Գործարար հաղորդակցությունն այնպիսի գործընթաց է, որի ընթացքում տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում և փորձի փոխանակում` որոշակի արդյունքի հասնելու կամ խնդրի լուծման համար։Գործարար հաղորդակցության հիմքը, առարկան գործն է, գործունեությունը։
Գործարար հաղորդակցության հիմնական խնդիրը, նպատակը արդյունավետ համագործակցություն է։ Գործընկերը գործարար հաղորդակցության ժամանակ միշտ հանդես է գալիս որպես սուբյեկտի համար նշանակալի անձ։Հաղորդակցվող կողմերը հետաքրքրված են և իրազեկված են գործի բնույթով։ Գործարար հաղորդակցությունը կարող է լինել` Ըստ հաղորդակցության ձևի` բանավոր և գրավոր Ըստ մասնակցիների քանակի` միջանձնային և զանգվածային Ըստ հաղորդակցության միջոցների առկայության` անմիջական և միջնորդավորված Ըստ կանոնակարգվածության աստիճանի` պաշտոնական և ոչ պաշտոնական