Քոլեջի իմ կյանքը

25 օգոստոս 2017թ․ ։ Սովորական մի օր, որը դարձավ շրջադարձային ինձ համար։ Երկար որոնումներից հետո, պատահաբար համացանցում գտնելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի հայտարարությունը։ Նոր մասնագիտություն էր բացվել՝ մեր մասնագիտությունը,որոշեցինք ես և քույրս գալ և ծանոթանալ։ Մեզ միացավ նաև քրոջս ընկերուհին։ Եթե անկեղծ, ես տրամադրված չէի սովորելու,բայց ունեի խոստում՝ փորձել մի գուցե ցանկանամ սովորել։ Այո, ես չէի ուզում սովորել, իմ մեջ և՛ վախ կար, որ չեմ կարող հարմարվել լրիվ անծանոթ միջավայրի, և՛ հիասթափություն սովորելուց։ Եթե իմ այս տողերը ընթերցեն իմ այն դասախոսները, ովքեր այս տարի են դասավանդում, կամ այն ընկերերը, ովքեր այս տարի են ճանաչում, չեն հավատա, որ այս տողերը գրել է Անժելան։
Հիշում եմ, թե ոնց՜ էի զարմացած լսում Տիկին Թերզյանին, երբ ներկայացնում էր քոլեջի կարգ ու կանոնին՝ դասավանդման մեթոդները, ճամփորդությունները,որ սկզբում անհնար էր թվում, թե ինձ կթողնեն մասնակցել գիշերակացով ճամփորդություններին․․․․բայց անհնարին ոչինչ չկա,երբ ունես սրտացավ,հոգատար,ընկերական դասախոսներ։ Ինձ համար անիրական էին, չէի պատկերացնում,որ այդ միջավայրում սովորելու եմ, բայց քոլեջ մտնելու պես, մտքիցս հանեցի չսովորելը։ Մի քանի օր անց, քոլեջի եռօրյա ճամբարն էր․․․ եկանք, մասնակցեցինք, ռադիոնյութ ունեցանք, արդեն քոլեջի լիիրավ անդամ էի ինձ զգում, արդեն սկսել էի ափսոսալ ամեն մի րոպեն, որ անցնում էր քոլեջի տարիներիցս։ Ոգևորվածությանս չափ չկար։ Սեպտեմբերի 1 էր։ Առաջին անգամ էր, որ այդ օրվան սպասում էի։ Արդեն ծանոթ էի թե՛ դասախոսներին, թե՛ ընկերներիս։ Ասես մի ուրիշ աշխարհ լիներ կրթահամալիրը։ Դասախոսները երգում,պարում,ասմունքում էին ուսանողների հետ հավասար։ Հիմա հիշելիս միայն մի բանի համար եմ ափսոսում՝ այդ ժամանակ քոլեջը առանց ընկեր Տաթև էր, հետևաբար առանց համ ու հոտի։ Բարեբախտաբար երկար չմնացինք առանց Ընկեր Տաթև։ Գարնան հետ գարուն ընկեր Տաթև եկավ ու կոտրեց տնօրենների մասին ունեցած բոլոր կարծրատիպերը։ Քոլեջը կյանքով լցվեց,ծաղկեց ու դարձավ էլ ավելի հաճելի միջավայր։ Ուրախ եմ, որ հայտնվեցի հենց այս քոլեջում։ Այս երեք անմոռանալի տարիների ընթացքում ունեցա բազում ձեռքբերումներ թե՛ մարդկանց տեսքով, թե՛ արժեքների, առանց որոնց ապրել չեմ պատկերացնում։ Հիմա դժվար է պատկերացնել, որ ավարտում եմ՝ չզգալով ինչպես անցավ երեք տարի։ Շնորհակալ եմ, իմ՜ սիրելի քոլեջ, այս երեք անհոգ, գեղեցիկ տարիների համար, այն մարդկանց համար, որ նվիրեցիր ինձ։ Ես քոլեջից իրենց եմ տանում, ու քոլեջում եմ թողնում այն հիանալի օրերը, որ փորգրված են այդ պատերի վրա։

One thought on “Քոլեջի իմ կյանքը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s