Ապրիլ ամսվա ամփոփում

Ինչպես մարտ ամիսը , այդպես էլ ապրիլը մենք իրականացրել ենք հեռավար֊առցանց ուսուցում։ Ճիշտ է, նոր կարգավիճակին հարմարվելը հեշտ էր, բայց սրտովս չէր։ Ինչևէ, պետք է նոր իրավիճակում լավագույնը անեի, դա իմ սկզբունքն է։ Իհարկե սա էլ ուներ իր դրական կողմերը։ Օրինակ՝ շատերիս ընտանիքները չէին պատկերացնում մեր դասավանդման կազմակերպումը, ինչու ոչ, ինչ֊որ առումով իրենք էլ ներգրավվեցին մեր նախագծերին։ Այժմ ուզում եմ ներկայացնել այն առաջադրանքները, որ կատարել եմ այս ամսվա ընթացքում։

Անգլերենի առաջադրանքները և նախագծերը ՝
Gerund֊ի դարձվածքներով մասնագիտական բովանադակությամբ վարժություններ։
Ինչպես նաև հավելյալ աշխատանք՝ շարադրություն “Ամենագեղեցիկ բանը” վերնագրով։ Շարունակել ենք մեր «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ներկայացումը անգլերեն և հայերեն» նախագիծը այս անգամ մեր նյութը Հաղպատի վանքի մասին էր։ Կատարել եմ այս հետազոտական աշխատանքը, որը նաև ընտանեկան էր, պետք է տատիկ֊պապիկներից հարցնեինք, թե ինչ՞ գիտեն Լոռվա մարզի մասին։ Ես այն իրականացրել եմ տատիկիս հետ։ Այս նախագծերին հաջորդեց Նորավանքի մասին ֆիլմը, որը մեր ձայնագրությամբ է։ Իսկ մեր դեռևս վերջին աշխատանքը կրկին հետազոտական աշխատանք էր, այստեղ մանրամասն պատասխանել եմ երևակայան զբոսաշարջիկի հարցերին։

Ռուսերենի առաջադրանքները և նախագծերը ՝
Այս ընտանեկան նախագծին մասնակցեց քույրս՝ ով ապրում է ՌԴ֊ում։ Ներկայացրել է տեսանյութ, որտեղ պատմում է, թե ինչպես են անցկացնում “Զատիկը”։ Հաջորդ շաբաթվա համար հանձնարարված էր տեքստ, որը պետք է ընթերցեինք և պատասխանեինք հաջորդող հարցերին, նաև շարադրանք “Կյանքի իմաստը” վերնագրով։ Ունեինք մի հետաքրքիր նախագիծ՝ “Կանայք, ովքեր փոխել են աշխարհը”։ Ոգևորված անգլերենի «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ներկայացումը անգլերեն և հայերեն» նախագծից՝ առաջարկեցի ընկեր Մարիամին նույնը անել նաև ռուսերեն։ Նախագծի համակարգողը ես եմ, իհարկե ընկեր Մարիամի օգնությամբ։ Մի քանի օրից արդեն պատրաստ կլինի առաջին մարզի մասին ռուսերեն ֆիլմը։ Այս ֆիլմում ես կխոսեմ Ցախաց Քարի մասին։

Իսպաներենի առաջադրանքները և նախագծերը ՝
Այս ամսվա առաջին առաջադրանքը իսպաներենից՝ գտնել նյութ, թե ինչպես են անցկացնում “Զատիկը” Իսպանիայում։ Որից հետո՝ ընտանեկան նախագծի շրջանակներում մայրիկիս հետ պատրաստել եմ ուտեստ՝ լցոնած կարտոֆիլ, որի բաղադրությունը ֆիլմում պատմել եմ իսպաներեն։ 13-24-սովորեցինք և տարբեր վարժություններով ամրապնդեցինք ուտեստների հետ կապված արտահայտություններ և բառեր։

Տուրիզմի առաջադրանքները էլ ավելի մեծ հետաքրքրությամբ և սիրով եմ արել։
ՈՒսումնասիրել և դուրս ենք գրել միջազգային ամենահայտնի տուրօպերատորների ցանկը ըստ travel+leisure կայքի։ Ներկայացրել ենք կրուիզային տուր,ասեմ անչափ հետաքրքիր էր, և ևս մեկ անգամ համոզվեցի, որ չեմ սխալվել մասնագիտությանս ընտրության հարցում։ Իհարկե այս բոլորը լավ յուրացնելու համար ընկեր Բելլան ամփոփում֊ստուգարք էր հանձնարարել ահա արդյունքը։

Զբոսաշրջային ոլորտի միջազգային կարգավորումները1,2 ապրիլի 13-17֊ի հանձնարարությունները հետևյալն էին՝
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն
իսկ 20-21_ի համար այս նյութի շարունակությունն եմ ներկայացրել։
Ծառայությունների կազմակերպան հիմքերը և իրավական կարգավորումները
ապրիլի 13-17_ի համար՝ «Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը»
ապրիլի 20-24_ի համար՝ « Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում»
Այս երկու առարկաներից էլ ունեինք հետաքրքիր և օգտակար նյութեր,որոնք հաճույքով ընթերցեցի և տեղադրեցի բլոգում։

Ավելացնեմ, որ ընկեր Բելլայի հետ հեռավար աշխատում եմ նաև դիպլոմային աշխատանքի վրա։
Իսկ ամսվա ամփոփումները թողնում եմ այստեղ,եթե հետաքրքրում է, կարող եք նայել։
ապրիլի 30-10-ի համար նախատեսված աշխատանքները
ապրիլի13-24-ի համար նախատեսված աշխատանքները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s