Արդյունավետ կամ փոխզիջումային տարբերակների որոնում և որոշման ընդունում
Արդյունավետ կամ փոխզիջումային տարբերակների որոնումը և որոշման ընդունումը կարող են իրագործվել. Կողմերի միջև իրավահավասարության, փոխադարձ պատասխանատվության և փոխզիջման ոճով: Կողմերից մեկի` խնդրի լուծման հեղինակավոր գերակայությամբ և մյուսի կամավոր համաձայնությամբ:Կողմերից մեկի` խնդրի լուծման հեղինակավոր գերակայությամբ և մյուսի հարկադրված համաձայնությամբ:
Պայմանավորվածության արձանագրում և զրույցի ավարտ
Զրույցի արդյունքներն ամփոփելիս ցանկալի է գործընկերոջ ներկայությամբ խնդրի լուծման վերաբերյալ աշխատանքային նոթատետրում նշումներ անել կամ որոշման պաշտոնական արձանագրություն կազմել: Զրույցն ավարտելուց հետո ընդհանուր որոշում ընդունելու առիթով շնորհավորեք զրուցակցին: Շփումը դադարեցնելն իրականացվում է սկզբում հաղորդակցության ոչ խոսքային միջոցներով (դիրքը փոխել, հայացքը մի կողմ թեքել, տեղից վեր կենալ) և ավարտվում խոսքային հրաժեշտով` «Ցտեսություն», «Մինչ նոր հանդիպում», «Հաջողություններ եմ ցանկանում» և այլն:
Զրույցի արդյունքների վերլուծություն
Յուրաքանչյուր գործարար զրույցից հետո հարկավոր է վերլուծել դրա արդյունքները: Այդպիսի վերլուծությունը հնարավորություն է տալիս գիտակցել թույլ տված սխալները և ապագայի համար օգտակար փորձ ձեռք բերել:
Զրույցը վերլուծելիս հարկ է պատասխանել հետևյալ հարցերին.
Հասկացա՞՞ արդյոք մյուս կողմի տեսակետը:
Որոշում ընդունելիս զրուցակցիս արդյոք չպարտադրեցի՞ իմ փաստարկները: Եթե այո, ապա զրուցակիցս, հավանաբար, բավարարված չէ, և հետագա հանդիպումների ժամանակ դա կզգացվի: