Նորաբանություն

Լեզվի մեջ նոր գործածվել սկսած՝ նոր երևան եկած բառ՝ բառակապակցություն կամ արտահայտություն: Տարբերակում են՝ բառային նորաբանություններ, որոնք իրենց հնչյունական կազմով և իմաստով բոլորովին նոր բառեր են և առաջին անգամ են գործածվում լեզվում, իմաստային նորաբանություններ, որոնք լեզվում արդեն եղած բառերն են՝ նոր իմաստներով։ Նոր բառը լեզվում լայն տարածում ստանալուց հետո դադարում է նորաբանություն լինելուց Լեզվի մեջ նոր գործածվել սկսած՝ նոր երևան եկած բառ՝ բառակապակցություն կամ արտահայտություն:

Օրինակներ։
Հասցեական

Մարդկանց որոշակի խմբի ուղղված կամ վերաբերող:

Պետք է հասկանալ, թե այդ ընդհանուր գործընթացի մեջ ինչ հասցեական գործողություններ և ծրագրեր կարող ենք իրականացնել:

Անհրաժեշտ է, որ մարդկանց տրվող աջակցությունը լինի առավել հասցեական և թափանցիկ:

Հաճախորդներին գոհացնելու համար պետք է անել հասցեական առաջարկներ:

Անհրաժեշտ գործողություններ են կատարվում սոցիալական պաշտպանությունը հասցեական դարձնելու համար:

Ապրումակցել

Ուրիշի զգացմունքները, ապրումները, հույզերը, հոգեվիճակը հասկանալը և զգալն է, մարդու դրության մեջ մտնելը, սրտակցելը։

Ընթերցանությունը հնարավորություն է տալիս ապրումակցելու գրքի հերոսին։ 

Մարդակենտրոն

Քաղաքականություն, որի կենտրոնը, առանցքը մարդն է

Վերածննդի փիլիսոփայությունն ունի մարդակենտրոն բնույթ:
Միջազգային կազմակերպության այդ փաստաթղթում ամրագրված սկզբունքները մարդակենտրոն են:

Գործիքակազմ

Այն մեթոդների, գործողությունների և միջոցների ամբողջությունն է, որն օգտագործվում է որևէ խնդրի լուծման համար

Այս նախաձեռնությունը ավելի հարուստ գործիքակազմ է առաջարկում:

Հանդիպման ժամանակ ներկայացվեց գնահատման ծառայության գործիքակազմը:

Ընկերությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ խնդիրը լուծելու համար:

Դիմերես

Որևէ բանի՝ թղթադրամի, մետաղադրամի, շքանշանի ևն դիմահայաց երեսը։ Հականիշը՝ դարձերես։

Թողարկվել են հետևյալ ոսկե հուշամեդալները` «Հովհաննես Այվազովսկի-200» (դիմերեսին դրվագ է Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից)։

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամ, որի դիմերեսին պատկերված է հատված հայ գիտնականներին նվիրված հուշասյունից։

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձրես):

Դարձերես

Որևէ բանի հակառակ կողմը՝ շրջած երեսը, մյուս երեսը։

Հուշադրամների դարձերեսների կենտրոնում պատկերված են Էջմիածնի Մայր տաճարը, Գնդեվանքը և Նորավանքը:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Դուք պետք է հետևեք էջի դարձերեսի 8-րդ կետում տրված հրահանգներին, որպեսզի նպաստներ ստանալու իրավունք ունենաք։

Թեքահարթակ

Երկու տարբեր մակարդակներով հարթակներն իրար միացնող թեթևաթեք անցում, որը հեշտացնում է տարատեսակ սայլակների անարգել տեղաշարժը:

Կառուցվող թեքահարթակները միջազգային չափորոշիչներին համապատասխան են:

Տրամադրվում է թեքահարթակով ավտոմեքենա:

Բազմաթիվ նոր թեքահարթակներ են կառուցվել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժն ապահովելու համար:

Թեքահարթակների բացակայությունը, անմատչելի մայթերը շարունակում են խնդիրներ ստեղծել տեղաշարժվելու ընթացքում:

Ցրիվ շարվածք

Շարվածքի տեսակ, երբ տառերը գրվում են իրարից հեռու՝ ց ր վ ա ծ, նրանց միջև լինում է ազատ տարածություն՝ բացատ։

Գործածվել են նույն տառատեսակի մեծատառերը, այլ տառատեսակներ և ցրիվ շարվածք։

Ցրիվ շարվածքի դեպքում «ու» տառի բաղադրիչները՝ «ո»-ն և «ւ»-ը, պետք է գրվեն իրարից հեռու։

Ուսումնասիրության մեջ դարձվածքները ներկայացված են ցրիվ շարվածքով:

Նստեցում

Մեկնելուց առաջ ուղևորների ներս թողնելն օդանավ, գնացք, նավ (և այլն) տեղեր զբաղեցնելու համար։

Օդանավակայանում հաշվառման ժամանակ տրվում է նստեցման կտրոն։

Փոխադրողը նստեցումը սովորաբար սկսում է թռիչքից 40 րոպե առաջ։

Ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է սահմանված կանգառներում։

Լրաքաղ

Լրատվական տարբեր աղբյուրներից որոշակի սկզբունքով առանձնացված, քաղված լուրերի ամբողջություն։

Շուտով կգործի «Հայկական բլոգներից լրաքաղ» բաժինը:

Կայքն առաջարկում է սոցցանցային լրաքաղ։

Պարբերականը միջազգային իրադարձություններին անդրադառնում էր առավելապես լրաքաղի ձևով։

Հաջորդիվ

Որևէ երևույթի, իրադարձության, առհասարակ որևէ բանի հաջորդող՝ շարունակություն։

Օպերայի շենքին հարակից սրճարանները կփակվեն. ի՞նչ է լինելու հաջորդիվ։

Հաջորդիվ կլինի քննիչի միջնորդությունը։

Հաջորդիվ՝ մարտաֆիլմ։

Տեսազանգ

Տեսախցիկ ունեցող կապի սարքերով արված զանգ, որը զրուցակիցներին միմյանց տեսնելու հնարավորություն է տալիս: Տեսազանգը հնարավոր է իրականացնել համացանցային կապի միջոցով:

Տեսազանգի վճարը գանձվում է սովորական զանգի սակագներով:

Հայտնի բեմադրիչի հետ տեսազանգի ընթացքում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին:

Նեպալի իշխանությունները մեղադրում են բրիտանացի լեռնագնացին Էվերեստի գագաթից տեսազանգ կատարելու համար:

Ընկերությունը խոստացել է շտկել տեսազանգի ժամանակ առաջացող խնդիրները:

Պոչամբար

Հանքավայրին կից բնապահպանական կառույց է, որտեղ ամբարվում,

կուտակվում են հանքի շահագործումից առաջացած քիմիական թունավոր թափոնները (պոչանքը), հանքաջրերը:

Հայաստանում որոշ պոչամբարներ ամենավտանգավորների դասին են պատկանում:

Ի տարբերություն գյուղի բնակիչների՝ շատերը լավ չեն պատկերացնում պոչամբարի վնասները:

Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետև բուսականություն է աճեցվում:

Ըստ մասնագետների՝ պոչամբարի փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել աղետներից:

Հետահայաց

1. Հետ նայող, դեպի հետ ուղղված՝ դարձած,

2. Անցյալին նայող, անցյալը քննող։

Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։

Այսօր մեկնարկում է «Հետահայաց» նախագիծը, որն այսուհետև կգտնի և կներկայացնի պատմական այն իրադարձությունները, որոնք տարիներ առաջ եղել են մեր տեսադաշտում:

Հետահայաց դիտարկմամբ մենք ամեն ինչ շատ լավ ըմբռնում ենք, հասկանում։

Չափագրել

Չափերը որոշել և գրի առնել։ Որևէ կառույցի՝ հուշարձանի, պեղավայրի ևն չափերը գրի առնել։

