Сергей Параджанов (Саргис Параджанянц, 1924-1990) — автор нескольких фильмов-шедевров принесших ему всемирную славу. Это — « Тени забытых предков» (1964), « Цвет граната» («Саят-Нова»)( (1969), «Легенда о Сурамской крепости»(1984) и «Ашик-Кериб»(1988). Вклад Параджанова в искусство кино, это прежде всего оригинальный поэтический киноязык, высоко оцененный современниками. В систему его эстетики входило также пластическое искусство, основанное на традициях армянского, восточного и европейского искусства.
“Secret Santa” սիրված խաղն անվանափոխեցինք, մի նոր կանոն ավելացրինք ու փետրվարի 19-ին կխաղանք «Գաղտնի Թումանյան»։ Թղթերի վրա գրեցինք ուսուցիչների և սովորողների անունները, ու վիճակահանության միջոցով ով ում անունն ընտրեց՝ նրան գիրք կնվիրի։
«Վիճակահանությամբ ընտրեցինք՝ ում Թումանյանն ենք մենք, ովքեր են մեր «թոռնիկները», եւ շատ հիշարժան միջոցառում կանցկացնենք,վստահ եմ։ Այս խաղը կարելի է խաղալ ընտանիքում, դպրոցում, գրադարանում։ Օրինակ, գրադարանները հաճախ են դժգոհում, որ չունեն թարմ գրականություն։ Եթե նրանք մասնակցեն խաղին, ապա ընթերցողները կարող են գիրք նվիրել գրադարանին կամ գրադարանի աշխատակիցներին։ 2008 թվականից փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Փետրվարի 19-ին, սովորաբար, միջոցառումներ են կազմակերպվում, մրցույթներ անցկացվում, գրախանութներում զեղչեր են լինում։ «Խաղը նաեւ նպաստում է հարաբերությունների զարգացմանը թե՛ աշխատավայրում, թե՛ ուսուցչի ու աշակերտի, թե՛ տնօրենի եւ ենթակաների միջեւ, որովհետեւ սկսում ես մտածել՝ ինչ գիրք նվիրել «թոռնիկիդ»՝ հաշվի առնելով նրա բնավորությունը, հետաքրքրությունները։ Սա նաեւ մոտիվացնում է, որ կարդան։ Եթե գիրքը նվիրել է քեզ սիրելի մարդ, դու անպայման կկարդաս։ Ինչո՞ւ Թումանյանը չդառանա մեր Սանտան, ինչո՞ւ բոլորս չլինենք Թում անյան»։