Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում։ Հարավից սահմանակից է Իրանի հետ, արևմուտքում ՝ Նախիջևանին, հյուսիսում ՝ Վայոց ձորի մարզին, արևելքում ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը:
Սյունիքը լեռնային շրջան է `բարձր լեռներով և լեռնային գետերով: Այստեղի ամենաբարձր լեռը Կապուտջուղն է, իսկ Որոտան գետը ամենամեծն է: Կապանը մարզի վարչական կենտրոնն է, իսկ մարզի այլ կարևոր քաղաքներից են՝ Քաջարանը, Գորիսը, Սիսիանը, Մեղրին։
Սյունիքի տեսարժան վայրերը
“Տա Թևեր” ճոպանուղին աշխարհում ամենաերկարն է։ Այն կապում է “Տաթևի” վանական համալիրը Հալիձոր գյուղին։ Այն անցնում է լեռների և ձորերի վրայով և կան տեղեր, որտեղ ճոպանուղին գետնից մոտ 380 մետր բարձրության վրա է։ Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ․ է։
Տաթևի վանքը
Տաթևի վանքը կառուցվել է 9-րդ դարում։ Այն գտնվում է Երևանից 217 կմ դեպի հարավ: Այն տեղակայված է Տաթև գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին: Վանական համալիրը միջնադարում ուներ կարևոր պաշտպանողական դեր։
Երկնքի աստղադիտարան – 7,500 տարեկան
“Քարահունջ” կամ “Զորաց Քարեր” (Նաև հայտնի է որպես Հայկական Սթոունհենջ) քարեր է որոնց մեջ կան մեծ անցքեր։ Այն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 200կմ հեռավորության վրա, Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Քարերի անցքերը (4-5 սմ տրամագծով) աստղադիտակների պես ուղղված են դեպի երկինք։ Հայկական “Քարահունջը” 2000 տարի ավելի հին է քան Անգլիայի հայտնի “Սթոունհենջը”։ Պրոֆեսոր Պ.Մ. Հերունին (1998թ․) այդ կառույցը թվագրեց մ.թ.ա. մոտ․ 5,500-ին: Կա 222 քար։