Վերջին տարիներին գործարար տուրիզմը զարգանում է արագացված տեմպերով, քանի որ բիզնես ոլորտը նույնպես արագ զարգացում է ապրում։
Բիզնես տուրիզմը ծագել է հին ժամանակներում, երբ մարդիկ ճանապարհորդում էին առևտուր իրականացնելու համար: Բիզնեսի նպատակներով ճանապարհորդությունը ներառում է `հանդիպումներ և գիտաժողովներ, առևտրային ցուցահանդեսներ և տոնավաճառներ, ինչպես նաև խրախուսական․ մոտիվացնող ճանապարհորդություն, որոնք համարվում են բիզնեսի վարման, նոր շուկաներ մուտք գործելու ամենաարդյունավետ միջոցը, ինչպես նաև գործընկերների և հաճախորդների միջև կարծիքների և նոր գաղափարների փոխանակման համար: .
Գործարար հանդիպումները, ըստ իրենց նպատակների, կարող են բավականին տարբերվել միմյանցից: Օրինակ՝
Համագումարը ինչ-որ ոլորտի պատվիրակների պաշտոնական հանդիպում է, ովքեր հավաքվում են տարբեր հարցեր քննարկելու համար:
Համաժողովը իրենից ներկայացնում է կարծիքների փոխանակում պաշտոնական ֆորմատով՝ ընդհանուր հարցեր քննարկելու համար:
Գագաթնաժողովը նույն համաժողովն է, բայց որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ ՝ պետությունների ղեկավարներ:
Սիմպոզիումը հանդիպումներ են ոչ պաշտոնական մթնոլորտում, երբ մասնագետները հանդես են գալիս կարճ ելույթներով որևէ կոնկրետ թեմայի շուրջ:
Սեմինարը դասախոսություն է, որն ուղեկցվում է մասնակիցների կարծիքների փոխանակմամբ:
Բոլոր այս հանդիպումները կարող են իրարից տարբերվել մասնակիցների քանակով, տևողությամբ, նպատակներով, բայց դրանք վերաբերվում են տուրիզմին, եթե օգտվում են տուրիստական կազմակերպությունների առաջարկած ծառայություններից։ Օրինակ, եթե ինչ-որ կազմակերպության ղեկավարությունը քննրկումներ է անում ոչ թե իր ընկերության ներսում, այլ վարձում է կոնֆերանս սրահ մեկ այլ տեղ, դա համարվում է գործնական տուրիզմ։
Այնուամենայնիվ, տարբեր տեսակի հանդիպումներ օգտվում են տուրիստական ծառայություններից տարբեր ծավալով: Օրինակ, նախորդ օրինակում օգտագործվում են միայն հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ: Եթե հանդիպումները շարունակական են, ապա պատվիրակներին առաջարկվում են տուրիստական արդյունաբերության այլ ոլորտների ծառայություններ, օրինակ ՝ տեսարժան վայրերի այցելություն, տրանսպորտ և այլն։
Փոքր և միջին կազմակերպություններում կան այնպիսի աշխատակիցներ, ովքեր զբաղվում են հանդիպումների կազմակերպման հարցերով։ Սովորաբար դրանք մարկետինգ մենեջերներն են կամ մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցները։ Մեծ կազմակերպությունները ունեն իրենց կորպորատիվ հարցերով զբաղվող հատուկ աշխատակիցներ։
Կան նաև տուրիստական կազմակերպություններ, որոնք զբաղվում են միայն գործարար տուրիզմով։ Ինչպես նաև միջազգային հեղիանակավոր կազմակերպություններ, որոնք կազմակերպում են պաշտոնական մասշտաբային հանդիպումներ։ Դրանցից ամենահայտնին European Federation of Conference Towns-EFCT-ն է, որը գտնվում է Բրյուսելում և անի ավելի քան 70 անդամ 22 եվրոպական երկրներից։
Ստորև ներկայացված են այն միջազգային կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն ներգրավված են MICE ոլորտում․ – International Congress and Convention Association (ICCA, նստավայրը՝ Ամստերդամ)5 – Union of International Associations (UIA, նստավայրը՝ Բրյուսել)6 Սրանցից յուրաքանչյուրը տարեկան հրապարակում է ամենատարածված հանդիպումների մասին ողջ աշխարհում։ – International Association of Professional Congress Organizers (IAPCO)7 – European Cities Marketing (ECM)8։ Գործարար զբոսաշրջությունը այսօր ժամանակակաից բիզնեսի անբաժանելի մասն է հանդիսանում: Այն համարվում է ընկերության ինտեգրման և զարգացման կարևորագույն և անքակտելի ռեսուրսներից մեկը:
Գործարար զբոսաշրջությունը հնարավորություն է ընձեռում անցկացնելու գործնական, գիտական հանդիպումներ՝ ներառելով․
– կոնգրես կենտրոններ,
– ցուցահանդեսային սրահներ, միջոցառումների սրահներ,
– հանդիպման ենթակառուցվածքներով պատմական շենքեր,
– բարձրակարգ հյուրանոցներ և հյուրատնային համալիրներ, որոնք նախատեսված են հանդիպումների համար,
– հյուրանոցային համալիրների մատակարարները (սննդի կազմակերպություններ, թարգմանիչներ, սենյակների դեկորատիվներ, կահույքի վարձակալության կազմակերպություններ, ավտոմեքենաների վարձույթ և ավտոբուսներ և այլն),
