Աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում առաջացած քաղաքացիական և վարչական պատասխանատվության դեպքերը։

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնին որպես լիազոր ճանաչելու անհրաժեշտությամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելու համար, սակայն տվյալ հոդվածը փաստացի չի կիրառվում, քանի որ նշված հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառող լիազոր մարմին սահմանված չէ:

Հարկային մարմին ներկայացվող հաշվարկները և հաշվետվությունները պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելու պահանջ, որը չներկայացնելու, մասնակի կամ սխալ ներկայացնելու դեպքում աղավաղվում է հարկ վճարողների գործունեության ամբողջ ֆինանսատնտեսական և վիճակագրական պատկերը: Վիճակագրական տեղեկությունների սխալներով ներկայացնելը հանգեցնում է մակրոտնտեսական ոչ ճիշտ ցուցանիշների և վերլուծական ոչ ճիշտ եզրահանգումների, ինչի համար հարկային օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանված չէ, իսկ վարչական իրավախախտման մասով հարկային մարմնին վարչական տույժ կիրառելու լիազորություն վերապահված չէ:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում,  ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին:
Կարգավորման նպատակը և բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին կճանաչվի հարկային մարմինը: Նախագիծն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1692 հոդվածը նախատեսում է հարկ վճարողի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջին անգամ կիրառել նախազգուշացում: Հարկային մարմնի նպատակը հարկ վճարողներին տուգանելը չէ, այլ հակառակը՝ սխալ ներկայացված հաշվարկների ճշգրտման հարցում նրանց օժանդակելն է, որը կհանգեցնի առավել ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, իսկ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1692-րդ հոդվածի կիրառումը կապահովի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:   

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s