Զբոսաշրջային կազմակերպություններում բաժինների քանակը և նրանց գործունեությունը որոշվում են մատուցվող տուրիստական ծառայությունների բնույթով, ձեռնարկության կազմակերպման ձևով, շուկայում նրա դիրքով: Հիմնականում, տուրիստական գործակալությունները իրենց աշխատակազմում ունեն մինչև 6 աշխատող, և նրանցից յուրաքանչյուրը, բացառությամբ հաշվապահի, զբաղվում է կոնկրետ մեկ գործունեությամբ: Բայց եթե ընկերությունը բաղկացած է 20-30 աշխատողից և այն տուրօպերատոր է, որն ապահովում է ծառայությունների լայն տեսականի, ապա այդպիսի ընկերությունը բաղկացած է մի շարք բաժաիններից:
Pages: 1 2