PAGAN TEMPLE OF GARNI – ԳԱՌՆԻԻ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ

-Today we are going to Garni Temple. It is the only Pagan Temple in Armenia. When in 301 Christianity was adopted in Armenia, all the Pagan temples were destroyed except Garni. Later, in the 17th century, it was destroyed by an earthquake. It was reconstructed in the middle of the 20th century.

Where is the Temple of Garni located?
-The pagan temple of Garni is in Kotaik Province in the village of Garni. It is about 35 km to the North East of Yerevan. It was built in the 1st century by King Trdat A to the God of Sun Mihr.
-Are there any other Pagan temples in Armenia?
-No, there aren’t any other pagan temples. All the pagan temples were destroyed when Christianity was adopted in Armenia in 301. The temple of Garni was so beautiful that it wasn’t destroyed and was left to serve as a historical monument.
-Are there any places of interest on the way to Garni?
-Yes, there is. That is Charents Arch near the village of Voghjaberd. In 1957, when the well-known architect Raffael Israyelyan was going to Garni, he stopped the car and admired the beauty of Mount Ararat. The mountain was seen very well from that place. He decided to build an arch there. Now it has become tourists’ frequently visited place.

Չարենցի_կամար5

The Temple of Garni is in a picturesque place. It is near the Gorge of the River Azat. Down there in the gorge, you can see the so-called symphony of stones.

Քարերի_սիմֆոնիան

There are still a number of Armenians who consider themselves to be pagan followers. They organize different pagan festivities and rituals there.

temple – տաճար, synonym to “cathedral”

pagan – հեթանոսական

destroy – կործանել

frequently – հաճախ synonym to “often”

follower –  հետևորդ

ritual – ծես

Գառնիի հեթանոսական տաճարը

-Այսօր մենք գնալու ենք Գառնիի հեթանոսական տաճարը: Այն միակ հեթանոսական տաճարն է Հայաստանում: Երբ 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց Հայաստանում, բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին բացի Գառնիի տաճարից: Տաճարը փլուզվեց ավելի ուշ՝ 16-րդ դարում երկրաշարժի հետևանքով: Գառնին վերակառուցվեց 20-րդ դարի կեսերին:
-Որտե՞ղ է գտնվում Գառնու հեթանոսական տաճարը:
-Գառնու հեթանոսական տաճարը Կոտայքի մարզում է, Գառնի գյուղում: Այն մոտավորապես 35 կմ Երևանից հյուսիս արևելք է: Տաճարը կառուցվել է Տրդատ Առաջին թագավորի օրոք և խորհրդանշում է հայերի պաշտամունքը արևի աստված Միհրին:
-Հայաստանում կա՞ն այլ հեթանոսական տաճարներ:
-Ո՚չ, բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին, երբ Քրիստոնեությունը ընդունվեց Հայաստանում: Գառնու տաճարն այնքան գեղեցիկ էր, որ այն պահպանվեց որպես պատմական հուշարձան:
-Կա՞ն այլ տեսարժան վայրեր Գառի տանող ճանապարհին:
-Այո, կա: Չարենցի կամարն է Ողջաբերդ գյուղի մոտ: 1957 թվականին, երբ անվանի ճարտարապետ Ռաֆաել Իսրաելյանը Գառնի էր գնում, նա կանգնեցրեց մեքենան ու հմայված սկսեց նայել Արարատ սարին: Այդ վայրից Արարատը շատ լավ էր երևում: Նա որոշեց հենց այդտեղ կառուցել մի կամար-դիտարան, որտեղ ճամփորդները կկանգնեին ու կհիանային այդ տեսարանով: Այժմ այն դարձել է զբոսաշրջիկների հաճախակի այցելվող վայրրերից մեկը:
-Գառնու տաճարը գեղատեսիլ վայրում է: Այն Ազատ գետի կիրճի վրա է, իսկ այնտեղ ներքևում երևում է, այսպես կոչված, քարերի սիմֆոնիան:
-Հայաստանում դեռ կան հայեր, ովքեր համարում են իրենց հեթանոսության հետևորդներ: Նրանք տաճարի բակում կազմակերպում են հեթանոսական տոնակատարություններ և ծեսեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s