ԳՈՐԾԱՐԱՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործարար բանակցություն վարելու կարողությունը գործարար շփումներում հաջողության հասնելու հիմնական պայմաններից է։ Գործարար բանակցություններին նախապատրաստվելիս հարկ է հաշվի առնել որոշակի հանգամանքներ։ Նախ և առաջ պետք է ճշտել բանակցությունների ժամանակ քննարկվելիք խնդրի էությունը, «ստուգել» գործընկերոջ հուսալիությունը, տեղեկանալ նրա գործարար գործունեության մասին։ Ցանկալի է հատուկ ուշադրության արժանացնել բանակցող կողմի պատվիրակության ղեկավարի աշխատանքային ինքնակենսագրությունը, իմանալ նրա նախասիրությունների մասին։ Այս ամենի մասին նախնական տեղեկությունները ձեզ կօգնեն հաջողությունների հասնել բանակցությունների ժամանակ։

ԲԱՆԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Գործարար բանակցությունների ժամանակ պատվիրակության անդամների կազմը կախված է քննարկվող հարցի բնույթից և ներկայացուցչության մակարդակից։

Պատվիրակության կազմի մեջ մտնում են.

բանակցությունների անմիջական մասնակիցները,

փորձագետները,

օժանդակ կազմը (թարգմանիչներ, լրագրողներ, վարորդներ և այլն)։

Բանակցող կողմերը նախապես միմյանց հետ համաձայնեցնում են հանդիպման վայրն ու ժամանակը, քննարկվելիք խնդիրը և բանակ ցությունների լեզուն (այն լեզուն, որով պետք է անցկացվեն քանակցությունները)։

Հանդիպման վայրի ընտրությանը կարող է ազդել բանակցությունների արդյունքի վոա: ,

Գործարար մարդիկ և քաղաքական գործիչները իրենց երկրի տարածքում սովորաբար ավելի անկաշկանդ ու ինքնավստահ են զգում, և հաջողության հասնելու նրանց հնարավորություններն ավելի մեծ են։ Սակայն սեփական հարկի տակ բանակցությունների անցկացումն ունի նաև բացասական կողմեր.

Առաջին` հյուրընկալող կողմը չի կարող հետաձգել որոշումը պատճառաբանելով տեղեկատվության բացակայությունը.

Երկրորդ՝ նա պարտավորվածություլն է զգում գործընկերոջ առջև, որը հանդիպման համար ժամանել է հեռավոր երկրից.

Երրորդ` բանակցությունների կազմակերպման և հյուրերի ընղու . նելության հետ կապված հոգսերը հյուրընկալող կողմին կարող են շեղել բանակցությունների առարկայից.

Երբեմն, երբ բանակցող կողմերի հարաբերությունները կոնֆլիկտային են, հանդիպումները կազմակերպվում են չեզոք տարածքում, երկու կազմակերպությունների միջև տևական գործարար շփումների դեպքում հանդիպումները կարող են կազմակերպվել նրանցից յուրաքանչյուրի երկրում՝ հերթականությամբ։

Բանակցությունների արդյունքի վրա ազդում է նաև հանդիպման ժամանակը։

Առևտրակսյն բանակցությունները» որպես կանոն, նշանակվում են ամը 9։30-ին կամ 10։00-ին և տևում են միջին հաշվով 1,5 ժամ ։

Օրվա երկրորդ կեսին նշանակվող գործարար հանդիպումները պետք է սկսվեն այնպիսի ժամի, որ ավարտվեն 17.00-17.3Օ-ից ոչ ուշ.

ճաշից անմիջապես հետո բանակցություններ սկսելը ցանկալի չէ։

Եթե որևէ պատճառով բանակցությունները հետաձգվում են, այդ ասին պետք է նախապես տեղյակ սյահել բանակցությունների բոլոր մասնակիցներին։։

Օտարերկրյա գործընկերների հետ գործարար հանդիպում րը անկալի է անցկացնել նախապես պատրաստված տարածքում։

Սեղանին ավելորդ առարկաներ չպետք է լինեն, կարող են լինել միայն անհրաժեշտ գրենական պիտույքներ, ծխախոտ, մոխրաման, զովացուցիչ ըմպելիքներ և բաժակներ։ Բաժակները բանակցությունների սեղանին դրվում են շրջված վիճակում (ինչը նշանակում է, որ

դրանք գործածված չեն)։ Սեղանին կարելի է դնել նաև կարճ ցողուններով ծաղիկներ։

Մրգեր և քաղցրավենիք բանակցությունների սեղանին չեն դրվում

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Գործարար արարողակարգի օրենքների համաձայն՝ հյուրընկալող կողմի հիմնարկի մուտքի մոտ օտարերկրյա պատվիրակությանը ընդունում է հիմնարկի աշխատակիցներից մեկը (ոչ մի դեպքում՝ հիմնարկի տնօրենը կամ ընդունող պատվիրակության անդամներից որևէ մեկը)։ Դիմավորողը պատվիրակության անդամներին ուղեկցում է բանակցությունների համար նախատեսված տարածքը։ Ընդունող պատվիրակությունն իր ողջ կազմով պետք է գտնվի այնտեղ։

Եթե բանակցությունները երկարատև են, խորհուրդ է տրվում ընդմիջում անել, որի ընթացքում հարկավոր է թեյ, սուրճ, մրգեր մատուցել։ Սովորաբար ընդմիջումն արվում է տարածքում, հնարավորություն չլինելու դեպքում՝ այնտեղ, որտեղ անցկացվում են բանակցությունները։ Պատվիրակության ղեկավարներին անձամբ են հյուրասիրում, բանակցությունների մյուս մասնակիցներն իրենք են սպասարկում իրենց։

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

Բանակցությունների ժամանակ մասնակիցներին սեղանի շուրջ տեղավորելիս հարկ է հաշվի առնել նրանց ծառայողական դիրքը։

Սեղանի շուրջ մասնակիցների դասավորությունը կարող է ազդել գործարար բանակցությունների վրա։

Մարկ Կնապն իր «Ոչ խոսքային հաղորդակցությունը մարդկանց փոխհարաբերություններում» գրքում վերլուծում է բանակցությունների սեղանի շուրջ մասնակիցների դասավորության հետևյալ դիրքերը.

Բշ     Բ անձը կարող է Ա անձի նկատմամբ չորս հնարավոր դիրք ընդունել.

Բ1 անկյունային դիրք

Բ2՝ գործարար փոխհարաբերությունների դիրք

Բ3՝ մրցակցական դիրք

Բ4՝ անկախ դիրք

Անկյունային դիրք գրավում են այն մարդիկ, ովքեր անկաշկանդ, բարեկամական զրույց են վարում։ Այսպիսի դիրքն ապահովում է աչքերի մշտական կոնտակտը, զրուցակցի ժեստերին հետևելը։

Սեղանը տարածքային խոչընդոտ չի հանդիսանում։

Այս դիրքը մեծապես նպաստում է բանակցությունների հաջող ընթացքին։

Ա ԲշԳործարար փոխհարաբերությունների դիրք Սովորաբար այս դիրքն ընդունում են միևնույն ծրագրի կամ խնդրի համար աշխատող մարդիկ։ Այս

     պիսի դիրքը բանակցությունների ժամանակ գործնական «հավասարը հավասարի» մթնոլորտ է ստեղծում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s