Վրացերենի այբուբենում կան 33 տառեր, 28 բաղաձայն, 5 ձայնավոր: Այբուբենը շատ նման է հայերենի այբուբենին դե խոսքը գրելաձևի մասին չէ, այլ նրա, որ մեզ մոտ կա 39 տառ իսկ այնտեղ՝ 33 բայց գրեթե բոլոր տառերը նունն է միայն 6 տառ, որ կան մեզ մոտ չկան, այնտեղ դրանք են՝ ե, ռ, յ, ո, ը, ֆ տառերը. Սակայն այնտեղ կա մի տառ որ չկա մեզ մոտ կղ (y) տառը:
Վրացերենի այբուբենում չկան մեծատառեր, ինչը մեր գործը ավելի է հեշտացնում: Ինչ վերաբերվում է թե ով է վրացական այբուբենը ստեղծել, այդ մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ամեն մեկը մի բան է ասում. Հայ աղբյուրները վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել վրացերենի այբուբենը և անկեղծ ասած ես ավելի հակված եմ հենց այս տարբերակը ճիշտ համարելուն, քանի որ այսքան նման այբուբեն՝ որ հայերի և վրացիների այբուբենն է իրոք մեկ հոգու ձեռագիր է, բայց վրացիները վիրավորվում են երբ ասում ենք, որ հայերն են ստեղծել նրանց այբուբենը, այդ պատճառով խուսափում եմ իմ ալիքում խոսել այդ մասին, չնայած, որ պատմությունը ևս դա է փաստում, Բայցևայնպես, չխորանանք այս հարցի մեջ, քանզի մեր նպատակը լեզուն սովորելն է: