Վերջին մի քանի շաբաթվա հեռավար ուսուցումը իհարկե, նորություն չէր մեր կրթահամալիրում։ Սակայն այս երեք տարվա մեջ երբևէ նման փորձ չէինք ունեցել։ Այս տարի այդ փորձն էլ ունեցանք։ Իհարկե, այս կերպով ուսուցումն էլ ունի իր դրական և բացասական կողմերը։ Այն, որ հետ չես մնում ծրագրից, այնուամենայնիվ օրդ բավականին լցված է լինում, ավելի շատ ես ժամանակ տրամադրում ամեն մի առարկային, հնարավորություն ես ունենում օրը մի առարկայով զբաղվել, արդյունքը ավելի արդյունավետ է լինում և էլի շատ դրական կողմեր։ Բացասականը միայն այն է, որ վերջին ամիսները քոլեջում ավելի շատ կարող էինք անցկացնել և այն, որ կարոտում եմ քոլեջումս լցված առօրյան,դասվանդողներիս և ընկերներիս։ Մեծ հույս ունեմ, որ երկար չի տևի այս վիճակը։ Իսկ այ ընտանեկան դպրոցը գոնե մեզ համար նորություն էր։ Բայց շատ հետաքրքիր էր, քանի որ գրեթե բոլորիս ընտանիքներում անծանոթ էին մեր կրթական ծրագրին, իսկ ընտանեկան դպրոցը հնարավորություն տվեց որոշ չափով ծանոթանալ և ինչու չէ ներգրավվել մեր առօրյային։