Մոլոկաններ

Ռուսական կրոնական շարժում է (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը: «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին:
Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ: Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները: Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավեի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Անկախությունից հետո սկսվեց մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասեց

Մոլոկանների կյանքն ու կենցաղը

Յուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, ախոռը, խոտանոցը և շտեմարանը: Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ: Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում, եթե ոչ երեք, գոնե երկու կողմից երկական կամ մի մի պատուհաններով: Հատակն ու առաստաղը տախտակից է, բայց ոչ երբեք ներկված: Սովորաբար սենյակներից մեկում լինում է երկար ռուսական փուռ, մյուս սենյակները տաքացվում են թիթեղյա վառարաններով: Սենյակի պատերին կից ձգվում են նեղ և երկար նստարաններ, իսկ անկյուններում փայտե պահարաններ, մի քանի նեղ և երկար նստարաններ մոտեցնելով կազմվում է մոլոկանի մահճակալը, սենյակի անկյունում սովորաբար դրված է լինում հասարակ փայտե սեղանը, որի վրա հասարակ փոքրիկ հասարակ լամպ է լինում, կողքերին մի քանի աթոռ(որը կոչվում է տաբուրետկա), տները քարաշեն են, կտուրը՝ եռանկյունաձև, կղմինդրով ծածկված, տան երկու կողմերը կան փոքր պատշգամբներ: Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը: Մոլոկանները շատ են սիրում թեյ: Եվ այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ:


Մոլոկանների հանդերձանքը

Տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ: Թևերը երկար են կոճկվում են դաստակի մոտ: Անդրավարտիքը կարում են չթից կամ իրենց պատրաստած կտավից, ծայրերը դնում են կոշիկների մեջ, որը հասնում է մինչև ծնկները: Շապիկի վրայից հագնում են ժիլետկա, որը անթև է և կրծքի վրա ամբողջովին կոճկվում է: Աշխատելիս սովորաբար ճիլետով կամ միայն մի շապիկով են մնում, այս դեպքում գոտի են կապում: Ժիլետի վրայից հագնում են պադդեովկա, որը կարվում է շվեդական կիսամահուդից, իջնում է մինչև ծնկները՝ մեջքի վրա փոքր-ինչ սեղմելով: Երկու կողքերին կա մի գրպան, կոճկվում է մի կողմի վրա և վզի մոտ օձիքը հետ է ծալված: Գլխին դնում են կարտուզ կոչվող գլխարկ, որն ունի լայն կզիրոկ, իսկ ձմեռը ցածր, կտորից կարած փափախ, որի վերին մասը թավշյա է լինում, ձմեռը ոմանք ոչխարի մորթուց կարած մուշտակ են հագնում: Հագնում են գուլպա և երկար վզով կոշիկներ: Կանայք հագնում են բացարձակապես կարմիր չթից շապիկ որը իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից: Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը: Երկու ժապավեն ուսերի վրայով անցնելով պահում են այս հանդերցը: Սարաֆանի վրա կապում են կարմիր չթից գոգնոց և հագնում կոֆտա, որ հասնում է մինչև մեջքը, երկար թևեր ունի և կրծքի վրա կոճկվում է: Ձմեռը այս բոլորի վրայից հագնում են արխալուղ, սև կամ կապտագույն կտորից և բամբակից իջնում է մինչև ծնկները: Աջ կողմոմ կա մի գրպան: Աղջիկները գլխին միայն կարմիր յայլուխ են կապում, իսկ կանայք նախ մի յայլուխ եռանկյունաձև ծալում են, ճակատի վրայով անցկացնում կապում են ծոծրակին և ապա մի ուրիշն էլ ձգում վրայից և կապում վզի տակ: Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են:

Մոլոկանների ամուսնությունը և հարսանիքի սովորություններ

Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում: Աղջիկ փախցնելու սովորություն նրանց մեջ չկա: Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը: Երբ որոշում են նշանել, տղայի ծնողները գնում են աղջկա ծնողների տուն, բայց այն ժամանակ, երբ աղջիկը տանը չի լինում և չի իմանում: Մինչև տուն մտնելը տղայի ծնողները աղջկա ծնողների տան դռան առաջ խաչում են ձեռքերը և շշնջում «Հայր Մերը»: Աղջկա ծնողները նախօրոք գիտեն նրանց այցի նպատակը, սակայն չեն ասում, մինչև բուն թեմային անցնելը սեղան են բացում, իսկ երբ վերջանում է թեյը նրանք նոր սկսում են խոսել գալու նպատակի մասին: Աղջկա համաձայնությունը ստանալաց հետո հայրերը միմյանց ձեռք են սեղմում, աղջկա մայրը տղայի մորը տալիս է մի ասեղնագործ թաշկինակ, իսկ տղայի հայրը աղջկա հորը տալիս հինգ ռուբլի: Մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ: Իսկ որպես նշան տղայի վզին կապում են կարմիր թաշկինակ: Հետո երկու խնամիները գնում են քաղաք հարսանիքի պատրաստություն տեսնելու: Երբ բերում են հարսանեկան անհրաժեշտ պարագաները աղջիկը իր ընկերուհիների հետ միասին կարում են հարսանեկան շորը և «թագավորի» հագուստը: Հարսանիքի օրը փեսայի եղբայրը գալիս է տանելու «թագավորի» շորը: Հետո հավաքվում են բոլորով խնջույք կազմակերպում, որի ժամանակ միջնորդը հավաքում է մասնակիցներից հարսի և փեսայի նվերները: Սովորաբար հարսանեկան ծախսերը բոլորը անում է տղայի կողմը: Մալականները ապրում են մեծ գերդաստաններով:

Ընտանեկան կյանք

Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն: Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին: Նրանք մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում: Միայն երբ կինը չի հարմարվում աամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա: Նրաց ծեսերի համաձայն` ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի: Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s