննջարան (12 տեղ), մառան, բակում՝ սանհանգույց։ Հյուսիսի տնակից ձգվում է պտղատու ծառերի, թփերի արահետը։ Հյուսիսի տնակից ներքև ընկած է երկրորդ կացարանը, որ անվանել ենք ,Տատիկի տունե։ Տնակն ունի երկու ննջարան (10 տեղ), բաց պատշգամբ, բակում՝ սանհանգույց։ Հաջորդը ,Հիգիենայի տունն է ՝ ցնցուղարանով, սանհանգույցներով և պահեստով։ Չորրորդը խոհանոց-սեղանատունն է, որ ծառայում է ճամբարականների սննդի պատրաստման համար, օգտվում են ճաշելիս, ընթրելիս։ Դպրական կենտրոնի հյուրասիրության սենյակ, ճաշասենյակ: Խոհանոց-սեղանատունն ունի մառան։ Արևելյան կացարան։ Տնակն ունի երկու սենյակ, բաց պատշգամբ, ձեղնահարկ՝ բացառիկ վիտրաժային դիրքով, դեպի արևելք՝ ձորակ։ Արատեսի Գեղարվեստ կոչվող տնակն ունի երկու սենյակ՝ արվեստանոց և ննջարան, հայացք դեպի արևմուտք՝ ձորակ։ Տնակն ունի բաց պատշգամբ և կից քարանձավ-արվեստանոց-ընթերցասրահ։ Արատեսի վանքից դեպի հարավ-արևմուտք պանդոկ-ակումբն է։ Երկու սենյակ՝ ննջարան և հանգստի սենյակ՝ խոհանոցային մասով։ Պանդոկը ծառայում է Արատես այցելող զբոսաշրջիկներին։ Պանդոկում զբոսաշրջիկները կծանոթանան Արատեսի պատմությանը, Եղեգիսի կիրճին, պատմամշակութային և բնության հուշարձաններին, դպրական կենտրոնի և նախկին բնակիչների պատմությանը։ Պանդոկը կունենա նաև վաճառքի ցուցափեղկ՝ արատեսյան բարիքներով՝ թեյի բույսեր, հատապտուղներ, չիր, մեղր, լուսանկար-բացիկներ, շուրջտարյա դաշտային ճամբարների ընթացքում սովորողների հավաքած-ստեղծած ազգագրական ուսումնական նյութեր՝ երգեր, պարեր, ասույթներ, հեքիաթներ, կենացներ, սովորույթներ։ Սիրերգության անկյունե տնակը ծառայում է սովորողների, դասավանդողների ընտանեկան նախագծերին։ Տնակն ունի երկու սենյակ, բաց պատշգամբ։

3.1 Արատեսի դպրական կենտրոնի զբոսաշրջային հնարավարությունները

Արատեսի դպրական կենտրոնը շատ մեծ հնարավորություններ ունի դառնալու նաև զբոսաշրջային կենտրոն։ Նախ կենտրոն դիրքը շատ հարմար է զբոսաշրջային երթուղիների համար, որոնք ձգվում են դեպի Հայաստանի հարավ կամ հարավ-արևելք։ Երթուղին, սկսվելով սովորաբար Երևանից և անցնելով Արարատի, Վայոց ձորերի մարզերով, կարող է գիշերակացի նպատակով ընդհատվել Արատեսի դպրական կենտրոնում։ Հաջորդ գլխում մենք կառաջարկենք հենց այդպիսի երթուղի։ Բացի գիշերակաց ապահովելուց, Արատեսի դպրական կենտրոնը կարող է ծառայել որպես էկոտուրիզմի կացարան բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր փնտրում են գյուղական միջավայր, բնական սնունդ։ Քանի որ դպրական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հայկական ծիսական արարողություններ, շատ լավ հնարավորություն է ստեղծվում նաև օտարերկրացի զբոսաշրջիկներին տեսնելու, անմիջականորեն մասնակցելու այս ծիսակարգերին, այդպիսով ավելի լավ ճանաչելու մեր հազարամյա ժողովրդի պատմությունն ու մշակույթը։

