Գործարար բանակցությունների վարման ռացիոնալ հնարներ

1․ Փաստարկում։ Փաստարկման դեպքում գործընկերը ոչ միայն հայտարարություններ է անում, քննադատում, ինչ-ինչ խնդիրներ մատնանշում, այլ փաստարկում է իր տեսակետը։
2. Եզրահանգումների հաջորդականություն։ Այս հնարը ենթադրում է բանակցությունների ժամանակ պատճառահետևանքային կապերի հաջորդական մեկնաբանում։,Եզրահանգումերն արվում են հաջորդաբար՝ մեկը մյուսից բխեցվելով։


3. Գործարար բանավեճի դիվանագիտություն։ Իսկական դիվանագետը կարողանում է ապացուցել իր տեսակետի ճշմարտացիությունը՝ սկզբում իր ընդդիմախոսին նույնիսկ հաճոյախոսություն անելով։ Սովորաբար այս դեպքում տրամաբանական անցում է կատարվում «այո»–ից «բայց»֊ը։ Շեշտվում են բանավիճողի ուժեղ կողմերը, որոշ հարցերում նույնիսկ համաձայնություն է ձեռք բերվում նրա հետ, սակայն այնուհետև մատնանշվում է, որ կան որոշ փաստարկներ, որոնք վկայում են հակառակի մասին։ Այս հնարի ազդեցությունը կարելի է ավելի մեծացնել՝ ընդդիմախոսին աջակցելու տպավորություն ստեղծելով։ Իր ելույթի սկզբում «դիվանագետը» բերում է որոշ փաստեր, որոնք չեն արծարծվել ընդդիմախոսի կողմից, սակայն ելնում են նրա տեսակետից։ Այնուհետև կանգ է առնում այն փաստերի և փաստարկների վրա, որոնք բերում են ճիշտ հակառակ եզրահանգումների։
4. «Աղավաղման» մեթոդ։ Գործընկերը ընդդիմախոսի փաստարկները բոլորովին այլ տեսանկյունից է մեկնաբանում և հանգում է հակառակ եզրակացության։ Բնական է, որ այս հնարը բարձր տրամաբանություն է պահանջում։
5. Արտահայտությունների էթիկա։ Բանակցությունների վարման ժամանակ անցանկալի են ժարգոնային արտահայտությունները, հուզական պոռթկումները, գործընկերներին ուղղված «պիտակները»։ Հուզական ազդեցությունը պետք է երկրորդական բնույթ ունենա, իսկ որոշումը պետք է ընդունել գիտակցված և տրամաբանական մտածողությամբ։
6. Օբյեկտիվություն։ Գործարար բանակցությունների ժամանակ կարևոր է հակառակ կողմի թույլ փաստարկները քննարկել առանց կանխակալության։
7. Համոզմունքների հաաոատակւաՏություն։ Բանակցություններիժամանակ որոշակի եզրահանգումների գալով՝ պնդեք ձեր դիրքորոշումները։ Սա կարևոր է կազմակերպության հեղինակությունն ու վարկը պահպանելու համար։
8.Ընդհանուր որոշում։ Սա գործարար բանակցությունների կարևոր հնարներից է, որի օգնությամբ դուք ցուցադրում եք ձեր շահագրգռվածությունը գործընկերոջ հանդեպ, նրա կողմից առաջարկվող պայմանները հաշվի առնելու ձեր պատրաստակամությունը։
9.Գործարար բանակցությունների ժամանակ տարբերակված մոտեցում գործընկերներին։ Գործարար բանավեճի այս ռացիոնալ հնարն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ սոցիալ հոգեբանական գիտելիքներ. հարկավոր է հասկանալ ձեր ընդդիմախոսի հոգեբանական տիպը՝ խարդավանքի հակումից մինշև «զոհ» դաոնալու ռիսկը Շատ կարևոր է ճանաչել գործընկերոջը, իմանալ նրա կրթա-կան և մշակութային մակարդակը, հոգեբանական ճկունության աստիճանը Այս ամենը հաշվի առնելով բանակցությունների վարման յուրահատուկ ոճ ընտրել։
10. Խորհրդակցում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար բանակցությունների Ժամանակ գործընկերը կարող է կիրառել զանազան մոլորեցնող մեթոդներ, նախքան բանակցության գնալը ցանկալի է խորհրդւսկցել հոգեբանի, տնտեսագետի և իրավաբանի հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s