Հին հայկական տոմար՝ հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ։ Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար Հին հայերի օրացույցում տարին ուներ 12 ամիս` յուրաքանչյուրը 30 օրով և լրացուցիչ 13-րդ ամիս` 5 օրով։ Վահագն աստծո ծննդից հաշվարկվող թվարկությունը, ըստ որի՝ 2015 թ. մարտի 21-ից 9608 թվականն է։
Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12×30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։ Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։ Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝
- Նավասարդ (օգոստոսի 11-սեպտեմբերի 9)
- Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9)
- Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)
- Տրե (նոյեմբերի 9-դեկտեմբերի 8)
- Քաղոց (դեկտեմբերի 9-հունվարի 7)
- Արաց (հունվարի 8-փետրվարի 6)
- Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)
- Արեգ (մարտի 9-ապրիլի 7)
- Ահեկան (ապրիլի 8-մայիսի 7)
- Մարերի (մայիսի 8-հունիսի 6)
- Մարգաց (հունիսի 7-հուլիսի 6)
- Հրոտից (հուլիսի 7-օգոստոսի 5)
- Ավելյաց (օգոստոսի 6-օգոստոսի 10)
Հին Հայկական օրանուններն են՝
- Արե
- Հրանդ
- Արամ
- Մարգար
- Ահրանք
- Մազդեղ
- Աստղիկ
- Միհր
- Ձոպաբեր
- Մուրց
- Երեզկան
- Անի
- Պարխար
- Վանատուր
- Արամազդ
- Մանի
- Ասակ
- Մասիս
- Անահիտ
- Արագած
- Գրգուռ
- Կորդուիք
- Ծմակ
- Լուսնակ
- Ցրոն
- Նպատ
- Վահագն
- Սիմ
- Վարագ
- Գիշերավոր
Ավելյաց ամսվա օրանուններն են`
- Փայլածու
- Արուսյակ
- Հրատ
- Լուսնթագ
- Երևակ