Նախկինում ներքին որոշում է եղել թերի չափագրել իրենց պատկանող տարածքները։

Մասնագետները չափագրել և գույքագրել են բախումներից տուժած բնակարանների վնասները։

Մ. Հասրաթյանն ուսումնասիրել և չափագրել է հայկական գաղթօջախների հուշարձանները։

ԱՐԺԵՇՂԹԱ

Արժեշղթան գործողությունների այն շղթան է, որտեղ տարբեր դերակատարներ կամ

կազմակերպություններ ավելացնում են որոշակի արժեք՝ ստանալու համար այն վերջնարդյունքը, որը հասնելու է մարդկանց կամ սպառողներին. ռուսերեն՝ цепочка ценности, անգլերեն՝ value chain։

Գյուղատնտեսական ապրանքը մշակելուց մինչև շուկա հասցնելը գործողությունների շղթա է (վարել – ցանել կամ տնկել – խնամել – հավաքել բերքը – մատակարարել), որտեղ տարբեր մարդիկ ներդնում են իրենց հմտություններն ու ստեղծում վերջնական արդյունք։

ՀԱՆՐԱԳԻՐ

Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի առթիվ մարդկանց որևէ խմբի ներկայացրած գրությունն է։ Այն կարող է լինել նաև հաղորդում նման հարցերին առնչվող թերացումների մասին կամ իրավիճակը բարելավելու առաջարկություն, պահանջ։ Օրինակ՝ «Հինգ հարյուր հազարից ավելի բրիտանացիներ հանրագիր են ստորագրել նոր հանրաքվե անցկացնելու օգտին», «Մի խումբ մասնագետներ Թրամփի հրաժարականի պահանջով հանրագիր են ստորագրել»։

ԿՇՌՈՒՅԹ

«Կշռույթ» բառը բացի կշռի չափ, միավոր նշանակելուց ունի այլ իմաստներ ևս: Տարածված է հատկապես «հավասարակշռություն» իմաստը: Օրինակ՝ «Մեծ տերությունների հաստատած ուժային կշռույթի միջև ձևավորվել և գոյատևել են միջին ու փոքր պետությունները»: 
Ի դեպ, բառարաններում որպես «կշռույթ» բառի փոխաբերական իմաստներ նշվում են՝ «ներդաշնակություն» և «կշռադատություն», իսկ գրականագիտության և երաժշտագիտության մեջ այն կիրառվում է «չափ, ռիթմ» իմաստով:

ԻՆՔՆԱԸՆԿԱԼՈՒՄ

բառը նշանակում է սեփական անձի և դրա վերաբերյալ պատկերացումների ընկալում ու արտահայտում։ Դա ինչ-որ առումով ընդհանուր եզրեր ունի ինքնագնահատականի հետ։ Հոգեբանության մեջ կա ինքնաընկալման տեսություն։ Դա նկարագրում է այն գործընթացը, որում մարդը, ուսումնասիրելով ինքն իրեն, դիտելով սեփական վարքը, հանգում է եզրակացության, հետևությունների, չնայած մասնագիտորեն չի տիրապետում դրան։

ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼ

նշանակում է «ամեն տեղ հռչակել, հանրահռչակ դարձնել, հանրությանը հայտնի դարձնել»: Բերենք բառի կիրառության օրինակ՝ «Վենետիկի ժամանակակից արվեստի ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությունը ևս մեկ անգամ

հնարավորություն կտա հանրահռչակելու հայկական ժամանակակից մշակույթը»:

ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանակենտրոնությունն այն քաղաքականությունն է, որի առանցքն ու ելակետը Հայաստանն է:

Օրինակներ՝

«Հայաստանակենտրոնությունը գաղափարախոսություն չէ, այլ գործնական քաղաքականություն»:

«1988-91 թթ. Համաժողովրդական շարժման հիմնական հավատամքը հայաստանակենտրոնությունն էր»:

«Հայաստանակենտրոն քաղաքականության գերագույն նպատակը պարզ և մատչելի է՝ հայ ժողովուրդը պետք է ապրի իր հայրենիքում՝ ապահով, անվտանգ և ինքնիշխան»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s