Զբոսաշրջային կազմակերպություններ՝ 27.04-01.05 Զբոսաշրջային կազմակերպությունների կառուցվածքը․ Տուրօպերատորներ

Ստորև ներկայացված են տուրօպերատորի հիմնական բաժինները՝

Վիզաների բաժին, սերտ համագործակցելով հյուպատոսությունների և դեսպանատների հյուպատոսական գերատեսչությունների հետ, մատուցում է ծառայություններ ՝ կապված առանձին պետությունների կամ գոտիների վիզաների բացման հետ:

Տուրերի պլանավորման և ձևավորման բաժին կազմակերպում է շրջագայություններ ՝ սկսած դրանց նախագծումից, կապ է հաստատում փոխադրողների (օդային և այլ ընկերությունների) հետ, ընդունող կողմի հետ  (հյուրանոցներ և տուրիստական ​​գործակալություններ), կազմում ապագա շրջագայության հաշվարկը, պայմանագրեր է կնքում ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ (փոխադրողներ, հյուրանոցներ , տուրիստական ​​գործակալություններ), զբաղվում է տուրից հետո աձաջացած հաշիվների մարումով։

Ներգնա (incoming) բաժինը զբաղվում է ներքին տուրիզմով, այսինքն արտերկրից ժամանող զբոսաշրջիկների ընդունելության կազմակերպմաբ, կարող են տրամադրել ինչպես ամբողջական տուր փաթեթ, այնպես էլ և առաձին ծառայություններ՝ հյուրանոցային սենյակներ, սնունդ, էքսկուրսիոն ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ:

Վաճառքի բաժինը զբաղվում է այլ ընկերությունների կամ սեփական տուրերի վաճառքով, երկաթուղային, միջազգային ավտոբուսային, ավիատոմսերի վաճառքով, ինչպես նաև գրասենյակ դիմած զբոսաշրջիկների սպասարկմամբ։

Էքսկուրսիոն բաժինը զբաղվում է զբոսաշրջային երթուղիների մշակմամբ, գիդերի և գիդ-թարգմանիչների վերպատրաստմամբ, վերահսկում է տուրի ընթացքում մատուցվող ծառայությունների որակը։

Արտագնա (outgoing) բաժինը զբաղվում է արտասահման մեկնող տուրիստների տուրերի ամրագրմամբ, վերահսկում ծառայությունների որակը ամբողջ տուրի ժամանակ՝ կապ պահպանելով թե՛ տուրիստի, թե՛ արտասահմանյան կազմակերպությունների հետ՝ հյուրանոց, տրանսպորտային ընկերություն, տեղի տուրիստական գործակալություն, գիդ և այլն։

Գովազդի և մարկետինգի բաժին զբաղվում է ընկերության PR-ով՝ ինտերնետային կայքերի, ԶԼՄ-ների միջոցով, վարում է ընկերության սոցիալական հարթակների էջերը (SMM), պատասխանատու է ընկերության կայքում տեղադրվող ինֆորմացիայի համար, զբաղվում է ընկերության ծառայությունների գովազդով, կազմակերպում է ընկերության մասնակցությունը տարբեր տուրիստական ​​տոնավաճառներին։

Մարդկային ռեսուրսների բաժին իրականացնում է աշխատողների ընդունելությունը և աշխատանքից ազատումը, նրանց մասնագիտական ​​վերապատրաստումը, վերահսկում է կարիերայի աճը, արտացոլում է բոլոր պաշտոնական գործողությունները համապատասխան փաստաթղթերում:

Հաշվապահական բաժինը զբաղվում է կազմակերպության ֆինանսներով, հարկերի և աշխատավարձերի վճարմամբ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s