Հյուրանոցային ձեռնարկություններ
Առաջնային ծառայություններ մատուցող տուրիստական կազմակերպությունների երրորդ խումբը հյուրանոցներն են: Հյուրանոցային համալիրները գոյություն ունեն միայն զբոսաշրջությունից ստացված շահույթի հաշվին: Հյուրանոցային ձեռնարկությունների խումբը ներառում է մեծ հյուրանոցային համալիրները (հյուրանոցներ, պանսիոնատներ, հանգստյան տներ) և փոքր հյուրանոցային տիպի կացարանները (ճամբարային հանգստի վայրեր, երիտասարդական ճամբարներ, բնակարաններ):
Զբոսաշրջության առաջնային ծառայությունների այլ կազմակերպություններ
Բացի տուրօպերատորներից և տուրիստական միջնորդներից, տրանսպորտային ընկերություններից և հյուրանոցներից, կան մի շարք այլ ընկերություններ, որոնք նույնպես առնչվում են զբոսաշրջությանը: Դրանցից ամենակարևորները վարկային կազմակերպոթյուններն են, ապահովագրական ընկերությունները, սպորտային ապրանքների և նավակների վարձակալման կայանները, մարզադպրոցները, զբոսաշրջության և հանգստի համար ապրանքներ արտադրող կազմակերությունները, գովազդային գործակալությունները և այլն:
Վարկային քարտով զբոսաշրջիկները կարող են վճարել ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար: Այս դեպքում անհրաժեշտ չէ կանխիկ դրամ ունենալ ճանապարհորդության ընթացքում: Վարկային քարտի տիրոջ կողմից ծախսված գումարները որոշակի ժամանակահատվածից հետո գանձվում են նրա հաշվից: Զբոսաշրջիկները օգտագործում են վարկային քարտերը հատկապես օտարերկրյա ուղևորությունների ժամանակ: Դա է պատճառը, որ այն հաստատությունները, որոնք թողարկում են քարտեր և վերահսկում են փողի շարժը, համարվում են առաջնային տուրիստական ծառայությունների կազմակերպոթյուններ:
Ապահովագրական ընկերությունները, եթե մասնագիտացած են ճանապարհորդական ապահովագրության մեջ, նույնպես գոյություն ունեն տուրիզմի հաշվին: Ապահովագրական ընկերությունների կատարում են ուղեբեռի և առողջության ապահովագրություն արտերկրում ճանապարհորդության ընթացքում:
Այս տեսակի զբոսաշրջային կազմակերպություններին են վերաբերվում նաև սպորտային սարքավորումների և նավակների վարձակալման կայաններ, ինչպես նաև որոշ մարզադպրոցներ: Անկախ այն բանից, թե ինչ ապրանք է առաջարկվում վարձելու համար `դահուկներ, սահնակներ, հեծանիվներ, դայվինգի սարքավորումներ, սերֆինգի տախտակներ, նավակներ կամ առագաստանավային զբոսանավեր, վարձակալման կայաններից օգտվողների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: Մարզադպրոցները համարվում են տուրիստական կազմակերպություններ, եթե նրանց ծառայություններից օգտվում են ոչ թե տեղի բնակիչները, այլ զբոսաշրջիկները: Դա առավել հաճախ տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդը կարող է զբաղվել որոշակի սպորտով միայն արձակուրդների ընթացքում: Օրինակ՝ զբոսաշրջիկները արձակուրդի են մեկնել արևադարձային որևէ կղզի ՝ դայվինգով զբաղվելու համար: Սուզվելու տեխնիկան սովորելու համար նրանք պիտի մասնակցեն որևէ մարզադպրոցի դասընթացներին, ինչպես նաև վերցնեն անհրաժեշտ սարքավորումները այս դպրոցում: Այսպիսով, այդ մարզադպրոցը կդառնա առաջնային զբոսաշրջային ծառայություն մատուցող կազմակերպություն։
Խոսելով առաջնային տուրիստական կազմակերպությունների մասին՝ չպետք է մոռանալ զբոսաշրջության ապրանքներ արտադրող և գովազդային կազմակերպությունները: Զբոսաշրջիկներին միշտ անհրաժեշտ են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ճամպրուկները, ճանապարհորդական պայուսակները, ուղեցույցները և քարտեզները: Տնտեսական մեծ նշանակություն ունի հուշանվերների առևտուրը, որը զբոսաշրջիկները գնում են, որպեսզի պահպանեն իրենց այցելած վայրերի հիշատակը:
Գովազդը նաև կարևոր գործիք է զբոսաշրջային ծառայությունների վաճառքի խթանման գործում: Եթե գովազդային կազմակերպությունը մասնագիտացած է տուրիստական գովազդի մեջ, դա հիմք է տալիս այն համարել տուրիստական տիպի կազմակերպություն: