Փոխադրամիջոցները տուրիզմում՝ 13-17

Օդային փոխադրամիջոցներ․ շարունակություն

Ուղեբեռի տեղափոխման կանոններ

Ուղեբեռը ուղևորի անձնական իրերն են, որոնք տեղափոխվում են ինքնաթիռով փոխադրողի համաձայնությամբ։ Ուղևորի կողմից փոխադրվող ամբողջ ուղեբեռը պիտի գրանցվի։ Ստուգված կամ գրանցված ուղեբեռը ընդունվում է փոխադրողի կողմից, և փոխադրողն է կրում պատասխանատվություն դրա պահպանման համար:

Ցանկացած ստուգված ուղեբեռի համար փոխադրողը ուղևորին տալիս է հատուկ կտրոն՝ անդորրագիր և պիտակ: Ուղեբեռի անդորրագիրը տրվում է փոխադրողի կողմից բացառապես ստուգված ուղեբեռի նույնականացման համար: Նույն կտրոնի մի հատվածը պոկվում և ամրացվում է բեռի վրա (ճամպրուկի, պայուսակի, արկղի և այլն):

Համաշխարհային Զբոսաշրջային Կազմակերպություն

Կազմակերպության նպատակը

ՀԶԿ-ի նպատակն է՝ օժանդակել և զարգացնել կայուն զբոսաշրջությունը՝ նպաստելու համար տնտեսական զարգացմանը , միջազգային ըմբռնողությանը, խաղաղությանը, բարգավաճությանը, մարդկային իրավունքների հանդեպ ընդհանուր հարգանքին՝ անկախ ծագումից, կրոնից և սեռից: Հետապնդելով այս նպատակները՝ ՀԶԿ-ն յուրահատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության ոլորտում զարգացող երկրների հետաքրքրություններին։