Gerund

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների փաթեթի ուսումնասիրում և դրանց գործածման կարողությունների ձևավորում:

Խոսքային նմուշ 1

It is worth doing something. Արժե մի բան անելը:

“The Haghpat Monastic Complex is in Lori.”

Is it worth visiting?

“Yes, it is worth visiting. It is one of the most beautiful monasteries in Armenia.”

Զբոսաշրջային կազմակերպությունները՝ ըստ ծառայության տեսակի

Զբոսաշրջության ոլորտում գործում են տարբեր տուրիստական ​​կազմակերպություններ: Նրանցից ոմանք հաճախորդներին տրամադրում են բացառապես տուրիստական ​​ծառայություններ, իսկ մյուսների համար ՝ զբոսաշրջությունը իրենց առևտրային գործունեության ուղղություններից մեկն է: Այն կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն միայն տուրիզմի հաշվին, կոչվում են առաջնային ծառայությունների ոլորտի տուրիստական ​​կազմակերպություններ, իսկ նրանք, որոնք եկամուտ են ստանում ոչ միայն տուրիստական ​​գործունեությունից, կոչվում են երկրորդական ծառայությունների ոլորտի տուրիստական կազմակերպություններ: Այսպիսով, առաջնային ծառայությունների կազմակերպությունները ծառայում են բացառապես զբոսաշրջությանը և կազմում են դրա գոյության հիմքը, իսկ երկրորդական ծառայությունների կազմակերպությունները բավարարում են միայն տուրիստական ​​պահանջարկի մի մասը, քանի որ նրանց համար զբոսաշրջությունը միայն կենսապահովման բազմաթիվ աղբյուրներից մեկն է, և ոչ միայն զբոսաշրջիկներն են օգտագործում իրենց ծառայությունները:

Իմ անհատական ընթերցարանը։

“Դպիր” ամսագիր։

Հեղինակ՝ Յուրա Գանջալյան։

Դպիր ամսագրում այս ընթացքում իրենց նյութերն են ներկայացրել քոլեջի ուսուցիչները։ Շաբաթ օրը իր նյութը ներկայացրեց նաև իմ շատ սիրելի դասախոս Յուրա Գանջալյանը։ Դասերի ընթացքում միստր Յուրայի հետ բացի մեր հիմնական դասը, նաև շատ ենք զրուցում շատ այլ բաների մասին,ու պետք է ասեմ, որ սիրում եմ լսել իր տեսակետը տարբեր հարցերի մասին ու շատ կարոտել եմ նաև այդ զրույցները։ Ու վերջերս մենք դասի ժամանակ քննարկում ունեցանք առցանց կրթության մասին, անգլերենով քննարկեցինք հեռավար կրթության թերությունները ու առավելությունները, իսկ իր նյութը հենց դա էր, ուստի մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի:Քանի որ շաբաթ օր էր և քոլեջի հանձնարարություններ չունեի, կարդացի ինչպես նաև դիտեցի նյութին կից տեսանյութը։ Իրականում ինձ համար շատ հետաքրքիր էր ամբողջ նյութը բայց ներքևում կդնեմ այն միտքը որ ամենաշատը ինձ դուր եկավ, ու ցավոք այդ խնդրին բախվում են յուրաքանչյուր դպրոցում։

Աշխարհի ամենահայտնի միջազգային տուրօպերատորները

Ներկայացնում եմ աշխարհի ամենահայտնի միջազգային տուրօպերատներին ըստ Travel+ Leisure կայքի։

  1. Thomson Family Adventures
  2. TCS World Travel
  3. InsideJapane Tours
  4. MT Sobek
  5. Jacada Travel
  6. Terra Incognita Ecotours
  7. Scott Dunn
  8. Wild Frontiers Adveture Travel
  9. Gray & Co. – Private Active Journeys
  10. Classic Journeys

Ուսումնասիրելով այս տուրօպերատորների կայքերը, պարզեցի, որ առաջարկում են մշակութային,ռեկրեացիոն, սպորտային և կարելի է ասել ներգրավված են այնպիսի տուրօպերատորներ, որոնց մատուցած ծառայությունները լրացնում և ամբողջական են դարձնում զբոսաշրջության բոլոր տեսակները։