
Ես Անժելա Շամոյանն եմ։ Սովորում եմ քոլեջի “Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում” բաժնի 4_րդ ավարտական կուրսում։ Կարծում եմ,որ մասնագիտական կարողություններ եմ ձեռք բերել՝ ուսումնասիրելով մի շարք մասնագիտական առարկաներ՝ ” Զբոսաշրջության ռեսուրսներ”, “Մասնագիտական հայերեն”, “Հյուրանոցային ծառայությունների կազմակերպում”։ Ուզում եմ հատկապես նշել մեր անգլերենի դասընթացը։ Յուրա Գանջալյանի հետ սկսեցինք աշխատել 2018թ.- ի սեպտեմբերից, իսկ այսօր արդեն ունենք մասնագիտական տեքստերի փաթեթ։
Վերջին մեկ և կես ուստարվա ընթացում ձեռք ենք բերել և՛ անգլերենի լեզվական կարողություններ, և՛ մասնագիտական հաղորդակցական կարողություններ։ Մեր նպատակն է կարողանալ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին անգլերեն ներկայացնել Երևանի և տարբեր մարզերի տեսարժան վայրերը, պատմամշակութային և բնական հուշարձանները։ Հայտնի է, որ չկա այդպիսի դասագիրք հայ ուսանողի համար։ Երբ սկսեցինք մեր անգլերնի դասավանդող Յուրա Գանջալյանի հետ ուսումնասիրել վիկիպեդիայի նյութերը, հասկացանք որ դրանք գրված են գրքային՝ ոչ կենդանի ու ոչ հաղորդակցական լեզվով, և մենք որոշեցինք ինքներս կազմել մեր դասընթացը՝ քայլ առ քայլ։ Որոշվեց որ տեքստերը պետք է լինեն զբոսաշրջիկ – ճամփորդական գործակալության աշխատակից երկխոսություններով: Մեզ հանձնարարվում էր թարգմանել այդ տեքստերը հայերենից անգլերեն։ Որոշ ժամանակ անց ես սկսեցի կազմել մեր դասընթացի տեքստերը նույն ոճով: Այժմ արդեն տեքստերը անգլերեն եմ գրում, որից հետո դասերի ընթացքում դրանք խմբագրվում են, լրացումներ արվում ու թարգմանվում են հայերեն, իսկ ռուսերենի դասաժամին մեր դասավանդող Մարիամ Քալանթարյանի հետ թարգմանում ենք ռուսերեն։ Կարելի է ասել հետևում ենք մեր կրթահամալիրի խորհրդին՝ անում ենք մեր համար՝ հասանելի է բոլորի համար։ Կարծում եմ, որ մեր ստեղծած անգլերենի դասընթացը և մեր ձեռք բերած մասնագիտական անգլերենի կարողությունները մեծապես կօգնեն մեզ մեր հետագա աշխատանքում։
«Դիջիթեք 2020»-ին եմ ներկայացնում մեր մինչև հիմա կատարած աշխատանքը։