《Հաղթանակ》 զբոսայգի

Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, որի պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պղնձե արձանն ուներ 17 մետր բարձրություն, հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն է։ 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է։ Պատվանդանը հինգ տարի մնացել է դատարկ։ 1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը, որը 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և անցել ՀՀ պաշտպանության նախարարությանենթակայության ներքո։

1955-1956 թվականներին այգում տեղադրվել է առաջին ճոճվող նավակ կարուսելը, 1959 թվականին այգում բացվել է «Արագիլ» ռեստորանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։ 1958 թվականին սկսվեց «Արևիկ» արհեստական լճի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1961 թվականին։ Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր։ Լիճը կրկնում է Սևանա լճի ձևը։ Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ։ Լիճը նախատեսված է եղել լողալու համար, սակայն ջուրն օգտագործվել է նաև ոռոգման համար և բուսականության վրա քլորի առկայությունը վատ անդրադարձի պատճառով 1969 թվականից արգելվել է քլորի օգտագործումը ջրում, և լճում լողանալը դարձել է անհնարին։ Այժմ լճում հնարավոր է նավակ վարել։

1983-1985 թվականներին այգին փակվել է վերակառուցման համար։

1985 թվականի մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը տեղի ունեցավ Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) հանդիսավոր բացումը (ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանու Անահիտ Նավասարդյան)։

1988-1989 թվականներին նորացվել է «Պտտվող անիվ» կարուսելը։ Զբոսայգու բարեկարգման և կանաչապատման հարցերով զբաղվում է «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ն։

2011 թվականին բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից սկսվել է «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

Այգում գործում են տարբեր կարուսելներ՝ Պտտվող անիվը, Շղթան, Ավտոդրոմը, Ճոճանակը, Մանկական շղթան, Օրբիտան և Ուրախ բլուրը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s