– համապատասխան զբոսաշրջային գործակալություններ (անգլերեն՝ „Professional Congress Organizers“)
– համապատասխան զբոսաշրջային գործակալությունների հաճախորդները`միջազգային կամ ազգային կազմակերպություններ, գրասենյակներ, ընկերություններ և ասոցիացիաներ, որոնք կանոնավոր գործնական բնույթի հանդիպումներ են անցկացնում
– առևտրային կազմակերպություններ և այլն:
Տոնավաճառների, ինչպես նաև ցուցահանդեսների կազմակերպումը MICE- ի ոլորտում հատկապես տարածված է Ասիայում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, որտեղ բազմաթիվ առևտրային տոնավաճառներ ձևավորվել են կոնգրեսներից: Հատկապես Եվրոպայում ցուցահանդեսների արդյունաբերությունը համարվում է անկախ արդյունաբերություն` բարձր տնտեսական նշանակության շնորհիվ:
Այս ոլորտի արդի լինելը պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջության զարգացումը խթանում է տնտեսական և սոցիալական ոլորտները: Գործարար զբոսաշրջության զարգացումը նպաստում է կրթության մակարդակի բարձրացմանը, նոր միջոցների, տեղեկատվության ներդրմանը և այլն: Հայաստանում զբոսաշրջության առավել դինամիկ ուղղություններից մեկը գործարար զբոսաշրջությունն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստում է Ռուսաստանի, ԱՊՀ և ԵՄ պետությունների, Վրաստանի, Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների հետ ակտիվ տնտեսական կապերի զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների անդամ է, ունի գործարարության հարուստ ավանդույթներ և մշակույթ: Հայկական քաղաքակրթությունը պատմականորեն զարգացել է մշակույթների խաչմերուկում` Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև: Դրա շնորհիվ էլ հայերը հռչակված են ոչ միայն ձեռներեցության բացառիկ տաղանդով, այլև իսկույն ընդհանուր լեզու են գտնում տարբեր երկրների գործընկերների հետ: Երկրի տնտեսությունում կարևոր դեր է խաղում հայկական սփյուռքը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ հաջողակ գործարարներ են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Հայաստանի տնտեսությունն ունի որակական աճի կայուն միտում: Առավել արագ զարգացող ճյուղերից են հանքարդյունաբերությունը, մետալուրգիան, էներգետիկան, դեղագործությունը, շինարարությունը, մեքենաշինությունը, սարքաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև ոսկերչությունն ու քիմիական արդյունաբերությունը: Բարձր զարգացման է հասել ծառայությունների մատուցման ոլորտը: Հայաստանն ունի ներդրումային օրենսդրություն, ինչն ապահովում է երկրի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալների կայուն աճը: Հայաստանում ստեղծված են գործարար զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ. – գործում են միջազգային ապրանքանիշերի բարձրակարգ հյուրանոցներ՝ իրենց կոնգրեսային հարթակներով, – ցուցահանդեսային համալիրներ, – ժամանակակից տրանսպորտային համալիրներ: Սակայն հարկ է նշել, որ այս ենթակառուցվածքները լիարժեքորեն դեռ չեն բավարարում գործարար զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ և բարելավման կարիք ունեն։ Գործարար զբոսաշրջության կարևոր կենտրոններն են այսօր համարվում Երևանը, Ծաղկաձորը, Դիլիջանն ու Ջերմուկը: Հայաստանում բարձր զարգացման է հասել կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտը. անգամ ամենահեռավոր առողջարանային գոտիներում գործարար զբոսաշրջության օբյեկտներն ապահովված են գերարագ ինտերնետային կապով: Երևանում և առողջավայրերում լավ զարգացած են սննդի սեկտորը և գործարար զբոսաշրջության համար այնպիսի լրացուցիչ ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են էքսկուրսիաների, մշակութային և զվարճանքի միջոցառումների կազմակերպումը: Հայաստանում անցկացվում են ամենամյա միջազգային ու տարածարջանային ընդգրկման բազմաթիվ միջոցառումներ` կոնֆերանսներ, համաժողովներ, կոնգրեսներ, սիմպոզիումներ, սեմինարներ, ցուցահանդեսներ: Սակայն այստեղ էլ պետք է ի նկատի ունենալ այն խնդիրը, որ Հայաստանը դեռ բավարար ճանաչված չէ աշխարհի շատ երկրներում և պետք է ելքեր փնտրել մեր երկրի շուրջ կենտրոնացնելու բազմաթիվ արտասահմանյան երկրների ուշադրությունը։