Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Քանի որ այս օրերին ավելի շատ ժամանակ ունեի ընթերցելու և շատերիս սրտով նախագիծ առաջարկեց ընկեր Մարիամը առիթը բաց չթողնելով վերջացրի Ռեմարկի «երեք ընկեր» գիրքը։ Անկեղծ կլինեմ և կասեմ դժվարությամբ ընթերցեցի,քանի որ առաջանդրանքներս անելուց հետո էի կարդում և երեկոյան ուշ ժամերին։ Բայց դա իհարկե չխանգարեց գտնելու հետաքրքիր մտքեր։
Նախ ներկայացնեմ հետաքրքիր փաստեր գրքի վերաբերյալ՝
Ռեմարկը «Երեք ընկեր» գրքի վրա աշխատել է գրեթե 4 տարի: 1933 թ.-ին այն լույս է տեսնում «Պատ» անվանմամբ, որը պատմում է դժվար ժամանակներում իսկական տղամարդկային ընկերության մասին: Այդ տարիներին Ռեմարկի գրքերը արդեն գտնվել են սև ցուցակում և Գերմանիայի հրապարակներում ցուցադրաբար այրվել են: Սակայն երբ ռոմանի վրա աշխատանքը մոտենում է իր ավարտին, Ռեմարկը գերմանական կառավարությունից ստանում է հայրենիք վերադառնալու առաջարկ, սակայն վերջինս հրաժարվում է: Ռոմանը 1936 թ.-ին լույս է տեսնում Դանիայում, դանիերեն լեզվով, այնուհետև հրատարակվում է ԱՄՆ-ում՝ անգլերեն, ամսագրային տարբերակով: Եվ միայն 1938 թ.-ին Ամստերդամում լույս է տեսնում «Երեք ընկեր» գիրքը, հրատարակված գերմաներենով, ինչից հետո նրան և իր կնոջը զրկում են գերմանիայի քաղաքացիությունից: Գրքում Ռոբբիի կերպարը նույնանում է հենց Ռեմարկի հետ, և վերջինս նրա կերպարի միջոցով է հաղորդում իր անձնական մտքերը: Գրքի վերջում, երբ հիվանդ Պատը ուղևորվում է տուբերկուլյոզի առողջարան, այդտեղ ներկայացված հիվանդների ճակատագրերը շատ նման են Թոմաս Մանի «Կախարդական լեռը» (1924թ.) ռոմանի անձանց:
Մեջբերումներ, որ առանձնացրել եմ ընթերցելիս՝
1. Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
2. Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
3. Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ:
4. Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:
5. Միայն թե ազատությունդ չկորցնես: Ազատությունը սիրուց թանկ է: Բայց մարդիկ այդ բանը սովորաբար չափից դուրս ուշ են հասկանում

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s