Զբոսաշրջային կազմակերպություններ՝ 06-10/04

Զբոսաշրջային կազմակերպությունները՝ ըստ ծառայության տեսակի

Առաջնային ծառայություններ մատուցող զբոսաշրջային կազմակերպությունները․ շարունակություն

Տրանսպորտային կազմակերպություններ

Կան տրանսպորտային ընկերություններ, որոնք մասնագիտացած են զբոսաշրջիկների տեղափոխման գործում: Քանի որ նրանց գործունեության հիմնական ուղղությունը կապված է զբոսաշրջության հետ, այդ կազմակերպությունները համարվում են առաջնային ծառայության տուրիստական ​​կազմակերպություններ: Ընդ որում, էական չէ այդ կազմակերպությունների կողմից տեղափոխվող զբոսաշրջիկների քանակը և ճանապարհորդության տևողությունը: Այս խմբում ներառված են ինչպես չարտերային ավիաընկերություններ, որոնք տեղափոխում են զբոսաշրջիկներին բավականին մեծ հեռավորությունների վրա, այնպես էլ այն կազմակերպությունները, որոնք շահագործում են դահուկորդներին տեղափոխող վերելակներ և ճոպանուղիներ: Այս խմբին են պատկանում նաև երկաթուղիները, լաստանավերը, էքսկուրսիոն և կրուիզային նավերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s