Ամփոփում 30.03-10.04

Ողջույն՜: Քանի որ ևս մեկ շաբաթ ավարտվում է, եկել եմ ամփոփելու այն: Այս շաբաթը ավելի հագեցած և հետաքրքիր անցավ: Ասեմ, որ ինչպես պլանավորել էի գրաֆիկս կազմել, ներկայացրել ստացվեց. դեռ ավելի հագեցած: Ուրեմն այսպես. Անգլերենից կատարած առաջադրանքներս հետևյալն է ՝ Gerund, ասեմ ինչպես միշտ միստր Յուրան համատեղում է քերականությունը մասնագիտականի հետ,սա էլ բացառություն չէր: Հասցրել եմ անգլերենից հավելյալ աշխատանք անել: Շարադրություն ՙՙThe most beautiful thing՚՚ վերնագրով: Ռուսերենից կատարել եմ 2 շաբաթվա համար նախատեսված առաջադրանքները: Փաթեթը ահա այստեղ: Իսպաներենի համար հանձնարարված էր ամրապնդել օրերն ու ժամերը: Ու պետք է ասեմ շատ հետաքրքիր և ամրապնդիչ վարժություններ էին: Եվ իհարկե մեր մասնագիտական առարկան՝ տուրիզմի հետ կապված նյութերը, որոնք մեծ հաճույքով եմ կարդացել:
Ուզում եմ նշել, որ այս շաբաթ ընկեր Տաթևի հետ Դիպլոմային նախագծի վրա աշխատեցինք և առաւջին էջը ընկեր Տաթևի օգնությամբ պատրաստ է: Ինչպես նաև ՙՙԴպիր՚՚ ամսագրում Յուրա Գանջալյանի նյութը ընթերցելուց հետո բացեցի ՙՙԻմ անհատական ընթերցարանը՚՚ բաժին և ինձ դուր եկած միտքը վերլուծեցի, որը կարծում եմ շարունակական կլինի: Դե ինչ,ցտեսությո՜ւն, մինչ մյուս շաբաթ:

Հեռավար֊առցանց ուսուցման ապրիլի 6֊10֊ը կատարել եմ հետևյալ առաջադրանքները՝

Անգլերենից շարունակել ենք «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ներկայացումը անգլերեն և հայերեն» նախագիծը:  Ապրիլի 6-7-ի համար նախատեսված անգլերենի հեռավար առաջադրանքի կատարումը:  Մեր կատարած աշխատանքը՝ Հաղպատի վանք: Ինչպես նաև, մասնագիտական կարողությունները զարգացնող այս հետազոտական աշխատանքը:

Իսպաներեն՝ պետք է ներկայացնեինք որևէ ուտեստի պատրաստման եղանակը տեսանյութի տեսքով,  Ինչպես նաև գրեինք թե ինչպես են անցկացնում Զատիկը Իսպանիայում:

Տուրիզմ՝ պետք է ընթերցեինք նյութերը և կատարեինք հանձնարարությունները
Հանրային սնունդը տուրիզմում
Փոխադրամիջոցները զբոսաշրջության մեջ
Ճանապարհորդությունների կազմակերպման գործաբանություն
Ձմեռային տուրիզմ
Զբոսաշրջային կազմակերպություններ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s