Վայոց ձորի մարզի եռօրյա զբոսաշրջային փաթեթ

Զբոսաշրջային փաթեթ կազմելիս կան մի շարք հանգամանքեր, որոնք անպայման պետք է հաշվի առնել, որպեսզի փաթեթը գոհացնի զբոսաշրջիկներին։ Նախ պետք է հասկանալ զբոսաշրջիկների պահանջը, նրանց ակնկալիքները տուրից և հետաքրքրությունները։ Նույն տարածաշրջանում կարելի շատ տարբեր շրջագայություններ կազմակերպել՝ կախված կոնկրետ զբոսաշրջիկների պահանջներից։ Տուրը կարող է լինել միայն մշակութային, ակտիվ, պասիվ, սպորտային, կոնկրետ ուղղվածությամբ՝ օրինակ գինու տուրեր և այլն։ Շատ կարևոր է հաշվի առնել զբոսաշրջիկների տարիքը, նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, որպեսզի շատ ծանրաբեռնված երթուղի չառաջարկել նրանց, ովքեր ի վիճակի չեն այն իրականացնել։

Քանի որ մենք նպատակ ունեինք ներկայացնել մի փաթեթ, որը հնարավորինս ամբողջական կներկայացներ Վայոց ձորի զբոսաշրջային ռեսուրսները, մենք երթուղին կազմել ենք բավականին հագեցած՝ ներառելով և՛ մշակութային այցելություններ, և՛ ակտիվ քայլարշավ, և՛ առողջարանային տուրիզմ։ Իհարկե, հնարավոր չէ եռօրյա տուրի ժամանակ մարզի ամբողջ զբոսաշրջային ներուժը ներառել, սակայն ես փորձել եմ ներառել ամենակարևոր ու, ըստ իս, հետաքրքիր վայրերը, որոնց մեծ մասում ինքս շատ եմ եղել։

Տուր-փաթեթ

Օր 1 – Երևան – Խոր Վիրապ – Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան – Արենի գինու գործարան – Արենի քարանձավ – Նորավանք – Արատես

Շարժվում ենք Երևանից, վաղ առավոտյան 8:00: Ուղևորվում ենք Արարատի մարզ, որտեղ գտնվում է մեր առաջին հուշարձանը՝ Խոր վիրապը։

Խոր Վիրապի վանք-ամրոցը կառուցվել է 13-րդ դարում, գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում՝ բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Վանքը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Երբ թագավորը հիվանդացավ, քույրը երազում էր մի հրեշտակի մասին, որն ասում էր, որ Տրդատը կփրկվի միայն Գրիգոր Լուսավորչի ազատագրումից հետո: Բուժումից հետո քրիստոնեությունը հռչակվեց՝ որպես պաշտոնական պետական կրոն: Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ սուրբ լեռան լավագույն տեսարանը:

Այնուհետև ուղևորվում ենք դեպի Վայոց ձորի մարզ։ Այստեղ մեր առաջին կանգառը Զանգակատուն գյուղն է։

Այցելում ենք Պարույր Սևակի տուն֊թանգարան։ Թանգարանը բացվել է 1981 թ. հունիսի 17-ին՝ բանաստեղծի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը։ Թանգարանը կառուցվել է նրա հայրենի տան կողքին, այգու մեջ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն: Իրականցվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը, որտեղ ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ: Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն:

Ճաշ գյուղի մոտակայքում։
Մեր հաջորդ կանգառը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, որտեղ կշրջենք, կծանոթանանք հայկական գինու պատրաստման գործընթացին և իհարկե կհամտեսենք այն։ Այո՛, Արենի գինու գործարանն է։ Այն ստեղծվել է 1944թ․ ին Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ։ Այստեղ 2009թ․ ից սկսած ամեն տարի հոկտեմբերին տեղի է ունենում գինու փառատոն,որտեղ հավաքվում են մարզի բոլոր բնակիչները և հյուրասիրում զբոսաշրջիկներին իրենց պատրաստած գինին։

Արենիի կամ «Թռչունների քարանձավ»: 2010թ․ ին այստեղ հայտնաբերվել է աշխարհիամենահին կոշիկը, որը հիմա ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում, իսկ 2011թ- ին աշխարհի ամենահին գինու հնձանը։ Հեռավորություն Եղեգնաձորից՝ 12կմ է։ Քարանձավը բաղկացած է երեք սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատ.՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։ Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեի մոտ այն հիշատակվում է Արպանյալ, Արպունյալ, Արբանյալ անուններով։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

Ուղևորվում ենք հաջորդ հաճախ այցելվող վանք՝ Նորավանք։ Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ. և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։ Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից։ Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։

Օրվա վերջին կանգառը՝ Արատեսի դպրական կենտրոնն է, որտեղ կվայելենք մաքուր օդը, որը մեր կրթահամալիրի ողջ ուսուցչական անձնակազմի ինչպես նաև սովորողների ջանքերով կառուցված դպրական կենտրոնն է։ Ընթրիք՝ Արատեսի դպրական կենտրոնում։

