Զբոսաշրջային կազմակերպություններ 13-17

Երկրորդային ծառայություններ մատուցող տուրիստական կազմակերպություններ

Ինչպես ավելի վաղ նշվեց, առաջնային և երկրորդային ծառայությունների կազմակերպությունները տարբերվում են ոչ թե  առաջարկվող ծառայությամբ կամ արտադրանքի տեսակից, այլ թե ինչքանով է իրենց առաջարկած ծառայությունը կամ ապրանքը առնչվում տուրիզմի հետ: Եթե կազմակերպությունն առաջարկում է այնպիսի ծառայություն, որից օգտագործվում են միայն զբոսաշրջիկները կամ մեծամասամբ զբոսաշրջիկները, այն կհամարվի առաջնային, իսկ եթե նրա առաջարկած ծառայություններից օգտվում են ավելի շատ ոչ զբոսաշրջիկները, իսկ զբոսաշրջիկները՝ երբեմն, այդ կազմակերպությունը յհամարվի երկրորդային: