Քոլեջի հրավեր

Nunca dejes de aprender porque la vida nunca deja de enseñar

Ողջույն՜, սիրելի ապագա “Սեբաստացիներ”,եթե ընթերցեցիք այս նախադասությունը և մտածեցիք անգլերեն է ու չստացվեց թարգմանել, ահա այս իսպաներեն նախադասության թարգմանությունը․
“Երբեք մի՛ դադարիր սովորել, քանի որ կյանքը երբեք չի դադարում սովորեցնել։”
Այս նախադասությունը պատահական չեմ գրել, գտեք մի քանի րոպե ընթերցելու համար նյութս և կհասկանաք։
Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջի “Զբոսաշրջություն” բաժնում։ Արդեն 4-րդ կուրսում եմ, և ցավոք այս տարի ավարտում եմ։ Ես և ընկերուհիս այս բաժնի առաջին շրջանավարտներն ենք, չեմ կարող նկարագրել այն տպավորությունները, որ ապրել եմ այս երեք տարում։ Կարող եք վստահ լինել, ամեն տարի ավելի ու ավելի է կատարելագործվում թե՛ մեր Քոլեջը թե՛ մեր բաժինը․ Այնպես որ կարող եք վստահ դիմել։ Ասեմ նաև, որ մեզ մոտ շատ են ճամփորդությունները թե՛ քաղաքում, թե՛, քաղաքից դուրս և թե՛, երկրից դուրս։

Ինչու՞ դիմել հենց մեր քոլեջ։ Ահա մի քանի պատճառ։

  1. Թերևս ամենակարևորը՝ Մեզ մոտ չկա բռնատիրական միջավայր։ Ուսուցիչները չեն վերաբերվում մեզ ինչպես “բանտարկյալի”, ինչպես ցավոք այլ հաստատություններում դեռ կա այդ ամենը։
  2. Սովորողները ազատ են ընտրելու իրենց դասավանդման միջոցները։
  3. Ունենք լրացուցիչ կրթության հնարավորություն՝ կախված մեր նախասիրություններից։
  4. Օտար լեզուներ սովորելու հիանալի հնարավորություն (ասեմ որ դրա ապացույցն էր մեջբերված իսպաներեն նախադասությունը) Իսպաներենը,իտալերենը,ֆրանսերենը,վրացերենը և այլ օտար լեզուներ հարազատ են դառնում Սեբաստացու համար անգլերենի և ռուսերենի նման։
  5. Մեզ մոտ կրթությունը իրականցվում է էլեկտրոնային սարքերով։

Իսկ մնացացծին կարող եք ծանոթանալ՝ տեղում այցելելով մեզ, ինչպես նաև մեր կայքում։
Մեր հասցեն է՝ Անդրանիկի 92/1
Գիտեմ, որ այն ինչ ներկայացրել եմ, անիրական է թվում, բայց հավատացեք ես սա ասում եմ երեք տարի ապրելով նման միջավայրում։ Սիրով կսպասեմ ձեզ և եթե առիթ լինի ինքս կշարունակեմ ծանոթացնել քոլեջի դրական կողմերին։

One thought on “Քոլեջի հրավեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s