Օր 2 – Արատես – Սմբատաբերդ – Սպիտակավոր – Ցաղաց քար – Գնդեվանք – Ջերմուկ

Վաղ առավոտյան շարժվում ենք Սմբատաբերդ։ Մինչ բերդ պետք է ոտքով քայլել, նրանք, ովքեր չցանկանան, կարող են օգտվել ամենագնաց մեքենաների ծառայությունից հավելավճարով։ Սմբատաբերդ պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին: Ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։ Մեր հաջորդ կանգառը՝ Սպիտակավոր Ս.Աստվածածին միջնադարյան վանքն է։ Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Պռոշյան Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդի՝ Ամիր-Հասան Բ-ն։

Ճաշ վանքի մոտակայքում։

Ուղևորվում ենք դեպի Ցաղաց քար միջնադարյան վանական համալիր։ Այն գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։

Մեր վերջին ուղղությունը ՝ Գնդեվանքն է։ Xդ.-ում այն հիմնադրել սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:

Գիշերակացի համար ուղևորվում ենք Ջերմուկ։ Ջերմուկ քաղաքը գտնվում է  Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։ Ջերմուկի հպարտություններից մեկը հանքային ջրերի իր ըմպելասրահն է, որը խորհուրդ է տրվում այցելել առողջության տարբեր խնդիրներ ունեցողներին:
Ընթրիք հյուրանոցում, որի ժամանակ կհամտեսենք Ջերմուկի բուժիչ հանքային ջուրը։


Օր 3 – Ջերմուկ – Հերմոնի վանք – քայլարշավ դեպի Կարալեռ – վերադարձ Երևան

Շարժվում ենք դեպի Հերմոնի վանք։ Հիմնադրվել է 936 թվականին Սմբատ իշխանի և եպիսկոպոս Հակոբի կողմից: Այն հայտնի է եղել որպես խոշոր կրոնական և մշակութային կենտրոն, որտեղ գործունեություն են ծավալել նշանավոր փիլիսոփաներ, արվեստագետներ, տարբեր ձեռագրերի հեղինակները։ 1338 թվականին այստեղ հայ մեծանուն մտավորականներից մեկի աշակերտը հիմնադրել է դպրոց: Այսօր հնագույն ճարտարապետական հուշարձանի գմբեթը և հարավային պատերի մի մասը քանդած են: Վանքի շրջապատված է հսկայական պարսպով, որի ներսում կարելի է տեսնել հին շինությունների ավերակներ: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Կարալեռ քայլարշավի։ Կալասարը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հերմոն գյուղից հյուսիս-արևմուտք: Կալասարի գագաթին դեռ պահպանվում են բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր:

Ճաշ քայլարշավի ընթացքում, որից հետո վերադարձ Երևան։

Գին՝ մեկ հոգու արժեքը 70.000 դրամ
Գինը հաշվարկված է 10 հոգանոց խմբի համար։
Գինը ներառում է՝

  • հյուրանոց
  • գիդի և քայլարշավային ուղեկցողի ծախսեր
  • տրանսպորտային ծախսեր
  • երեքանգամյա սնունդ

Օր 1` գիշերակաց "Մխիթար Սեբաստացի" Կ/Թ դպրական կենտրոնում

Օր 2` Գիշերակաց Ջերմուկի Sanatory Moskva 4* (երկտեղանոց համարում)

Վերջաբան

Ամփոփելով աշխատանքս, որը նվիրված էր Վայոց ձորի մարզի զբասաշրջային ռեսուրսները ի հայտ բերելուն, կարող ենք արձանագրել հետևյալը։

Նախ մարզը հարուստ, բազմադարյա պատմություն ունի, բնակեցված է եղել դեռևս քարի դարից։ Դրա մասին են վկայում Նորավանքի շրջակայքում կատարված պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոները։ Այստեղ են գտել աշխարհի ամենահին կոշիկը, որը 5000 տարվա հնություն ունի, այստեղ են հայտնաբերել նաև աշխարհի հնագույն գինու հնձանը, ինչը վկայում է մարզում գինեգործական բազմադարյա ավանդույթների մասին։ Այս փաստը շատ կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, այն կարող է դառնալ փաթեթի մեխը, քանի որ աշխարհում ոչ այդքան շատ երկրներ կան, որոնք կարող են պարծենալ հազարամյակների պատմությամբ։

Մարզի աշխարհագրական դիրքն ու ռելիեֆը հնարավորություն են ստեղծում նաև ակտիվ տուրիզմի համար՝ քայլարշավներ, լեռնագնացություն, ժայռամագլցում։

Վայոց ձորի մարզում է գտնվում նաև Հայաստանի կարևորագույն առողջարանային քաղաքը՝ Ջերմուկը։ Շնորհիվ քաղաքին հարող լեռներից իջնող հանքային ջրի բնական աղբյուրներին, քաղաքում գործում են բազմաթիվ առողջարաններ, որոնք հյուրընկալում են զբոսաշրջիկների աշխարհի բոլոր ծայրերից։

Ինչպես վերը նշվեց, մարզում գինեգործությունը ունի հազարամյակների պատմություն, այսօր էլ այն Հայաստանի գինեգործական օրրանն է համարվում։ Վայոց ձորի լանդշաֆտը ինքնին բարենպաստ է խաղողագործության համար, կոշտ կլիման և բարձր տատանումները այստեղի գինիներին յուրահատուկ ներբերանգ են տալիս։ Խաղողի մի քանի տեսակներ, ներառյալ Ոսկեհատը և Արենին, հազարամյակներ շարունակ աճել են այս տարածքի բարձրադիր լեռներում։ Վայոց ձորի գինու ուղով կանոնավոր շրջայցեր և համտես են առաջարկում տեղի շատ գինեգործարաններ՝ Արենին, Գետնատունը, Հին Արենին, Հին Կամուրջը և Տրինիտի կանյոն այգիները։

Պատմամշակութային վայրերի մեծամասնությունը 12-13-րդ դարի կառույցներ են՝ վանական համալիրներ, եկեղեցիներ, ամրոցներ, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում մարզում իշխող Օրբելյան իշխանների կողմից։ Վայոց ձորի մարզի տեսարժան վայրերի զարդը, իհարկե, Նորավանքի վանական համալիրն է, յուրօրինակ իր ճարտարապետությամբ և տեղանքի հետ աներևակայելի համահնչությամբ։

Մենք բացահայտել ենք նաև մի նոր զբոսաշրջային կենտրոն Վայոց ձորում՝ Արատեսի դպրական կենտրոնը, որը կարող է ծառայել և՛ որպես ուղղակի գիշերակաց զբոսաշրջիկների համար, և՛ որպես մշակութային, ծիսական, ավանդական կենտրոն՝ ներկայացնելով զբոսաշրջիկներին մեր հազարամյակների ավանդույթները, որոնց նրանք նույնպես կարող են մասնակից դառնալ և զգալ մշակույթի ուժը ամբողջությամբ։

Մեր կազմած զբոսաշրջային փաթեթում փորձել ենք ներառել Վայոց ձորի մարզի ողջ զբոսաշրջային ռեսուրսները՝ պատմամշակութային վայրեր, գինեգործություն, լեռնագնացություն, առողջարանային տուրիզմ։ Կախված զբոսաշրջիկի նախասիրությունից,ցանկությունից կարելի փոփոխել տուրը, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ մարզը ունի հսկայական զբոսաշրջային ներուժ։ Ես փորձել եմ ստանալ հագեցած և հետաքրքիր տուր, որը հնարավորություն կտա ընդհանրական պատկերացում կազմել մարզի մասին։

Օգտագործված գրականության ցանկ

http://www.armenianheritage.org/hy/?sw

https://findarmenia.org/arm/search

https://www.armgeo.am/vayots_dzor/?fbclid=IwAR2DLLm4WFbs_NSo0fUsz_kFteW5ib8dFUSKy3p3lpV7ZNCrPzUniwJRyu0

https://hy.m.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/259?fbclid=IwAR3GmGWvwLJjNmzsliWN53ByJkFiiO0GdYiehtw12IVpX5rWQ-v-PFm00Pw

http://publications.ysu.am/wp-content/uploads/2018/12/78.pdf?fbclid=IwAR2wF1XaOtm3AE55EOo28w_2hl74hKXgvg8HEz84h5-Eoon6erjO3FBEBzE

http://publications.ysu.am/wp-content/uploads/2018/12/78.pdf?fbclid=IwAR2wF1XaOtm3AE55EOo28w_2hl74hKXgvg8HEz84h5-Eoon6erjO3FBEBzE

https://vayotsdzorwineroute.com/hy/%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D6%80/?fbclid=IwAR0g94KmDFDD3QEcfpha7CwcSiEn6WQzahV9njmIDuLdqJXg-gDJWyTM0Mw

http://vayotsdzor.ruraltourism.am/attractions/?fbclid=IwAR0_Cfb9OJLOKhQ9rNZkiyu3kD27zAtSIWSdr71oJ453swqE1zSqk2__eT0