Փաստարկներ

Ուժեղ փաստարկներ

Այսպիսի փաստարկները քննադատության տեդիք չեն տալիս, դրանք շատ դժվար է ժխտել կամ ուշադրության չարժանացնել:
Ուժեղ փաստարկներն են’
ճիշտ ձևակերպված և իրար հետ փոխկապակցված փաստերն ու դրանցից բխող եզրահանգումները,օրենքները, ենթաօրենքները, կանոնադրությունները, հրամանագրերը, փորձարարական ճանապարհով հաստատված եզրակացությունները,փորձագետների եզրակացությունները,զանգվածային լրատվությունից, գիտական տեղեկագրերից բերված քաղվածքներն ու մեջբերումները,վկաների ցուցմունքները,մասնագետ սոցիոլոգների կողմից ձեռք բերված վիճակագրական տեղեկությունները:

Թույլ փաստարկներ

Այսպիսի փաստարկներն ընդդիմախոսի կամ զրուցակցի մոտ կասկածներ են հարուցում և դրանք հնարավոր չէ ժխտել:

Թույլ փաստարկներն են’

ոչ տրամաբանական դատողությունների հիման վրա կառուցված եզրահանգումները,

ճանաչում չունեցող մարդկանց ստեղծագործություններից բերվող քաղվածքները և մեջբերումները,

սեփական մտքերը և գաղափարները, որոնք իրավիճակային բնույթ են կրում կամ բխում զրուցակցի ցանկությունից,

կռահումների վրա կատարված եզրահանգումները և ընդհանրացումները,

չճշտված վիճակագրական տվյալներից բխող եզրակացությունները:

Փաստարկման և համոզման օրենքները

Մտածողության և խոսքի ընդհանրության օրենք

Զրուցակցին հեշտ համոզելու համար հաղորդակցվեք նրա ներկայացուցչական համակարգի «լեզվով»: Խոսեք նրա մտածելակերպով և խոսելաոճով, ավելի հաճախ գործածեք նրա սիրելի բառերն ու արտահայտությունները:

Փաստարկների նվազեցման օրենք

Մարդկանց համար դժվար է միանգամից մի շարք փաստարկներ ընկալել, այդ պատճառով զրուցակցին համոզելիս հարկ է սահմանափակել փաստարկների քանակը: Ցանկալի չէ չորսից ավելի փաստարկ բերել:

Օբյեկտիվության և ապացուցման օրենք

Զրուցակցին համոզելիս գործածեք միայն օբյեկտիվ փաստարկեր: Մի’ շփոթեք փաստերն ու կարծիքը իրար հետ:

Դիալեկտիկայի օրենք

Զրուցակցին ներկայացրեք ձեր ապացույցների կամ ենթադրությունների թե’ դրական, թե բացասական կողմերը: Այդպիսով ձեր փաստարկներն ավելի ծանրակշիռ կդառնան, քանի որ դրանց երկկողմանի մեկնաբանությունը «կզինաթափի» ձեր ընդդիմախոսին:

Հավասարության և հարգանքի արտահայտման օրենք

Փաստարկներ առաջադրելիս հարգալից եղեք ձեր ընդդիմախոսի ու նրա դիրքորոշումների հանդեպ: Հիշեք, որ «ընկերոջը» ավելի հեշտ է համոզել, քան «թշնամուն»:

Հաջորդականության օրենք

Մի’ փորձեք արագ համոզել զրուցակցին, աշխատեք դա անել հաջորդաբար, սակայն նպատակային քայլերով:

էթիկայի օրենք

Փաստարկման ժամանակ քաղաքավարի եղեք: Սուտ մի’ խոսեք, գոռոզամիտ մի’ եղեք, ագրեսիա մի’ դրսևորեք, մանիպուլյացիաներ մի’ արեք զրուցակցի հետ, մի’ դիպչեք նրա «թույլ տեղերին»:

Սոկրատեսի օրենք

Սոկրատեսի կամ «դրական պատասխանների» մեթոդը հիմնվում է զրուցակցից դրական պատասխան ստանալու ձգտման վրա: Այս մեթոդը ձևավորվել է 24 հարյուրամյակ առաջ, սակայն այժմ էլ չի կորցրել իր արդյունավետությունն ու արդիականությունը: Մեթոդի էությունը հետևյալն է. նախքան գլխավոր հարցը տալը, ընդդիմախոսին երկու–երեք կարճ հարցեր ուղղեք, որոնց նա հաստատ «այո» կպատասխանի: Պարզվում է, որ երբ մարդը «այո» է ասում, նրա օրգանիզմը զրուցակցին ընդառաջ գնալու, նրա հետ համաձայնելու բացահայտ վճռականություն է ցուցաբերում, արյան մեջ ավելանում է էնդորֆինի (հաճույքի հորմոն) քանակությունը: Այդ պատճառով էլ որքան շատ «այո»-ներ կարողանաք ստանալ ձեր ընդդիմախոսից, այնքան հավանական է, որ ձեզ կհաջողվի նրան ձեր հանդեպ բարյացակամորեն տրամադրել և բերել ձեր վերջնական առաջարկության ընդունմանը:

9. Պասկալի օրենք

Հարգեք հակառակորդի գաղափարներն ու դիրքորոշումները: Մի ճնշեք և մի’ վիրավորեք նրա ինքնասիրությունը, թույլ տվեք, որ ողջ զրույցի ընթացքում նա պահպանի իր դեմքն ու արժանապատվությունը: Շեշտեք, որ ձեր առաջարկները բավարարում են հակառակորդի այս կամ այն պահանջմունքը:

Օգտակար խորհուրդներ

Փաստարկման ժամանակ գործածեք այնպիսի եզրահանգումներ, որոնք դուք և ձեր ընդդիմախոսը միանման եք հասկանում:

Եթե զրուցակիցը չի ընդունում ձեր եզրահանգումներից որևէ մեկը, փորձեք ճշտել պատճառը և  

զրույցի ընթացքում այդ մտքի վրա այլևս մի’ կենտրոնացեք:

Մի’ նվազեցրեք ընդդիմախոսի ուժեղ փաստարկների և եզրահանգումների նշանակությունը: Ընդհակառակը՝ շեշտեր դրանց կարևորությունը և ձեր կողմից այդ կարևորության ընդունումը:

Ձեր փաստարկները բերեք զրուցակցի եզրահանգումներին պատասխանելուց հետո:

Ավելորդ համոզչությունը միշտ հակառակ արդյունքն է ունենում, ուստի աշխատեք հոգեբանական ճնշում չգործադրել զրուցակցի վրա:

Սկզբում բերեք մեկ-երկու կարևորագույն փաստարկներ, և եթե դրանք դրական արդյունք են տափս, փաստերի շարանն այլևս մի’ շարունակեք:

Փաստարկների ծանրակշռությունը կախված է համոզողի հեղինակությունից և հասարակական դիրքից: Բարձր պաշտոնը, հասարակական բարձր դիրքը, մասնագիտական իրազեկությունը բարձրացնում են մարդու հեղինակությունն ու նրա փաստարկների կշիռը:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s