Զբոսաշրջային ծառայությունների իրականացման դեպքում անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

Վերջին տարիներին անվտանգության խնդիրը շատ արդի և կարևոր
է դարձել նաև զբոսաշրջության ոլորտում: Մարդկանց կյանքի անվտանգ
ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտ-
ները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի
անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլո-
գիական և տեխնիկական աղետները,որոնք բացասական մեծ ազ-
դեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկա-
լող երկրի վրա:

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած
կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջու-
թյան և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն,
շրջապատող միջավայրի պահպանություն։ Զբոսաշրջային և հյուրանոցային համալիրների
ղեկավարը պատասխանատվություն է կրում թե՛ իր աշխատակիցների և
թե՛ հաճախորդների անվտանգության համար: Ուստի նա պարտավոր-
վում է մշակել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու պլան, որի օգնությամբ հնարավոր է խուսափել մեծ կորուստ-
ներից: Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին
ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճա-
խորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում։ Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով: Անվտանգության ծառայության խնդիրը ոչ թե հանցագործության բացահայտումն է, այլ դրա կանխարգելումը:Անվտանգության աշխատակից-
ները չունեն այն իրավասությունները, ինչ ոստիկանության աշխա-
տակիցները. նրանք իրավունք չունեն հարցաքննելու, հետախուզելու և
նմանատիպ գործողություններ իրականացնելու: Անվտանգության ծա-
ռայության հաջող աշխատանքի համար կարևոր է այլ ծառայությունների
հետ ունեցած կապի ամրապնդումը: Հյուրանոցային համալիրների ան-
վտանգությունն ապահովելու համար ծառայությունը մշակում է համալիրի անվտանգության պահպանման սխեմա, որը նախապես համաձայ-
նեցվում է տնօրենի հետ: Անվտանգության ծառայության աշխատակիցը
պետք է լինի հանգիստ, հավասարակշռված անձնավորություն: Ծառա-
յության աշխատանքը հերթափոխային է: Ծառայությունը պետք է ունե-
նա իր համար առանձնացված և կահավորված տարածք, որը պետք է
համալրված լինի անվտանգությունն ապահովող տեխնիկական սարքա-
վորումներով՝ հեռուստացույց, համակարգիչ, տեսախցիկներ, անվտան-
գության լուսային և ձայնային համակարգ: Ծառայությունը պատասխա-
նատու է նաև կողպեքների, չհրկիզվող պահարանների համար: Ծառա-
յության աշխատակիցը պետք է կրի աչքի չընկնող համազգեստ, իսկ
ատրճանակը պետք է կախված լինի տեսանելի մասում: Անվտանգու-
թյան ծառայության աշխատակցի ամենօրյա աշխատանքի կարևոր մասն
է յուրաքանչյուր երկու ժամը մեկ շրջել հսկվող տարածքներով, կապ
պահպանել գործընկերների հետ, ինֆորմացիա փոխանակել: Տեխնի-
կական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության
աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև
կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի
մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական
ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համա-
կարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթա-
ցին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործո-
ղություններով:
Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սա-
նիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է
պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները,
վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու մի-
ջատներից: Մաքրման աշխատանքներն իրականցնում են սպասարկման
ծառայության աշխատակիցները: Բացի զբոսաշրջային համալիրի ար-
տաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնա-
կելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի
պահպանումը և այլն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s